HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չենք լռելու»-ն կոչ է անում երիտասարդներին անտերության մատնված սրբավայրերի լուսանկարները փակցնել Երևանում կառուցվող Կաթողիկոսի նստավայրի երկաթե ցանկապատին

Հարյուրավոր հնադարյա սրբավայրեր Հայաստանի ողջ տարածքում գտնվում են կործանման եզրին: Ո՛չ Հայ առաքելական եկեղեցու վերնախավի, ո՛չ էլ աշխարհիկ իշխանությունների կողմից գործուն քայլեր չեն ձեռնարկվում դրանց փրկության համար:

Պետական բյուջեով այս խնդրին հատկացվող գումարը չնչին է: Մայր Աթոռն էլ անընդհատ հայտարարում է, որ միջոցներ չունի ողբալի վիճակում հայտնված սրբավայրերի վերականգնման համար` ավելացնելով, որ այդ հարցում կախման մեջ է գտնվում բարերարներից:

Եթե եկեղեցու միջոցներն իսկապես սուղ են, ապա որքանո՞վ է արդարացված, որ դրանք ուղղվում են ոչ թե կործանման եզրին գտնվող վանքերի նորոգմանը` թեկուզ մեկ հուշարձան ավելի նորոգելու սկզբունքով, այլ գալիս են Երևանի կենտրոն և դառնում կաթողիկոսական նստավայր: Մի՞թե դրա նշանակությունը կարելի է համեմատել հազարամյա պատմություն ունեցող և այժմ անտերությունից կործանվող ժառանգության արժեքի հետ: Մի՞թե Հայ Առաքելական Եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսը չեն գիտակցում, որ առավել գերադասելի է գումարն ուղղել հնադարյա վանքերի պահպանությանը: Չէ՞ որ եթե միջոցները սուղ են, ապա դրանք առավե՛լ ևս պետք է նպատակային ծախսել:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը մի քանի օր առաջ հանրության դատին էր ներկայացրել սլայդշոու անտերության մատնված վանքերի և եկեղեցիների վերաբերյա, որը լայն արձագանք գտավ Facebook-ում: Առանձնապես ուրախալի է, որ խնդիրը լայն հնչեղություն ստացավ երիտասարդության շրջանում:

Այժմ նախաձեռնությունը դիմում է երիտասարդությանը սլայդշոուի մեջ ներկայացված անտերության մատնված սրբավայրերի լուսանկարները տպելու և Երևանի Սայաթ-Նովա – Աբովյան փողոցների խաչմերուկում կառուցվող Կաթողիկոսի նստավայրի երկաթե ցանկապատին փակցնելու կոչով:

Լուսանկարները JPEG ֆորմատով ստանալու համար անհրաժեշտ է դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով:

Փրկե՛նք մեր պապերի ժառանգությությունը հանուն մեր թոռների:

«Չենք լռելու»-ի սլայդշոուն այստեղ:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (5)

Տեր Վրթանես
«Չե՚նք լռելու»-ն Բեդրոսյան ջան ոչ մի կապ չունի Հայաստանի երիտասարդության հետ: Այն ոչ թե երկրին տեր է կանգնում,այլ ընդամենը ՝ բամբասանքով եւ էժանագին զրպարտությամբ է զբաղվում:Ես ինքս առիթ եմ ունեցել տեսնելու իրենց կողմից պատրաստված անգրագետ եւ կեղծիքներով լեցուն ֆոտոպատմությունը: Փորձել եմ օգնել իրենց եւ հասկացել ,որ նրանք ընդամենը մարտնչող տգիտություններ են :Իրենց սխալների համար ներողություն խնդրելու փոխարեն ,մի բան էլ վիրավորում են: Ո՞ր մեծահարուստը կարող է սրանց նմաններին գումար կամ շինանյութ վստահել : Եթե «Չե/նք լռելու»-ն համահայկական բնույթ ստանա ,դա կլինի ազգի կործանումը:
Bedrossian
«Չենք լռելու»-ն կոչ է անում երիտասարդներին անտերության մատնված սրբավայրերի լուսանկարները փակցնել Երևանում կառուցվող Կաթողիկոսի նստավայրի երկաթե ցանկապատին Չափազանց ուրախ եմ որ Հայաստանի երիտասարդները տէր են կանգնում իրենց երկրին: Սա միակ ելքն է ուշքի բերել բոլոր նրանց ովքեր միայն իրենց դիրքերը շահագործելով իրենց կեանքի շքեղութեան մասին են մտածում, դրանց մէջ ներառուած են Էջմիածնի բարձրագոյն հոգեւորականները: Մենգ այս հեռուից անգամ լսում եւ տեսնում ենք 280000 դոլար արժեցող ինքնաշարժ վարող եպիսկոպոսի մասին, թող չարդարացնի իրեն թէ նուիրել են իրեն, Հայաստանում եթէ մէկը այսքան արժողութեամբ ինքնաշարժ է նւիրում մէկին, դա իր քրտինքի վաստակը չէ, դա անպայման գողացած կամ թալանած փողովով է կատարւում, իսկ հոգեւորականը եթէ թալանած փողերով նւիրւած ինքնաշարժ է վարում, նշանակում է նա իրական հովեւորական չէ, թալանչիների ընկեր է: (Չենք լռելու) երիտասարդները այդ ակտերի հետ զուգահեռ պէտք է գործնականի անցնեն, երիտասարդ խումբեր կազմեն եւ պատմական յուշարձանների նորոգութեանը լծւեն, առաջարկում եմ դիմեն սփիւռքի երիտասարդներին, սկաուտական խումբերին, եւ ինչու չէ դիմեն հէնց Հայաստանում ապրող մեծահարուստներին շինանիւթերով օգտակար դառնալու, ես հաւատացած եմ, որ տակաւին հէնց Հայաստանում կան պարկեշտ ու հայրենանւէր մեծահարուստներ: Մէկ խօսքով (Չենք լռելու) երիտասարդական կազմակերպութիւնը պէտք է համահայկական բնոյթ տայ իր առաքելութեան:
Samvel
լուսինե միանգամայն հարյուր տոկոսով համաձայն եմ
Varaz Syuni (Amsterdam)
Lav actia.....Hayastanum tsavn ayn e, vor voch vok IR gortsy CHI anum.....Ete usanoxy XOT piti kaxi, ba XOT kaxoxy iren INCH piti anvani?
Լուսինե
Երանի էդ երիտասարդները հետ մեկտեղ էդպես միախմբված իրենց էներգիան ծախսեին ոչ թե կամ ոչ միայն նամակներ գրելով, սլայդեր պատրաստելով ու պատերին նկարներ փակցնելով, այլ այդ վտանգված եկեղեցիներից մեկից մի խոտ պոկեին: Մինչ պատասխանատուները տեղից շարժվեն, կարող է իսկապես ուշ լինել: Ուրիշ ժամանակ միաձայն պնդում են` եկեղեցին բոլորինս է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter