HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանը հանձնարարել է մինչև սեպտեմբեր ապամոնտաժել ևս 266 կրպակ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մինչև սեպտեմբեր ավարտել մայրաքաղաքի կենտրոնական և մյուս հատվածներում առկա ապօրինի և չգործող 266 կրպակի ապամոնտաժումը:

«Այդ կրպակներում աշխատող սոցիալապես անապահով մարդկանց անպայման պետք է այլընտրանքային աշխատանք առաջարկվի, և գտնվեն համապատասխան լուծումներ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Նա վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել կանաչ տարածքների խնամքին և ոռոգմանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:

Մեկնաբանություններ (1)

SNS
Հետաքրքիր է իսկ ե՞րբ է ապամոնտաժվելու Կարենի (ի նկատի ունեմ Կ. Կարապետյանի) օբյեկտը Հրազդանի կիրճում։ Իրենց ամեն ինչ կարելի՞ է։ Եվ ընդհանրապես իրեն որտեղի՞ց նման գումարներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter