HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Ինչո՞ւ է «Երկիր» օրաթերթը օգտագործել «լակոտ» բառը

Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանում լսվեց ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի բողոքը՝ ընդդեմ «Երկիր» օրաթերթի: Հիշեցնենք, որ բողոքն առնչվում է հունվարի 13-ի համարում «131 դեմք ու դիմակ» խորագրի ներքո տպագրված տեղեկություններին, որոնց հրապարակմամբ, ըստ հայցվորի, արատավորվել է Տիգրան Արզաքանցյանի պատիվն ու արժանապատվությունը:  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Տիգրան Արզաքանցյանի հայցը բավարարել է մասնակի` «լակոտ» բառի մասով:

Նիստին ներկա «Երկիր» օրաթերթի խմբագիր Բագրատ Եսայանը դատավորի հարցին, թե ինչպես են հիմնավորում իրենց թերթում Տիգրան Արզաքանցյանի նկատմամբ հրապարակված «լակոտ» բառը, պատասխանեց, որ իրենք տեղեկություն են ունեցել, որ Հրանտ Բագրատյանը իր գործուղման ժամանակ, որտեղ ներկա են գտնվել ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, սահմանափակ թվով աձանց շրջանում արել է այդ արտահայտությունը՝ հակառակ Հրանտ Բագրատյանի ստորագրած և գրավոր տրված ժխտման հայտարարությանը:

Բագրատ Եսայանը նաև ավելացրեց, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է իր միջնորդությունը լրագրողին կանչել դատարան՝ վկայություն տալու, որ գործուղման ժամանակ Հրանտ Բագրատյանը արել է այդ արտահայտությունը:

Այս անգամ Տիգրան Արզաքանցյանը պահանջում է պարտավորեցնել «Երկիր» օրաթերթին հրապարակել սույն գործով դատարանի վճիռը` լրիվ կամ մասնակի, պարտավորեցնել հրապարակել հայցվորի ներկայացրած պատասխանը, բռնագանձել օրաթերթից 3.000.000 ՀՀ դրամ որպես վիրավորանքի և զրպարտության հետևանքով իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, ինչպես նաև  500.000 դրամ՝ փաստաբանական ծառայության վճարի համար:

Վերաքննիչ դատարանը որոշումը կհրապարակի օգոստոսի 24-ին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter