HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Է.Նալբանդյան.«Թուրքիան միջնորդություն չի կատարում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում»

 Այսօր Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպման ավարտին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի, Ադրբեջանի եւ Ալբանիայի փոխարտգործնախարարների եւ ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի համատեղ մամլո ասուլիսը:

Ասուլիսի ընթացքում պաշտոնյաները բարձր գնահատեցին Հայաստանի նախագահությունը ՍԾՏՀ-ում` հուսալով, որ առաջիկա վեց ամիսների Ադրբեջանի նախագահությունը եւս կնպաստի կազմակերպության անդամ-պետությունների միջեւ խաղաղության եւ համագործակցության զարգացմանը:

Լրագրողներիր այն հարցին, թե արդյոք Թուրքիան մասնակցում է Ղարաբաղյան կարգավորման գործընթացին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ գործընթացն ընթանում է Մինսկի խմբի շրջանակներում, եւ այլ ձեւաչափ գոյություն չունի:

«Թուրքիան միջնորդություն չի կատարում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում»,- նշեց ԱԳ նախարարը: Է. Նալբանդյանի խոսքերով ներկայումս որեւէ մտադրություն չկա ստորագրել  որեւէ փաստաթուղթ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ. «Բանակցությունները շարունակվում են, մենք առաջընթաց ենք արձանագրել, եւ գտնում ենք որ մենք կարող ենք իսկապես շատ մոտ լինել եւ լուծել այդ հարցերը մոտ ապագայում»:

Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիեւի խոսքերով Ադրբեջանը ողջունում է ցանկացած պետության ջանքերը, որոնք ուղղված են Ղարաբաղյան  հակամարտության լուծմանը, եւ եթե Թուրքիան ունի ռեալ եւ կոնկրետ առաջարկություններ, որոնք ընդունելի կլինեն Ադրբեջանի համար, իրենք պատրաստ են քննարկել դրանք: Մամեդգուլիեւի խոսքերով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը երկու պետությունների գործն է, եւ Ադրբեջանն ընդհանրապես չի խառնվում այլ պետությունների ներքին գործերին, սակայն հաշվի առնելով հայ-ադրբեջանական գործոնը, իրենք«հետաքրքրությամբ» են հետեւում այս գործընթացին:

«Մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որ կապերի վերականգնումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարող է կապված լինել միայն հայ-ադրբեջանական հակամարտության լուծման հետ, քանի որ այդ կապերը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ժամանակին ընդհատվել են, եւ դրա հիմնական պատճառը ադրբեջանական հողերի օկուպացիան էր»,-ասաց Մ.Մամեդգուլիեւը: Իսկ մամուլում շրջանառվող այն լուրերի մասին, որ Մոսկվայում նախատեսվում է թուրք-ադրբեջանա-ռուսական եռակողմ հանդիպում, Է. Նալբանդյանը եւ Մ. Մամեդգուլիեւը որեւէ տեղեկություն չունեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter