HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Զոյա Թադեւոսյան. «33 ընտրատեղամասերում մենք վերահսկողություն չենք ունենա հանձնաժողովի անդամի մակարդակով»

Այսօր հրավիրված ասուլիսում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր և ԿԸՀ-ում կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը հայտարարեց, որ թիվ 8 ընտրատարածքային հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության անդամ Սերյոժա Հարությունյանը գործարքի մեջ է մտել տեղի իշխանավորների հետ, կաշառք վերցրել և կուսակցության տեղերը այդ ընտրատարածքի ընտրատեղամասային հանձնաժողովներում տրամադրվել են այլ կուսակցությունների ներկայացուցիչների: «Ժառանգություն»-ում դեռ հաստատ չգիտեն, թե ում են տրամադրվել տեղերը, սակայն կարծում են, որ տրամադրվել է են ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին: Ցավում եմ, որ 439 ընտրատեղամասերից 33-ում  մենք վերահսկողություն չենք ունենա հանձնաժողովի անդամի մակարդակով»,- ասաց նա: «Ժառանգություն» խմբակացության ղեկավար Անահիտ Բախշյանն էլ պատմեց, որ երբ կուսակցությունում պարզել են, որ Սերյոժա Հարությունյանը պատրաստվում է  ընտրատարածքային ընտրական հանձանաժողով ներկայացնել կուսակցության կողմից չերաշխավորված մարդկանց ցուցակն ու պահանջել նրանից ներկայացնել իրենց կողմից երաշխավորված մարդկանց ցուցակը, Սերյոժան հիվանդացել է ու հայտնվել Մալաթիա բժշկական կենտրոնում: Անահիտ Բախշյանի խոսքերով` իրեն հիվանդանոցում թույլ չեն տվել տեսնել նրան`ասելով, որ նա շատ վատ է և 3 օր հնարավոր չէ նրան տեսնել: Իսկ երբ Անահիտ Բախշյանը տեղեկանք է ներկայացրել ԿԸՀ` նշելով , որ Սերյոժան հիվանդ է և չի կարող հանձնաժողովների իրենց անդամների ցուցակը ներկայացնել, ԿԸՀ նախագահը չի հավատացել, որ Սերյոժան հիվանդ է: Ըստ Ա. Բախշյանի Սերյոժա Հարությունյանին ախտորոշումը տեղեկանքում եղել է  իշեմիկ սրտանոթային նոպա, իսկ Անահիտ Բախշյանի հետ զրույցում բժիշկը ասել է, որ Սերյոժան նաև վախից դեպրեսիայի մեջ է : Ըստ Անահիտ Բախշյանի`եթե մինչև ժամկետի լրանալը (ընտրությունների օրվանից ոչ շուտ քան 16 օր առաջ ժամը 18.00-ը) կուսակցությունները չեն ներկայացնում իրենց անդամների ցուցակը տեղամասերի կազմավորման համար, ապա այդ թափուր տեղերը  տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն իր հայեցողությամբ է նշանակում: «Եթե նա լիազորված է 3 օրվա ընթացքում հանձնաժողովները կազմավորել և  նույն օրը 18. 30 րոպեին արդեն պատրաստ է այն ցուցակը, որը պետք է տեղավորվեր  «Ժառանգության» փոխարեն, դա նշանակում է, որ նրանք նախօրոք պատրաստել էին այդ ցուցակը»,-Անահիտ Բախշյանը: Թիվ 8 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանը մերժել է  «Ժառանգության» դիմումը: Կուսակցությունը նամակ էր հղել հանձնաժողվի նախագահին `խնդրելով թափուր տեղերը լրացնելու իր լիազորությունը իրացնելիս «Ժառանգություն» կուսակցության ցուցակից մարդկանց ընգրկել` «հաշվի առնելով իրենց անդամի ծայրահեղ առողջական վիճակը»: Զոյա Թադևոսյանն էլ հավելեց, որ ընտրական օրենսգիրքը թույլ չի տալիս հանձանաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցում առողջական խնդիրների պատճառով: «Մենք արդեն կարող ենք եզրակացություն անել, թե ինչպիսի ընտրակեղծիքներ են մեզ սպասվում, թե քաղաքական կամքի ինչ աստիճան կա անցկացնելու արդար մրցակցային ընտրություններ»,-ասաց  Անահիտ Բախշյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter