HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես են Գյումրիում աղանդները մարդկանց հասցնում մտախավարման (վիդեո)

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հրապարակում է բացառիկ կադրեր «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպության Գյումրիում ամեն շաբաթ անցկացվող հավաքներից մեկից:

Տեսանյութում պատկերված է, թե ինչպես է «հոգևոր հովիվ» կոչվող մեկը մտախավարման հասցնում դահլիճում նստածներին՝ ձեռքով դիպչելով մարդկանց ճակատին և, անհասկանալի ձևով գցելով հոգեխանգարմունքի մեջ, նրանց անգիտակից վիճակում հատակին փռում:

«Չենք լռելու»-ի համոզմամբ՝ տեսանյութը պետք է դառնա նաև իրավապահ մարմինների ուսումնասիրման առարկան:

Ներկայացվող կադրերն ապշեցնում են նորմալ մարդկանց գիտակցությունը բթացնելու, նրանց իրականությունից կտրելու՝ աղանդավորների կարողության առումով:

Տեսանյութը տրամադրելու համար «Չենք լռելու»-ն շնորհակալություն է հայտնում Գյումրի քաղաքի իր ակտիվիստներ Աննա Թովմասյանին և Էրիկ Գաբրիելյանին:

Նախաձեռնությունը բոլորին խնդրում է աղանդների ծավալած վտանգավոր գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն հայտնել [email protected] էլեկտրոնային հասցեով:

Օտարածին կրոնական աղանդների մերկացումը պետք է դառնա յուրաքանչյուր գիտակից հայի պարտքը: Մեր բազմաթիվ հայրենակիցներ մոլորության մեջ են ընկել:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (4)

vardan
Ամոթ, շատ ամոթ որ սենց տհաս մաս կա դեռ մեր ազգի մեջ: Առաջին հերթին էս ամոթը երկրի նախագահիննա ու հոգեվոր առաջնորդինը , որոնք չեմ կարծում թե ընդունում են դա: Մեզ այս պահին , հիմա , պետք են հենց այնպիսի նաղագահ և հոգևոր առաջնորդ որնք կլինեն այնպիսին որ ամաչելու կարիք ու առիթ ոչ իրենք ոչ մեր ազգից որևէ մեկը չի ունենա:
haykUS
Xaitarakucyn. Katolikos must resigh, he is shame of out Armenian nation.
Armen
Ոչ թէ ՙհովութիւն՚ են անում սիրելի Գոհար, այլ անտէր հօտը յափշտակում, քանի (գրաբարով) ՙարքայք այլեւ վարձկանքն զբօսնեն, իսկ օտարքն յափշտակեն՚ ............ Յիսուս մեր Տէրը ըսաւ իր սուրբ եւ անմահ խօսքերով, ՙԵս եմ դուռը. եթէ մէկը իմ միջով մտնի, կը փրկուի. կը մտնի ու կ՚ելնի եւ ճարակելու բան կը գտնի։ Գողը գալիս է միայն, որպէսզի գողանայ, սպանի եւ կորստեան մատնի. ես եկայ, որպէսզի կեանք ունենան եւ՝ առաւել եւս ունենան։ Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր ԿԵԱՆՔՆ Է ՏԱԼԻՍ ոչխարների համար։ Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին եւ փախչում է։ Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. քանի որ վարձկան է, եւ ոչխարների համար հոգ չի անում։ Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից՚ ... ........ ....... ..... ....... ...... ահա երկու խումբերը, մին հաւատքի մարդորս գողեր ու աւազակներ, իսկ միւսի մէջ (բոլոր հաւատաւոր նուիրեալ եկեղեցու սպասաւոր քահանաներին յարգելով) ... վարձկաններ ու բիզնեսի մարդիկ։ Աղօթքս առ Աստուած այն է որ վարձկանները դառնան լուրջ հովիւներ.. իսկ ձեր զինուոր զաւակին ու իր նմաններուն ունիմ երախտիք ու յարգանք իր բարձր պատուական առաքելութեան մէջ։
Գոհար, զինվորի մայր
Իսկ և իսկ` ուղեղի խցանում... հազար ափսոս մեր երիտասարդությունն ու ժողովուրդը... իսկ ուր է Հայ Առաքելական եկեղեցին- այո նա վաղուց մոռացել է իր հոտը, դրա համար էլ օտարներն են հովվություն անում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter