HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Գոհար Վեզիրյանը դատախազ Չարխիֆալակյանին ամոթանք է տվել

gveziryanԿենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից «Հետքի» թղթակիցը հաղորդում է, որ «Չորորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի դատավարության շրջանակում քիչ առաջ մեղադրական ճառով հանդես է եկել դատախազ Լևոն Չարխիֆալակյանը և նշել, որ Գոհար Վեզիրյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր է: Ուստի, պահաջել է վերջինիս մեղավոր ճանաչել և դատապարտել նվազագույն աշխատավարձի 400-հազարապատիկի չափով (400 հազար դրամ): Պաշտպանական ճառով հանդես են եկել փաստաբան Հովիկ Արսենյանը և ամբաստանյալ Գոհար Վեզիրյանը: Վերջինս ուղղակի ամոթանք է տվել մեղադրող Չարխիֆալակյանին, իսկ դատավորին մեղադրել է «մանիպուլյացիայի տակ գտնվելու մեջ»: Մանրամասները կներկայացնենք քիչ անց: Այժմ դատավոր Գագիկ Պողոսյանը հեռացել է խորհրդակցական սենյակ` դատավճիռը կայացնելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter