HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Ռ. Կիրակոսյան. «Պատասխանատվության ողջ բեռը Թուրքիայի ուսերին է, եւ նա շատ մոտ է կանգնած եզակի հնարավորությունը կորցնելուց»

Անկախ նրանից կբացվի հայ-թուրքական սահմանը, թե ոչ, կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, թե ոչ, ռազմավարական առավելությունը Հայաստանի համար ակնհայտ է. այն է` հարաբերությունների վատացումը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ: Այսօր նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը հայ-թուրքական հարաբերություններին նվիրված քննարկման ընթացքում:

Ըստ Կիրակոսյանի` Թուրքիան Ադրբեջանի ճնշումներին տեղիք տալով եւ Ղարաբաղյան կարգավորման հարցը կրկին որպես նախապայման առաջ քաշելով փաստորեն մեկ քայլ հետ կատարեց բանակցային գործընթացից:

«Պատասխանատվության ողջ բեռը Թուրքիայի ուսերին է, եւ նա շատ մոտ է կանգնած եզակի հնարավորությունը կորցնելուց»,- նշում է փորձագետը:

Ռ. Կիրակոսյանի խոսքերով դեռեւս հնարավորության պատուհան կա, սակայն եթե սահմանի բացում կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատում մինչեւ սեպտեմբեր-նոյեմբեր տեղի չունենա, կարող ենք ասել, որ Թուրքիան անկեղծ չէ եւ անպատասխանատու է իր մոտեցնումներում: Այդ դեպքում, ըստ Կիրակոսյանի, մենք կարող ենք Թուրքիային մեղադրել «եզակի հնարավորությունը կորցնելու համար»` ցույց տալով դա եվրոպական եւ ամերիկյան դիվանագետներին:

Փորձագետի համոզմամբ հայ-թուրքական գործընթացներում Հայաստանի համար վտանգը գալիս է ոչ թե Թուրքիայից, այլ ներսից: «Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ հաջողություններ արձանագրելու կարիք ունի` ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար: Սա խիստ մտահոգիչ է, հետեւաբար պետք է զգույշ լինել»,-ասաց Ռ.Կիրակոսյանը:

Միաժամանակ Կիրակոսյանը նմանատիպ թուլություն է նկատում նաեւ Թուրքիայի ներսում. Թուրքիան ավելի թույլ եւ բաժանված է, քան մենք կարծում ենք` գտնում է նա, իսկ թուրքական իշխանությունները շաը քիչ բան են արել կամ գրեթե ոչինչ չեն արել թուրք հանրությանը կարգավորմանը պատրաստելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter