HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Բախչագուլյանը «100 տոկոսանոց» ցուցակները համարում է համակիրների ցուցակ

07_05-a_baghchagulyanԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար, ՀՀԿ անդամ Աբրահամ Բախչագուլյանն անդրադարձավ մամուլում հայտնվող այն տեղեկատվությանը, թե ՀՀԿ-ն «100 տոկոսանոց» ցուցակներով մադկանց տվյալների, այդ թվում` անձնագրային տվյալների հավաքագրում է կատարում: Ցանկացած քաղաքացու քվեն գաղտնի է, և եթե իմ անունը հազար տեղ էլ գրեն, մեկ է` այնպես, ինչպես ես քվեարկեցի, ոչ ոք չի կարող ասել: Ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին բոլորին էլ խոստում տալ, վերջում քվեարկել այնպես, ինչպես որ ուզում են»,- ասաց նա: «Աբրահամ Բախչագուլյանի կարծիքով` չի կարող ցուցակագրումը որակվել որպես խախտում, «քանի որ նախ` ապացուցված չէ, թե ցուցակագրումը ում կողմից է արվում, և ցուցակագրման հետևանքով արդյունքները չեն փոխվում, քանի որ քվեարկությունը գաղտնի է»,- ասաց նա: «Այսինքն` այլ մարդի՞կ են ՀՀԿ-ի համար ցուցակագրում անում թաղապետարաններում, բուժհիմնարկներում և դպրոցներում» մեր հարցին Աբրահամ Բախչագուլյանը պատասխանեց, որ մեր հանրապետությունում միայն կուսակցությունները չկան, նաև մարդիկ կան, որոնք կարող են ինքնակամ որոշ ցուցակներ հավաքագրել ու գրել անգամ անուն-ազգանուններ, որոնք գոյություն չունեն: Սակայն Աբրահամ Բախչագուլյանը կարծում է, որ ոչ թե ստորագրությամբ ցուցակներ, այլ համակիրների ցուցակներ պետք է հավաքագրեն բոլոր կուսակցությունները, որպեսզի պարզեն իրենց համակիրների քանակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter