HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Կարինե Ղազինյան. «Եվրոպայի վերջին փակ սահմանի բացումը օգտակար կլինի թե' Հայաստանի, թե' Թուրքիայի համար»

06-04-borderՄայիսի 7-ին Պրահայում հրավիրվելու է գագաթնաժողով, որի մասնակից ԵՄ և Արևելյան Եվրոպայի վեց պետությունների` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս ղեկավարները հռչակագիր կընդունեն` ազդարարելով Արևելյան գործընկերության մեկնարկը: Պրահայում սպասվում է նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը լրագրողներին ասաց, որ հանդիպման առումով որոշակի հետաքրքրություն կա նաև թուրքական կողմից: Սակայն դեռ պարզ չէ` կլինի նման հանդիպում, թե ոչ: Փոխարտգործնախարարի խոսքերով` հանդիպումների հիմնական ակնկալիքն է` ուղիներ գտնել ԼՂ հակամարտության արագ լուծման համար և առանց որևէ նախապայմանի բարիդրացիական հարաբերություններ հաստատել մեր արևմտյան հարևանի հետ` «վերջացնելով մեկուսացումը, բացելով սահմանը, դիվանագիտական հարաբերություններ հաստատելով»: Կարինե Ղազինյանի խոսքերով` «Եվրոպայի վերջին փակ սահմանի» բացումը իսկապես օգտակար կլինի թե' Հայաստանի, թե' Թուրքիայի համար: «Հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունները, որ արևելյան սահմանն էլ առայժմ հայտնի չէ, թե երբ կբացվի, բանակցությունները գնում են նրան, որ հնարավորինս շուտ կարողանանք մեր երկու հարևանների հետ նորմալ հարաբերությունններ հաստատել»,- ասաց նա` հավելելով, որ ճիշտ չէ այսպես «խեղդված, մեկուսացված մնալը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter