HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Հայաստանը չի մասնակցում ՆԱՏՕ-ի զորավարժութուններին Վրաստանի ներքաղաքական վիճակի պատճառով

Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Հայաստանը չի մասնակցելու մայիսի 6-ին Վրաստանում նախատեսվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Այսօր լրագրողները փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանից փորձեցին պարզել` արդյոք զորավարժություններին չմասնակցելու պատճառը Ռուսաստանի դժգոհությունն է, թե Վրաստանի ներքաղաքական իրավիճակը: Կարինե Ղազինյանը հայտնեց իր անձնական կարծիքը. «Մինչև վերջերս դեռ հարյուր տոկոս որոշված չէր` մենք մասնակցում ենք, թե ոչ, սակայն հիմա, իսկապես, Վրաստանում տիրող իրավիճակը մի քիչ կբարդացնի Հայաստանի մասնակցությունը, մինչև այդ մենք միշտ էլ մասնակցել ենք... Ի տարբերություն մեր հարևան Վրաստանի` մեր օրակարգում չկա ՆԱՏՕ-ի անդամ դառնալը, բայց հնարավորինս սեղմ համագործացությունը այդ երկրի հետ մենք ծավալել ենք ու միշտ մասնակցել ենք նման միջոցառումներին, բայց մեր վերջին խորհրդակցությունների ժամանակ, ես կարծում եմ, մենք դեռ վերջնական որոշում չունեինք` մասնակցում ենք, թե ոչ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter