HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

ՀՅԴ-ն ընդունում է անհամերաշխության և լեգիտիմության խնդիրների առկայությունը

«Մենք կոալիցիային անդամակցեցինք` մտածելով ավելի շատ խնդիրների լուծումներ բերել մեր մասնակցությամբ, մենք երբեք չենք վարանել իշխանության մեջ լինելով` մատնանշել թերությունները և ցույց տալ դրանց լուծման ճանապարհները: Միգուցե դրանք բավարար արդյունավետ չէին, ես չեմ ասում, որ մեր գործունեությունը բավարար գոհունակության առիթ է տալիս, բայց նաև պետք է լինել օբյեկտիվ և տեսնել, որ այնուամենայնիվ մեր հասարակությունում շարունակում են մնալ ներքին անհամերաշխության խնդիր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Լիլիթ Գալստյանի խոսքերով` երբ իրենք մտան կոալիցիայի մեջ, այդ ժամանակ հիմնական խնդիրը երկրում պետության շահը և կայունությունն ապահովելն էր, իսկ կոալիցիայից իրենք բաժանվեցին արտաքին քաղաքականության մեջ անհամաձայնության պատճառով, «երբ այլևս հստակ էր, որ առանց նախապայմանների բանակցային գործընթացը վաղուց վերածվել է խիստ պայմանների և մեր ձախողումը արտաքին քաղաքականության մեջ այլևս արհերքելի էր: Եթե մենք ունենայինք սոցիալական համերաշխություն  և հասարակությունը կիսեր այս իշխանության նկատմամբ վստահությունը, մենք մեր արտաքին քաղաքականության մեջ շատ ավելի հաջողակ կլիեինք ու պակաս խոցելի և սուբյեկտից օբյեկտի չէինք վերածվի»,- համոզված է Լիլիթ Գալստյանը: Հենց այս առումով էլ Դաշնակցությունը կարևորում է այս ավագանու և քաղաքապետի ընտրությունները , քանի որ արդար ընտրությունները միակ այլընտրանքն է «իշխանությունների լեգիտիմության և վերջին ընտրություններից հետո Հայաստանում խաթարված սոցիալական համերաշխության վերականգման համար»,- ասաց պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter