HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրպակների ապամոնտաժումը շարունակվելու է

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում շարունակվելու է  անօրինական կամ հողի վարձակալության պայմանագրի ժամկետը լրացած այն կրպակների և տաղավարների ապամոնտաժումը, որոնք տեղկայված են  Կենտրոն վարչական  շրջանի  կենտրոնական փողոցներում և Կենտրոն մտնող այլ կենտրոնական փողոցներում:  

Վարձակալության ժամկետները չլրացած, վարձակալության պայմանագրերի առկայության դեպքում կքննարկվեն այլընտրանքային տարբերակներ:

Գործող պայմանագրերի  ժամկետները  չեն երկարձգվելու:

Երևան քաղաքում նոր կրպակների կամ տաղավարների համար հողատարածքներ չեն տրամադրվելու, բացառությամբ մամուլի կրպակների:

Մեկնաբանություններ (2)

gayane
Ղեկավարը լավ է ղեկավարում , եթե կարողանում է տալ ժամանակային ճիշտ լուծումներ: Արդյո~ք ժամանակին է փողոցային առևտուրը արգելելը և կրպակների ապամոնտոժումը: Քաղաքապետը պետք է հաշվի առնի, թե որ երկրի, որ քաղաքի և վերջապես ինչ մարտահրավերների առջև է կանգնած երկիրն ու ժողովուրդը: Պարոն քաղաքապետ , իջիր և ոտքերտ դիր գետնին, Հայաստանի ուԵրևանի հողին;
Մ. Ֆարմանյան
Իհարկե լավ է, որ մայրաքաղաքային իշխանությունը ցանկանում է փողոցները բարեկարգել և պատշաճ տեսքի բերել, սակայն հարց է առաջանում ինչ միջոցներով և ինչպես պետք է գոյատևեն այն մարդիկ, որոնք այդ կրպակների միջոցով ապրուստի միջոց էին ստեղծում: Ճիշտ կլիներ, այս հարցը պետական մակարդակով լուծել, նախ` կրպակների քանդման պատճառով առանց աշխատանքի մնացած մարդկանց սոցիալական վիճակը թեթևացնել կամ կառուցել նոր տաղավարներ` առևտրի համար հարմար վայրերում, հետո սկսել քաղաքի էսթետիկ վիճակի մասին մտածել և թույլ չտալ , որ մայրաքաղաքային իշխանությունը իր հայեցողությամբ և պատկերացմամբ իրագործեր` առանց մարդկանց սոցիալական վիճակը հաշվի առնելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter