HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

13-ամյա Ադելինա Ավագիմյանը նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին

Պարոն նախագահ, Ձեզ գրում է ղարաբաղցի դպրոցական Ադելինա Ավագիմյանը:

Այս նամակը գրելու մասին ոչ մեկին չեմ ասել: Երկար եմ մտածել` գրե՞մ Ձեզ, թե՞ ոչ: Որոշել եմ գրել:

Ես ծնվել եւ ապրում եմ Ստեփանակերտում: Սիրում եմ իմ երկիրը, որովհետեւ Ղարաբաղը իմ հայրենիքն է, ես այստեղ եմ ծնվել ու այստեղ եմ ապրում, այստեղ են ծնվել իմ հայրիկը, մայրիկը, իմ պապիկներն ու տատիկները: Նրանց պապերն ու տատերը նույնպես այստեղ են ծնվել (երեւի գիտեք, որ շատ հին ժամանակներից սկսած, երբ մեր երկիրը Հայաստանի նահանգներից մեկն էր, կոչվում էր Արցախ): Ես ունեմ շատ ընկերներ, եւ նրանք նույնպես սիրեմ են իրենց հայրենիքը... Բայց ես մի ուրիշ բանի մասին եմ ուզում Ձեզ գրել:

Շատերի պես ես էլ ունեմ պրոբլեմներ եւ փորձում եմ, որքան հնարավոր է, լուծել դրանք: Ազատ ժամերին շատ բաների մասին եմ մտածում` մարդկային կյանքի, երջանկության, իմ հայրենիքից շատ հեռու ապրող իմ հասակակիցների, մերից տարբերվող նրանց երկրի մասին: Գիշերը նայում եմ երկնքի աստղերին եւ մտածում` տեսնես մեզնից այդքան հեռու ուրիշ մոլորակ կա՞, թե՞ ոչ, այնտեղ մարդիկ են ապրո՞ւմ, թե՞ ոչ... Պապիկս ասում է, որ փոքր ժամանակ ինքն էլ էր գիշերները նայում երկնքին եւ նույն բանը մտածում... Ես մտածում եմ նաեւ իմ հայրենակիցների մասին, հատկապես նրանց մասին, ովքեր կյանքում ավելի շատ դառնություններ են տեսել, քան ուրախություն: Ես ուզում եմ, որ բոլորը լավ ապրեն, պրոբլեմներ չունենան եւ երջանիկ լինեն...

Պարոն նախագահ, ամեն անգամ հեռուստացույց նայելիս, կարդալով կամ մեծերի պատմածները լսելով, մնում եմ զարմացած: Դուք ամբողջ ժամանակը միայն Ղարաբաղի եւ պատերազմի մասին եք խոսում: Ուրիշ ոչ մի բանի մասին չեք մտածում: Կարծես ուրիշ պրոբլեմներ եւ խնդիրներ չունեք: Ուրիշ ոչ մի հարց կարծես Ձեզ չի հուզում:

Ես երբեք ադրբեջանցի չեմ տեսել, ես Ձեր մասին, Ձեր երկրի մասին չեմ մտածում: Իմ ծնողները նույնպես Ձեր մասին, Ձեր երկրի մասին չեն մտածում... Չեմ կարողանում հասկանալ` ի՞նչ եք ուզում մեր երկրից: Լսել եմ, որ Դուք երբեք Արցախում, Ղարաբաղում չեք եղել, մեր Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը չեք տեսել, բայց շարունակ մտածում եք մեր երկիրը նվաճելու մասին: Չեմ հասկանում, Ձեր հողերը քի՞չ են, Ձեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը: Իմ պապիկից եմ լսել, որ պատերազմից առաջ, նույնիսկ 50 կամ 100 տարի առաջ, երբ այստեղ ադրբեջանցիներ կային, երբ մահանում էին, նրանց Ղարաբաղից դուրս էին տանում եւ թաղում նրանց իսկական հայրենիքում, որովհետեւ գիտեին, որ սա իրենց երկիրը, իրենց հողը չէ: Դրա համար այստեղ գրեթե ադրբեջանցիների գերեզմաններ չկան...

Հայրիկս ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի մասնակից է: Ես պատերազմը չեմ տեսել, բայց մեծերի պատմածներից գիտեմ, որ դա շատ վատ, շատ սարսափելի բան է, եւ երբեք չէի ցանկանա այն տեսնել: Համոզված եմ, որ ադրբեջանցի ոչ մի երեխա նույնպես չի ցանկանա պատերազմ տեսնել: Բայց մեծերից շարունակ լսում եմ, որ եթե պատերազմ լինի, իրենք նորից պաշտպանելու են մեր երկիրը: Իմ ընկերներից մեկն ասում է, որ եթե չթողեն զենք վերցնի, ինքը ֆրանսիացի Գավրոշի պես օգնելու է մեծերին, որ պաշտպանեն մեր հայրենիքը: Ես նույնպես, որքան հնարավոր է, օգնելու եմ իմ ծնողներին...

Մեծերից, տարբեր մարդկանցից բազմաթիվ անգամ լսել եմ, թե ինչպես է ամեն ինչ եղել: Արցախցիները խաղաղ ցույցի են դուրս եկել եւ ասել, որ ուզում են մեր Արցախ հայրենիքը միանա Մայր Հայաստանին, որովհետեւ Ադրբեջանը մեզ համար օտար երկիր է, եւ մեր հողը 70 տարի առաջ Ստալին անունով մի ղեկավար դիտմամբ տվել էր Ադրբեջանին: Իսկ ձեր հայրենակիցները, ի պատասխան դրա, Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում եւ այլ քաղաքներում սկսել են հայերին կոտորել ու վտարել իրենց տներից: Դրանով չբավարարվելով, Ձեր հայրիկը պատերազմ է սկսել իմ հայրենի Արցախի դեմ, բայց, չնայած շատ ուժեղ է եղել, շատ զինվորներ եւ տանկեր է ունեցել, այդ պատերազմում պարտվել է:

Ես մեծերին հարցրել եմ, թե ինչպես է պատահել, որ այդքան ուժեղը պարտվել է, իսկ նրանք պատասխանել են` որովհետեւ մենք մեր հողը, մեր հայրենիքն ենք պաշտպանել, իսկ ադրբեջանցիները հարձակվել են մեր երկիրը նվաճելու, մեր կյանքը եւ ազատությունը խլելու համար...

Եթե մեր երկիրը նվաճելու համար պատերազմ սկսեք, ողջ հայ ժողովուրդն է ոտքի կանգնելու եւ մեր հողը պաշտպանելու: Բայց համոզված եմ, որ եթե պատերազմ սկսեք, Դուք, Ձեր երեխաները, Ձեր բարեկամներն ու ընկերները չեն մասնակցելու այդ պատերազմին, այլ շարքային ադրբեջանցի երիտասարդներին եք ուղարկելու մեր երկրի վրա: Ես գիտեմ, որ եթե պատերազմ լինի, մեզնից շատերը, անգամ երեխաներ ու կանայք, կարող է զոհվեն կռվի ժամանակ, շատ երեխաներ կարող են որբ մնալ, բայց այդ պատերազմում զոհվելու են նաեւ հազարավոր ադրբեջանցի երիտասարդներ եւ բազմաթիվ ադրբեջանցի երեխաներ նույնպես որբ են մնալու: Դա՞ է Ձեր ուզածը, դրա համա՞ր եք ամեն օր մտածում պատերազմի եւ Ղարաբաղը նվաճելու մասին...

Եթե այդքան շատ փող ունեք, ինչո՞ւ եք շարունակ զենք գնում, դրանով Դուք կարող եք այնպիսի կյանք կառուցել Ձեր երկրում, որ Ձեր ժողովուրդը (հատկապես նրանք, ովքեր Ձեր հայրիկի կողմից սկսած պատերազմի պատճառով փախստական են դարձել) երջանիկ ապրի եւ ոչ մի պրոբլեմ չունենա: Դա՞ է լավ, թե՞ նրանց պատերազմի դաշտ ուղարկելը...

Ես շատ եմ ցանկանում, որ պատասխանեք իմ նամակին եւ անկեղծ ասեք, թե ինչու եք ուզում նվաճել իմ հայրենիքը, որը ձերը չէ: Ձեր հողերը չե՞ն հերիքում Ձեզ:

Ադելինա Ավագիմյան
13 տարեկան

ԼՂՀ, Ստեփանակերտ
10.08.11

Մեկնաբանություններ (39)

Mariam
Շատ ապրես հալալա քեզ քո նմանները մեր երկրին շատ պետք են
Սարգիս
ապրես ցավտ տանեմ
Ann
shat apres ..karit masinel xosq chka. Es shat em sirum Xarabaxcinerin.
armenuhi
Ապրես,դու մեր հայրենիքի լոսավոր ապագան ես,Աստված քեզ պահապան:
mary
apres.esel em Stepanakertic.bayc es cnvel em 1990 tvakanin u aveli xorn em zgum qo asacneri [email protected] ete paterazm lini menq eli miasnabar haxtelu enq,vorovhetev mer surb hox@ misht kangun piti lini mer havatqi nman..isk turq@ inchpes qochvor,barbaros exela aynpes el mnalu e.Arcax@ merna u mishtel aydpesa linelu.
Arsen
Կեցցե'ս: Շնորհակալություն հարգելի Ադելինա, որ բոլորիս սրտի խոսքը այս նամակով հայտնել ես:
Gevorg
Ays nyute AZADIG BIZ kayqits e Письмо дошло, но мужества ответить не хватило Наверное вам известно, что жительница Нагорного Карабаха, 13- летняя армянская девочка направила в адрес Ильхама Алиева письмо. О чем пишет? Пишет, что хочет мира, хочет жить без войны, что не хочет слышать по телевидению угрозы, не хочет чтоб дети росли без отцов. Словом, обычные и понятные желания , присущие детям. Однако на это письмо ответил не сам Ильхам Алиев ,а чиновник из Администрации президента по имени Эльнур Асланов. Начал он свое громадное письмо с перипетий 18 века и завершил резолюциямии ООН . Хотелось бы сказать несколько слов. Во-первых, какой смысл писать 13-летней девочке столь длинное.,сложное и бессодержательное письмо. Я сам пришел в раздражение, читая его. Научились бы писать письма детям хотя бы от Била Клинтона, или Абдуллы Гюля. ну..как минимум для ответа на детские письма они не нанимают писарей. В своем письма девочка Аделина спрашивает, почему угрожаете моей родине? « почему всё время думаете о захвате нашей страны? Зачем вам Карабах, который не принадлежит вам? Это моя родина , родина армян» Я понимаю, эти слова могут вызвать у вас раздражение, но попытайтесь хотя бы на миг поставить себя на место этого ребенка, родившегося после войны. За 17 лет после перемирия, мы потеряли не только и даже не столько земли. Мы потеряли целое поколение, состарились и ушли из жизни тысячи наших офицеров и солдат, имеющих бОльшую ценность , чем стоящие миллионы, военная техника и иные средства. Завтра, начнись война, командавать солдатами будут никчемные офицеры, единственное занятие которых это вымогательство денег у солдат и праздная жизнь. Солдаты будут гибнуть как муравьи под началом не имеющих никакого опыта командиров. За эти 17 лет в Карабахе выросло новое, чуждое нам поколение, никогда не видевшее азербайджанцев , выросшее на идеях своей свободы и независимости, поколение. выросшее под символами своего флага и герба. И если начнется война, там чужими будем мы, а у них другого пути кроме как осознанного и самоотверженного сопротивления не будет. Естественно, что покинувшие Карабах в свое время в рваных башмаках люди и прибывшие сюда , познавшие, что такое унитаз, бар, ресторан ..никогда по своей воле не захотят воевать и возвращаться туда. В ответном письма Аделине советуют через “Google Earth” посмотреть на азербайджанские села в Карабахе, а я советую Эльнуру Асланову не ходить так далеко , пусть сам посмотрит в самом центре Баку на повально разрушенные дома , разрушенные властями, которым он служит, а не армянами. Справедливости ради скажу, что 13-летняя девочка написала И.Алиеву великолепную мысль.. « Я уверена, что если начнёте войну, Ваши дети, Ваши родственники и друзья не будут участвовать в этой войне, а отправите на нашу страну рядовую азербайджанскую молодежь» В ответном 4-х страничном Wordовском письме нет ни одного слова , ни одного упоминания об этом. И это понятно, что тут могли ответить? Написать, что когда твой отец воевал с азербайджанскими солдатами. Ильхам Алиев занимался торговлей и шопингом в России? Написать, что отец Гейдар Алиев согласился на приезд сына в Азербайджан лишь только после завершения военных действий? Да ладно с его личным участием, никто не слышал и не читал об участии его родственников в войне. Нет. дорогая Аделина, они не могли всего этого написать. Твое письмо дошло.,но не хватило мужества ответить на него Аделина, и у меня есть к тебе слова , идущие от сердца. Ты хоть и недовольна Ильхамом Алиевым, сегодняшним миром и твоим счастливым детством , ты во многом обязана этому режиму. Несмотря на нагромождение фактов в ответном письме, там не указаны самые знаменательные даты лично для тебя- это 10 мая и 15 июня. Первая дата- это день рождения главного «виновника» твоего мирного детства , Гейдара Алиева. Не будь его, не было бы и позорного перемирия, возможно не было бы и твоего рождения, или ты вынуждена была бы и по сей день скрываться от бомбежек в подвалах. Вторая дата- это день «национального возрождения», именно после этого дня 6 районов Азербайджана были подарены, ведь если бы не эти районы, ты не смогла бы спокойно и безопасно жить в Степанакерте. Пули и снаряды азербайджанских солдат попадали бы прямиком в твой двор и ты вряд ли бы написала это письмо. Тебя приглашают в Баку. Было бы хорошо, если бы ты приехала к 10 мая, могла бы как раз поклонившись перед памятником «Вождя» поблагодарить его за мирную жизнь. Правда наших детей заставлят это делать, то есть поклоняться ему,но ты можешь позволить сделать это добровольно и от души. Что же касается угроз Ильхама Алиева, не тревожься, Аделина, он даже на 5 метров вперед от своих заявлений не пойдет вперед. Так что , живи в свое удовольствие. Р.Гафаров http://azadig.blogspot.com/2011/08/mktub-catd-csart-catmad.html
Fuad Mamedov
А вот вам ответ от нашей девочки ! http://www.1news.az/politics/karabakh/20110823031956591.html
Lusss
Menem en janiiiiiiiinnnnnnnn...apres qaxcr jan :)))
Աշոտ
ՀԱՅԵՐԻ անվան տակ թաքնվող ազերի շների համար եմ հատուկ գրում. ադրբեցավի նախագահի էջում կա հատված, ուր կարող են իրեն նամակ գրել ... պարտադիր չէ, որ թղթով նամակ լիներ ... այս պարագայում պարզապես տեղ չէր հասնի
Baron
Vika, chgitem qo vrayov ov kam ovqer en ancel, bayc vor der chi cnvel aynpisi azeri, ov kkaroxana ancnel iskakan hayi vrayov, da hastat e. Inch veraberum e namakin, apa mi ban ete qo uxexin hasu che, da der chi nshanakum vor linel chi karox.Aystex himarutyunner grelu poxaren guce nstes u mtaces, te inch es arel qo xxchuk kyanqum HAY kochvelu iravunq vastakelu hamar. Adelina jan qez im xorin shnorhakalutyun@ u erbeq ushadrutyun chdarcnes vikayi u nra nmanneri gracnerin. Imacir aryuc@ aryuc e mnum eg lini te vorc u aryucnern en cnum koryun. Harganqnerov Baron.
Armen
Ու սիրելի Ադելինային... Պատգամս քեզ եւ քո նմաններին, Ա) Հաւատքով զօրացած՝ սիրես քո ընկերներին, Բ) Տիրապետէք դիւանագիտութեան եւ զինավարժութեան դպրոցներին, Գ) Աճէք ու ԲԱԶՄԱՆԱՔ, առողջ, երջանիկ, երկա՜ր ապրէք։
Armen
Vika վստա՞հ ես որ Ադելինան չէ գրած այդ նամակը որ վերագրած ես ԿԳԲ ին կամ Արտաքին Գործերու Նախարարութեան, որ պիտի նստին ու ՙխեղճուկ՚ նամակ պատրաստեն։ Իսկ եթէ քու կարծիքով Ադելինան ՙխեղճուկ՚ նամակ գրած է ոճրագործ ցեղասպանամիտ Ալիեւին, հապա դուն մինչեւ հիմա կեանքիդ մէջ ի՞նչ գրած ես։ Եւ առ ի գիտութիւն Ազերիները պատասխանեցին այդ քաջ աղջկան իրենց իսկապէս ԽԵՂՃՈՒԿՐԱԿ փրոփականտով լեցուած պատմական խծբծանքներով լի տողերով http://hetq.am/arm/opinion/3604/ ....... Պալիոզեանի մը համար այս աղջիկը ուղեղը լուացուած, պրոպագանտիստ, անհանդուրժող, ֆաշիստ է (տեսնել http://hetq.am/arm/interviews/3237/ ) , իսկ մեր համար մեր ապագայ արժանագոյն սերունդի քաջարի ներկայացուցիչ մը։
Armen
Չմոռնաք յիշելու որ Պալիոզեանի Համար փոքրիկն Ադելինա Ավագիմեանը մի փոքրիկ ՙշուն շան որդի ՖԱՇԻՍՏ՚ է, որի գլուխը լուացուած է ՙբրոբականդով՚ եւ իր նմանները մեր երկիրը հասցուցած են կործանման եզրին, ըստ Պալիոզեանի երեւի լաւ կ՜ըլլար եթէ Ադելինան ու իր նման հազարաւոր երեխաներ մի գեղեցիկ ՙհանդուրժող՚ նամակ գրէին Փէյղէմպէր Իլհամ Ալիեւին ու իրեն հրաւիրէին Արցախ որպէս նոր նախագահ, քշելով բոլոր ազատամարտիկ ՙՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ ՖԱՇԻՍՏ՚ ները ու Ադելինայի նման ուղեղները լուացուած ՙլակոտ՚ները Հայաստանէն...։ Թէկուզ աւելի լաւ կ՜ըլլար եթէ նամակ գրէինք Օսմանցի Տաւութօղլուին եւ հայցէինք իր ՙանսահման՚ ներողամտութիւնը մեր ՙանհիմն՚ ՙՑեղասպանութեան՚ գծով........ http://hetq.am/arm/interviews/3237/
Vika
Goveli e?Hiatsats eq? nakh vochmi adelina da cher karogh grel-ete grer el hastat cher hasni alievin. grel en eshe MFA-ic kam KGB-ic astvac imana, baic ovvor grel e evs mek angam hnaraviorutyun e tvel azernerin hayeri vrov ancnen! it's a very pathetic letter!
Tamara
Uxaki govelie, es hiacac em ays poqrik axchka hayrenasirutyamb...
samuel armen
Very honest and courageous. Good girl. In the light of truth no darkness prevails. THis letter shoul be kniown everywhert
David
Es cem zarmanum,es uxaki hiyanum em
Սուրեն
Քո նման խելացի աղջնակը շատ մեծ դաս տվեց մեր դատարկագլուխ ընդդիմությանը,և անամոթ իշխանությանը: Սովորեք, < կյանք տեսած > մարդիկ: Իսկ Ալիև-փոքրիկը մեկ անգամ ևս համոզվեց, որ Արցախը հետ վերցնելու մասին խոսելը անիմաստ գործ է :
TIRUI
APRES ADELINA DJAN, TOGH BOLOR@ KARDAN GRATZD EV HASKANAN , ISKAPES HEROS ES........DU ISKAKAN HAYUHI ES ARJANI ES LAVAGUYN GNAHATAKANIN....... TSANKANUM EM QEZ, UJ EV KOROV, TZNOGHNERIT SHNORHAVORUM EM, VOR QEZ NMAN HAYRENASR DUSTR UNEN......... AMENAYN BARIQ QEZ SIRELIS.......
W. Wallace
Շատ ուրախալի է կարդալ մեկնաբանությունները եւ փաստել ազգային միասնականության մասնակի դրսեւորումներ:
Արտակ
Էս ջիկյար աղջիկը հազար անգամ ավելի հայի սիրտ ու հոգի ունի իր մեջ քան Բալիոզյանի նման զառամյալ թուրքասեր զզվելի մի տիպ։
Arev
Hianali namak e......uxxaki govesti u @ndorinakman arjani .............
Grigor
Խոսքերն ավելորդ են, աղջնակն ասեց ամեն ինչ: կուզենայի, որ այս նամակը կարդային մեր զինվորները, ովքեր, փառք ու պատիվ նրանց, այսօր, այս պահին կանգնած են սահմանին ու հսկում են մեր Հայրենիքի, մեր ընտանիքների ապահովությունը. թող նրանք կարդան այս նամակը և իմանան, որ Ադելինայի ամեն մի բառի տակ ստորագրում ու միանում ենք մենք բոլորս, ովքեր այսօր ձեր թիկունքին կանգնած ենք: Ապրես Ադելինա ջան:
Karen
Regnum.ru -um nor kardaci, en kotoshavor heydaroxlun ir lakotneric meki mijocov patasxanel a Adelinayi namakin ! nor ban chka, nuin shan hachocn a...
Սամվել
Ապրես Ադելինա ջան: Քո նման երեխաներին տեսնելով մարդ վստահությամբ է լցվում մեր վաղվա օրվա նկատմամբ:
Պետրոս
Ադելինա, դու հարյուր հայ դիվանագետ արժես։ Եթե քեզ նման ազնիվ ու խելոք մի քանի ղեկավար ունենայինք, Հայաստանը չէր դատարկվի, իսկ Արցախը շենացված եւ զարգացած երկիր կլիներ՝ ազատագրված հողերով հանդերձ։
Դիցանույշ
Կեցցես....
Lusine
bravo qez Sireli Adelina, du asacir aynpisi xosqer voronq bxum en voghj ha azgi srtic.....
Ralf
es uxaki hiacac em kecces Adelina
Armo
Shat hamardzak ev xelaci qayl er Dzer koxmic Adeliana:-)
.....
anhavatelia :d chem havatum vor kara namak gri kam grelu depkum et namak tej chi hasni ;)
Արման
Եթե այս հիանալի աղջկա խելքի կեսը ունեցող հայ ղեկավարներ ունենայինք Արցախի հարցը վաղուց լուծված կլիներ՝ առանց մի կտոր հողի կորստի։
Edit
Apres im anushik Adelina,du hrashq erkri hrashq zavak. Astvats pahpani qez ev myus hay eritasardner@ togh qez pes hogatar ev orinakeli zavakner linen u pashtpanen mer erkir@ tarber tesaki Aliyevnerits u mer isk azgi mej sertajats hayi azganunov bayts turqamet mardkantsits.
Arman
Hpart togh linenq vor ayspisi haskacogh yev xelaci serund unenq!
Armen
Ու հազար ապրիս սիրելի Ադելինա։ .................... (Երանի թէ Հետքը անդրադառնար նաեւ այս տեսակի ազգային նիւթերու մասին, փոխանակ միայն անդրադառնալու ներքին ժխտական երեւոյթներուն մասին։ Հետքը այցելելով, այն տպաւորութիւնը կը ստացուի որ Հայաստանի մէջ միայն ժխտականը գոյութիւն ունի, ու ոչ մէկ դրական երեւոյթ չկայ։ Միայն ժխտականը շեշտելով, անոր մասին գրելով, արդէն կը նպաստուի ժողովուրդին սխալ ուղղութիւն տալով որ մի կտոր հայրենասիրութիւնն ալ ծովը նետելով, Երկիրը պարպեն ու արտագաղթեն)։
Մասիս Իրանահայ
Կեցցե Ազատ Անկախ Միացյալ Հայաստան Կեցցե ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽ հայրենակիցներ օգնեք ինձ իմ կայքի նյութերը մաքուր գրական հայերեն եվ ռուսերեն եվ անգլերեն թարգմանելու գործում իմ կայքը միակն է որ մեկտեղել է Սումգայիթի եվ Բաքվի եվ Արցախի հայերի ջարդերի մասին նյութերը եվ նկարներ եվ տեսանյութերը www.garabagh.org/main կապվեք այս էլ փոստով [email protected]
Hrayr
http://rusecka.h1.ru/RU-Et-past/Antiarman-2.htm
Gegham
Ապրես բալես

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter