HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Դավիթ Շահնազարյան. «Իշխանությունների այլանդակությունների ռեսուրսն անսպառ չէ»

12_05-d-shahnazaryan«Իշխանության ուժերի կողմից, ըստ էության, տարվում է քարոզարշավի իմիտացիա, իշխանությունները ամեն ինչ անում են, որ հասարակության մեջ հանկարծ չտարածվի, որ կա ընտրարշավ, էլեկտորային լրատվամիջոցներն էլ փորձում են այն տպավարութւունը ստեղծել, որ ընտրարաշավ գոյություն  չունի, քանի որ իշխանությունները ուզում են այնպես անել, որ հնարավորին չափ քիչ մասնակացություն լինի: Միայն այդ դեպքում նրանց կողմից ընտրակեղծիքներ անելու հնարավորությունները էապես մեծանում են»,- Իրավունք Դե Ֆակտո ակումբում այսօր հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Ըստ նրա` իշխանությունները այս կերպ փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ընտրություններից, սակայն դա նրանց չի հաջողվի. «Գրեթե անհնար է լինելու իշխանությունների համար ձայների այն չնչին քանակը, որ նրանք ունեն, ընտրակեղծիքների զինանոցի միջոցով կրկնապատկել»,- ասաց նա: Դավիթ Շահնազարյանի կարծիքով, այսօր ՀԱԿ-ն ընտրողների շրջանում ունի 80 տոկոսից ավելի ձայներ, քանի որ ՀՀ ոչ մի քաղաքացի չի կարող կողմ լինել այս իշխանություններին. «Իշխանության ներսում էլ շատ լավ գիտեն, թե ՀՀԿ-ն ունի ընդամենը 2-3 տոկոս, այդ մասին զեկուցվել է Սերժ Սարգսյանին, զեկուցվել է նաև, որ Կոնգրեսը ունի 70 տոկոսից ավելի ձայներ, դրա համար էլ ամեն ինչ անում են իրենց ընտրակեղծիքների մեխանիզմը կատարելագործելու համար»: Դավիթ Շահնազարյանը նաև ասաց, որ առավել ճիշտ կլինի եթե ընտրական հանձանաժողովները կազմվեն միայն իշխանության ներկայացուցիչների կողմից. «Իշխանության պատասխանատվությամբ ստեղծված հանձանաժողվներում այսքան վատ արդյունք չի լինի, ինչքան անորոշ պատասխանատվությամբ այս արատավոր հանձանաժողովների համակարգում»: Դավիթ Շահնազարյանը նորմալ է վերաբերում նրան, որ ընտրական տեղամասերի մեծամասնությունը գործում է դպրոցներում, սակայն սարսափելի է համարում, որ ընտրակեղծիքներ կատարելու համար օգտագործվում են դպրոցների ուսուցչական կազմը: Դավիթ Շահնազարյանի խոսքերով, ՀԱԿ-ը ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրակեղծիքներ չլինեն,  և «հանցավոր  իշխանությունների այդ օրվա կատարած հանցագործությունները նրանց չթույատրեն իրենց հռչակել հաղթող»: Նախագահական ընտրություններից առաջ էլ ըննդիմությունը հայտարարում էր, որ ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրակեղծիքներ չլինեն, ինչով է տարբերվելու այս անգամվա ՀԱԿ-ի գործողություններն անցյալ ընտրությունների ժամանակ կիրառված մեխանիզիմներից «Հետքի» հարցին` Դավիթ Շահնազարյանը կարճ արձագանքեց. «Իշխանությունների այլանդակությունների ռեսուրսը անսպառ չէ»: Դավիթ Շահնազարյանը խուսափեց խոսել այն մեխանիզմների մասին, որոնք օգտագործելու է Հայ ազգային կոնգրեսը ընտրությունները վերահսկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter