HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ինչպե՞ս խուսափել «կարուսելից». առաջարկ Գարեգին Ազարյանից

04_05-g_azaryanԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն այսօր լրագրողներին ներկայացրեց, թե ինչպես կարելի է խուսափել «կարուսելից» ընտրությունների ժամանակ. «Այն քվեաթերթիկը, որը նշումով տվել են իրեն, հանում է գրպանից, մի հատ էլ է նշում կատարում վրան, մոտենում հանձնաժողովին, խնդրում է երկրորդ քվեաթերթիկը` ասելով, որ ինքը սխալ ընտրություն է կատարել ու փոշմանել, վերցնում է նոր քվեաթերթիկը, կատարում իր ընտրությունը և կարուսելը վերջանում է»: «Դա պետք է բացատրել ընտրողներին, և ոչ թե անընդհատ փնովել ԿԸՀ-ին»,- համոզված է նա: Հետքը Գարեգին Ազարյանից փորձեց ճշտել` իր խոսքերից կարելի է, արդյոք, ենթադրել, որ նա ընդունում է «կարուսելի» առկայությունը հայաստանյան ընտրությունների ժամանակ: «Իհարկե, կարող է լինել, բայց ես ասում եմ ճանապարհը ինչպես դրանից փախնել,- հայտարարեց նա,-«կարուսել» կարող է չիրականացվել միայն այն դեպքում, երբ որ մեր քվեաթերթիկները լինեն ոչ թե հաշվառված, այլ բոլոր տեղերում և ամենուր, քվեաթերթիկը ոչինչ է, քանի նրա վրա չի հայտնվել կնիք, իսկ ինքն էլ չի հայտնվել արկղում»: Թվային հաշվարկ անելով` Գարեգին Ազարյանը եզրակացություն արեց, որ հնարավոր չէ այնպիսի վերահսկողություն հաստատել, որ «ոչ մեկը ընտրատեղամասից ընտրաթերթիկ չտանի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter