HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Թեեւ Օրենսգիրքն արգելում է, բայց Գ. Ազարյանը խախտում չի տեսնում

ԿԸՀ նախագահից այսօր լրագրողները փորձեցին ճշտել, թե արդյոք ներկայիս քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Գագիկ Բեգլարյանի գործունեությունը բոլոր հեռուստաալիքներով լուսաբանելը Ընտրական օրենսգրքի խախտում չէ: «Եթե քաղաքապետի գործունեությունը լուսաբանվում է լրատվական ծառայություններում, Ընտրական օրենսգիրքն արգելում է»,- հայտարարեց նա` լրագրողներին առաջարկելով բերել գործունեության կոնկրետ օրինակներ: «Շքանշաններ բաժանելը տարբեր բնագավառի ներկայացուցիչներին, տարբեր համայնքներում բակային հանդիպումները»,- սկսեցին թվարկել լրագրողները: Գարեգին Ազարյանն արձագանքեց. «Չմոռանանք, որ նախընտրական քարոզչությունը մեր մոտ սկվել է մայիսի 2-ից, մինչ այդ ոչ մի քաղաքական գործիչ կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող ոչ մի կուսակցություն չպիտի դադարեցնի իր գործունեությունը և իրականացնում է իր ծրագրերով նախատեսված գործառույթները, դա գնահատել որպես նախընտրական կարգի խախտում` մենք չենք կարող և բազմիցս դրա մասին ասել ենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter