HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Կիրո Մանոյանը արցախյան հարցի շուրջ համաձայնագրի ստորագրումը հավանական է համարում

«Անհավանական չէ, որ այս տարի Արցախի հարցի կարգավորման այսպես կոչված` սկզբունքների շուրջ համաձայնագիր ստորագրվի, որը չի բխում Արցախի խնդրի լուծման տրամաբանությունից և Հայաստանի շահից»,-ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Ըստ նրա` նման համաձայնագրի ստորագրումից հետո, այն անմիջապես չի կիրառվելու. «Ընդամենը սկզբունքների շուրջ համաձայնություն է, հետո դա պետք է վերածվի իրավական փաստաթղթի, որը կարող է ինքնին մի քանի տարի տևել: Բայց էլի, եթե դա անմիջապես չի կիրառվելու, չի նշանակում, որ անվնաս չէ: Կարող է և մեծ վնաս պատճառել, մանավանդ, եթե այդտեղ խոսվի ընդհանուր բաների մասին, տարածքների մասին, խորհրդային շրջանի վարչական տարածքների սահմանների` և ոչ թե այսօր իրականում գոյություն ունեցող սահմանագծի մասին: Դա ինչ-որ կողմից մեզ թեկուզ գործնականորեն ոչինչ չի տվել, բայց, փաստորեն, քաղաքականորեն ինչ որ բան հանձնել ենք»,- հայտարարեց նա: Կիրո Մանոյանը նաև նկատեց, որ չնայած Ադրբեջանը չի խոսում  Ղարաբաղի անկախության մասին, սակայն մենք արդեն պատրաստակամություն ենք հայտնում` զիջումներ անելու, տարածք տալու: Ըստ նրա`այս ողջ գործընթացը, հատկապես վարչապետ Էրդողանի հայտարարությունները Ադրբեջանում, էլ ավելի կկոշտացնեն Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: Ըստ Կիրո Մանոյանի` մենք այսօր մեր ունեցածը փրկելու խնդիր ունենք և չի կարելի գնալ քայլերի, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը: Կ. Մանոյանը համոզված է, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, ներքին քաղաքականությամբ ուժեղ պետությունը կարող է արտաքին քաղաքականության մեջ ուժեղ դարձնել պետությանը: Սակայն, Կիրո Մանոյանի մեկնաբանությամբ, ներքին խնդիրներում առկա դեֆիցիտը փակելու համար արտաքին քաղաքականության մեջ արվում են քայլեր, որոնք բխում են ոչ թե այդ խնդիրների տրամաբանությունից, այլ ինչ-որ մարդկանց շահերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter