HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Գագիկ Բեգլարյանն արդեն առանց թիկնապահների է շրջում

«Մենք ունենք բավականին լավ ավագանիների թիմ, ավագանիների ցուցակ եւ մայիսի 2-ից արդեն կմեկնարկի քարոզարշավը եւ պարզ կլինի, թե որ քաղաքական ուժը ինչպես է պատրաստվել, ունենք նաեւ լավ քաղաքապետի թեկնածու եւ տրամադրված ենք շատ հաղթական ոգով, կարծում եմ` ՀՀԿ-ն շատ լուրջ ձայներ կհավաքի»,-այսօր Հայելի ակումբում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը: Լրագրողները հարցրեցին, թե ինչպե՞ս կարելի է «ավագանիների լավ ցուցակ» համարել ՀՀԿ-ի ներկայացրածը, եթե մի համարի թեկնածուն սպանում է մյուսին: «Դուք միայն խոսում եք վատից, իրականում վատ միջադեպ էր, բայց ինչո՞ւ եք անընդհատ վերցնում վատը»,- հարցրեց պատգամավորը: Մյուս բանախոսն էլ` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, բացասական գնահատեց ընթացքը. «Իմ խոսքերը օբյեկտիվություն պիտի պարունակեն որպես չմասնակցող կողմ: Վարչական ռեսուրսը մեկ այլ ծավալով է գործում, ընդհուպ այն աստիճանի, որ կառավարությունը կարող է որոշում ընդունել ճանապարհաշինարարության համար»: Արման Սահակյանն էլ հարցնում է, թե ե՞րբ չի ասֆալտապատվել Երեւանը: «Ժառանգության» պատգամավորն էլ նշեց, որ չեն ասֆալտապատվում այն ճանապարհները, որոնք իրականում դրա կարիքն ունեն: Վերջինս նաեւ ներկայացրեց, որ իր ընկերոջն էլ են առաջարկել 12 մարդ ապահովել ցուցակներ կազմելու համար: Արման Սահակյանն էլ չի հասկանում, թե ինչու 12 մարդ, այլ ոչ թե, օրինակ, 202: «Որովհետեւ 202 մարդ, եթե ինձ ասեն, ես կդժվարանամ, իսկ 12-ը, կարծում եմ, որ ավելի հեշտ է»,- նկատեց Արմեն Մարտիրոսյանը: ՀՀԿ-ական պատգամավորն էլ կարծում է, որ չպետք է «պարալիզացնել Երեւանի կյանքը, քանի որ ես էլ եմ աշխատել քաղաքապետարանում որպես վարչության պետ, փոխքաղաքապետ, ամեն տարի այդ աշխատանքները տարվում են բյուջեի սահմաններում»: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Գագիկ Բեգլարյանը փորձի փոխանակման կարիք ունեցե՞լ է, հետաքրքրվե՞լ է արդյոք առօրյայից եւ այլն. «Գագիկ Բեգլարյանը պատահական չի նշանակվել, նա երկար տարիներ աշխատել է տեղական ինքնակառավարման մարմիններում, մենք գործընկերներ եւ ընկերներ ենք: Ես կարծում եմ, որ Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ-ի արժանի թեկնածուն է»: Լրագրողները հետաքրքրվեցին, թե Գագիկ Բեգլարյանը քաղաքապետ դառնալուց հետո հնարավո՞ր է, որ այլեւս չշրջի թիկնապահներով, չվախենա երեւանցիներից: Ի պատասխան` Արման Սահակյանը նշեց, որ Գագիկ Բեգլարյանին ինքը վերջերս առանց թիկնապահների է տեսել: «Երեւի ձեր տանն էր»,- նկատեցին լրագրողները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter