HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Կիրո Մանոյան. «Հայաստանը պետք է դադարեցնի բանակցությունները»

25_04-k-manoyan«Սա այն պարագան է, որ Հայաստանը մի անգամ և ընդմիշտ պետք է ասի, որ նման խաղեր այլևս հանդուրժելի չեն և Հայաստանը պետք է դադարեցնի բանակցությունները»,- հայտարարեց  ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` անդրադառնալով օրերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսքերին, ով որպես հայ-թուրքական սահմանի բացման նախապայման մատնանշեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Կիրո Մանոյանը չի ընդունում Հայաստանի իշխանությունների այն մեկնաբանությունները, որ Թուրքիայի վարչապետի նախապայմանային հայտարարությունները ներքին սպառման համար են: Կիրո Մանոյանի խոսքերով` Հայաստանի իշխանությունները չեն ուզում դուրս գալ բանակցություններից, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ եթե անգամ բանակցությունները Թուրքիայի հետ արդյունք չտան, մենք աշխարհին ցույց կտանք, որ պատրաստ էինք առանց նախապայմանների բանակցել, իսկ եթե հիմա Հայաստանի իշխանությունները դուրս գան բանակցություններից, կստացվի որ իրենք են տապալում բանակցությունները: «Ի սկզբանե պետք էր իմանալ, որ մենք գործ ունենք Թուրքիայի նման երկրի հետ եւ թուրքական դիվանագիտությունը կարող է նաև այդպիսի իրավիճակներ ստեղծել, դրա համար էլ կարելի չէ, ընդունելի չէ, հասկանալի չէ Թուրքիայի դիվանագիտության հետ ինչ որ խաղեր տալ»,- ասում է Կիրո  Մանոյանը: Ըստ Կիրո Մանոյանի` մինչ օրս հայ-թուրքական հարաբերություններից ոչինչ չենք շահել, բացի նրանից, որ ապրիլի 22-23-ի հայտարարության արդյունքում   արտգործնախարարարը գնաց Ամերիկա: «Օր-օրի վրա մենք փաստորեն տեսնում ենք, որ այդ բանակցությունները ոչ մի տեղ չեն առաջնորդում բացի ժամանակի և քաղաքական այլ դիվիդենտների կորստից»,- ասաց նա: Կիրո Մանոյանի խոսքերով մինչ այսօր Թուրքիայի երեք նախապայմաններն էլ այս բանակցություններում առնվազն անուղղակիորեն բավարարվել են: Հայ-դատի գրասենյակի ղեկավարին չի բավարարել նաև պաշտոնական Երևանից  հնչող պատասխանները Թուրքիայի հայտարարություններին: «Ոչ մեր նախագահը, եւ ոչ էլ արտգործնախարարը չասացին, թե Թուրքիայի հետ բանակցությունը շարունակելու են, թե դադարեցնելու են: Ասել, որ Թուրքիայի միջամտությունն արցախյան խնդրին կարող է ընդհանրապես բանակցությունները տապալել, դա կարող է հաճելի թվալ նաեւ Ադրբեջանին, որովհետեւ վստահ չենք, որ Ադրբեջանը ցանկանում է, որ խնդիրը կարգավորվի: Այսինքն պարզապես Ադրբեջանի ցանկացածը մատուցելով չեմ կարծում, որ մենք քաղաքականություն վարած կլինենք»,-ասաց Կիրո Մանոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter