HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնություններ լրագրողների նկատմամբ

Գագիկ Շամշյանի նկատմամբ բռնություն են գործադրել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի անվտանգության աշխատակիցները: cuycԱյսօր ուսանողների մի մեծ խումբ  բողոքի ակցիա էր անցկացնում Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) Զարուբյան փողոցում գտնվող գրասենյակի մոտ: Ուսանողները կուսակցությունից պահանջում են դասախոսների կաշառակերությունը հաստատող ապացույցներ: Զարուբյան փողոցից շարժվելով դեպի Բրյուսովի համալսարան, որտեղ հավաքված են եղել ուսանողներ, լրագրողները, ովքեր լուսաբանում էին ակցիան, փորձել են նույնպես մտնել Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտ, սակայն բուհի անվտանգության ծառայության աշխատակիցները չեն թույլատրել: Նրանք բռնություններ են գործադրել «Կենտրոն»,  «Հ1» հեռուստաընկերությունների եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ: «Առավոտ» օրաթերթի ֆոտոլրագրող եւ «Չորրորդ իշխանության» լրագրող Գագիկ Շամշյանին քաշքշել ու ծեծել է անվտանգության աշխատակիցներից մեկը, ինչի արդյունքում նա անշարժունակ է դարձել եւ տեղափոխվել Նաիրի բժշկական կենտրոն: Ընթացքը ֆիքսել են օպերատորները: Հուսանք, որ հեռուստաընկերությունները կցուցադրեն նկարահանվածը, քանի որ իրենց լրագրողների նկատմամբ եւս կիրառվել են բռնություններ: Գագիկ Շամշյանը այժմ վերակենդանացման բաժնում  է, ուր նրան հետազոտում են: Բժշկական կենտրոն է այցելել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, մի խումբ ուսանողներ էլ հիվանդանոցի միջանցքում սպասում են: Ոստիկանության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ անվտանգության աշխատակիցները այժմ հարցաքննվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter