HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ըստ հոգեբանի՝ զիջումների դեպքում «կայծը բռնկվելու է»

15_05-k-nalchajyanԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեբան Կարինե Նալչաջյանը խոսեց 3 գործոնների մասին, որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ հասարակության վրա: Ըստ նրա` ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հարուցած խնդիրների արդյունքում որևէ սոցիալական ցնցումներ Հայաստանում լինել չեն կարող, քանի որ հայերը ընտանիքակենտրոն են և աշխատում են միայն իրենց ընտանիքի խնդիրները լուծելու ուղղությամբ: Առաջիկայում մեզ սպասվող ավագանու ընտրությունններն էլ, ըստ Կարինե Նալչաջյանի, ստերոտիպացված կերպով են ընկալվում հասարակության կողմից: Հոգեբանի խոսքերով` մարդիկ կողմնորոշվում են ըստ արդեն ունեցած համակրանքների ու հակակրանքների կամ ընդհանրապես համարում են, որ իրենց ձայնը կարևոր չէ: «Այս ընտրարշավը ինչ-որ լուրջ շեշտադրումներ և հեղաշրջումային փոփոխություններ չի մտցնի, մեր հանրույթը վերջին տարիներին ընտրությունների նկատմամբ ինչ-որ իմունիտետ է ձեռք բերել, ունի կարծրացած պատկերացում դրանց վերաբերյալ և խորքային հոգեբանական պրոցեսների վրա ընտրությունները չեն անդրադառնում»,- ասաց հոգեբանը: «Քաղաքական  դաշտում ոչ ընտրությունների շնորհիվ մի շարք կուսակացությունների տեղաշարժն իշխանության թևից ըննդիմություն և հակառակը, արդյոք չե՞ն կարող մարել հասարակության վստահությունը նրանց նկատմամբ» մեր հարցին Կարինե Նալչաջյանը պատասխանեց, որ մարդը դժվար է իր համոզմունքին դավաճանում, կարծես ինքն իրեն է դավաճանում դրանով: Քանի որ դժվար է խոստովանել, որ ինչ-որ ուժի պաշտպանելու քո համոզմունքում սխալվել ես, չնայած, ըստ հոգեբանի, ինչ-որ տեղաշարժեր կարող են լինել: Կարինե Նալչաջյանը կարծում է, որ ներքին հարաբերություններում առկա իրավիճակի նկատմամբ կա համատարած կոմֆորմիզմի զգացողություն, և հայ մարդու վրա հոգեբանորեն առավել ազդում է դրսից վտանգված լինելու զգացողությունը: Խոսքը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին: «Չնայած ինչ-որ շտկումների մասին էր խոսք գնում, բայց հանրային զգացողությունների տեսակետից ավելի ակնառու էր, որ հանրույթն ավելի տագնապախռով դարձավ: Երբ ինչ-որ մի հեռանկար երևաց, որ մենք թուրքերի հետ ինչ-որ շփումներ ենք ունենալու, սահմանը բացելու հեռանկարն էլ ուրախություն չառաջացրեց, և սա ես համարում եմ մեր ժողովրդի առողջ ինքնապաշտպանությունը»,- ասաց նա: Հետքի հարցին, թե արդյոք իր մատնանշած արտաքին վտանգները կարող են հասարակական ցնցումներ առաջացնել Հայաստանում, հոգեբանը պատասխանեց. «Եթե նայում ես սոցիոլոգիական հարցումներին, արցախյան հարցն առաջնային չի Հայաստանում, մինչդեռ Ադրբեջանում դա ամենաառաջնային խնդիրն է, բայց միևնույնն է դա հայրենիքի հետ կապված հարց է, և եթե դրա համար գին լինի Արցախի հետ կապված զիջումները, մեր ժողովրդի մեջ եղած կայծը բռնկվելու է, եթե հայ-թուրքական հարաբերություններում ինչ-ինչ զիջումներ լինեն, նորից կայծը բռնկվելու է»: Իսկ հարցին, թե արդյոք հասարակությունների վերաբերմունքը կփոխվի, եթե  պետությունները բարիդրացիական հարաբերություններ հաստատեն, ասաց. «Եթե արդարությունն է վերահաստատվում, բոլոր կողմերը դա հեշտ են տանում: Ճշմարտությունը միշտ ապաքինող է, եթե ցեղասպանության ընդունումը տեղի ունենա, և Թուրքիայի պետության կողմից այդքան նպատակամիտված քարոզչությունը չլինի, ես կարծում եմ Թուրքիայի հասարակությունը թեթև կտանի»: Կարինե Նալչաջյանը շեշտում է, որ ներքին վտանգները` բացասական երևույթների նկատմամբ հանդուրժողականությունը և հարմարվողականությունը մեզ ավելի խոցելի են դարձնում արտաքին վտանգների նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter