HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չեն բացառում, որ Ա.Կիվիրյանի վրա հարձակվել են «Ջավախքի խամաճիկ իշխանավորները»

Հայտարարություն Ապրիլի 30-ին աշխատանքից տուն վերադառնալիս հարձակման է ենթարկվել «Բագին.ինֆո» լրատվական կայքէջի խմբագիր, փաստաբան Արգիշտի Կիվիրյանը: Նա դաժան ծեծի է ենթարկվել եւ ըստ որոշ տվյալների Արգիշտի Կիվիրյանի վրա նաեւ կրակել են (գուցե առավել վախեցնելու նպատակով): Մենք միշտ գնահատել ենք «Բագին.ինֆո» տեղեկատվական կենտրոնի հայրենասիրական գործունեությունը (հատկապես Ջավախքի հարցում) եւ կարծում ենք այս դաժան հաշվեհարդարը կապված է լրագրողի եւ փաստաբանի մասնագիտական գործունեության հետ: Հատկապես Ջավախքի ազգադավ իշխանական եւ վրացամանկլավիկ կլանի որոշ ներկայացուցիչներ իրենց իրական պատկերը տեսնում էին «Բագին.ինֆո»-ում: Ուստի՝ մենք չենք բացառում, որ իրենց վրացի տերերի պատվերով Ջավախքի խամաճիկ այդ իշխանավորները լինեն այս հաշվեհարդարի հեղինակը կամ պատվիրատուն: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Արգիշտի Կիվիրյանին, նրա ընտանիքին եւ հույս ենք հայտնում, որ հայաստանյան իշխանություններն արագ կբացահայտեն հանցագործներին: Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ Հայտարարությանը միացել են՝ «Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթը «Հայարի.օրգ» կայքէջը Հայ Ազգայնականների Համախմբման բազմաթիվ անդամներ (հասարակական գործիչներ եւ մտավորականներ) 01.05.09թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter