HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

«Սաբահ»-ը հրապարակել է «ճանապարհային քարտեզի» մանրամասները

Թուրքական «Սաբահ» թերթը հրապարակել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնեցված «ճանապարհային քարտեզի»  մանրամասները: Այն բաղկացած է հինգ կետերից: Ըստ այդմ` Հայաստանը պետք է ընդունի Կարսի պայմանագիրը` ստորագրված Թուրքիայի եւ նախկին ԽՍՀՄ-ի միջեւ 1921 թ.: Պետք է ստեղծվի պատմաբանների հանձնաժողով` ուսումնասիրելու համար Ցեղասպանության պնդումները, եւ երրորդ պետությունները կարող են միանալ հանձնաժողովին:

Հայ-թուրքական սահմանը կբացվի եւ համապատասխան փաստաթղթեր կստորագրվեն առեւտրային հարաբերությունների համար: Ուղղակի դիվանագիտական հարաբերություններ կստեղծվեն, երբ Հայաստանն եւ Թուրքիան Վրաստանի իրենց դեսպաններին կհավատարմագրեն Անկարայում եւ Երեւանում: Խորհրդարանը ուղղակիորեն կքննարկի «ճանապարհային քարտեզի» դրույթները, որը պետք է հաստատվի յուրաքանչյուր երկրի  օրենսդիր մարմնի կողմից: «Սաբահի» փոխանցմամբ թեեւ փաստաթղթում Ղարաբաղյան հիմնահարցն ընդգրկված չէ, հարաբերությունների կարգավորումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կընթանա հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերին զուգընթաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter