HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Նախնական տվյալներով` 771 353 ընտրող կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը տեղեկացրեց, որ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են Ընտրական օրենսգրքի շրջանակներում: Առաջադրված 6 կուսակցությունները`ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, ՀԱՍԿ, ԺԿ և մեկ դաշինքը`ՀԱԿ-ը, գրանցվել են, խնդիրներ չեն եղել նաև առաջադրված 629 թեկնածուների գրանցման հետ: Գարեգին Ազարյանը նաև նշեց, որ այս ընտրություններում կիրառվելու են մեկանգամյա օգտագործման քվերակության թղթե խցիկներ ու հետզհետե հրաժարվելու են փայտե քվեախցիկներից: Ըստ նրա` փայտե ընտրախցիկներով պետք է իրականցվեին 3 ընտրություններ, բայց արդեն իրականացվել է 5 ընտրություն. «Դրանք կամաց-կամաց շարքից դուրս են գալիս, և ունենում էինք խնդիրներ դրանց տեղափոխման հետ կապված, քանի որ ծավալով և կշռով ավելի մեծ են: Բացի այդ, եթե փայտինը պատրաստում էինք 8000 դրամով, ապա այս քվեախցիկների արժեքը մոտ 1000 դրամ է»: Գարեգին Ազարյանի խոսքերով, ի տարբերություն նախկին ընտրությունների, երբ ընտրատարածքներից արձանագրություններն ուղղակի տեղափոխվում էին Կենտոնական ընտրական հանձնաժողով և մուտք արվում, այս ընտրություններում ընտրատեղամասային հանձնաժողովներից արձանագրությունները տեղափոխվելու են ընտրատարածք, այնտեղ տվյալները մուտք են արվելու և ցանցի միջոցով անմիջապես երևալու են ԿԸՀ-ում: «Այս համակարգը ապահովում է անհրաժեշտ անվտանգություն, թափանցիկություն և քվերակության արդյունքների արագ տեղափոխում»,- ասաց ԿԸՀ  նախագահ Գարեգին Ազարյանը: Ի դեպ, տեսողության հետ խնդիրներ ունեցողների համար քվեաթերթիկի նոր նմուշներ են թողարկվելու, որոնք էլ ավելի կհեշտացնեն նրանց ընտրության գործընթացը: Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նորայր Մուրադխանյանն էլ տեղեկացրեց, որ Հայաստանում ապրիլի 21-ի դրությամբ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 մլն 291 հազար 963 ընտրող, որից, ըստ նախնական ցուցակների, Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրություններին մասնակցելու է 771 հազար  353 ընտրող: Հավելենք, որ ընտրատարածքների թիվը 13-ն է, ընտրատեղամասերի թիվը` 439:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter