HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

«Քանի դեռ կա մեկ քաղբանտարկյալ, որևէ երկխոսություն բացառվում է»

Այսօր լրագրողների հետ հադիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչպիսին կլինեն իշխանություններրի հետ հարաբերությունները, եթե և՛ ըննդիմությունը, և՛ իշխանությունը ներկայացված լինեն Երևանի ավագանու կազմում. «Եթե այսօր իրական պատկերը տեղափոխվի ավագանի, ապա ներկայիս կոալիցիան լինելու է շատ թույլ փոքրամասնութուն, եթե կեղծիքով պետք է արվի ամեն ինչ, ես կարծում եմ, որ քաղաքական համագործակցության հնարավորությունները շատ նեղ կլինեն, քանի որ մի մասը խնդիր ունի պահել այս անօրինակությունները, թալանը, հանցագործությունները, իսկ մենք խնդիր ունենք վերջ տալ այդ ամենին»,- ասաց նա: Դավիթ Շահնազարյանի խոսքերով` այս պարագայում էլ համագործացության հնարավորությունները կախված է Սերժ Սարգսյանից. «Քանի դեռ  կա մեկ քաղբանտարկյալ, որևէ երկխոսություն, էլ չեմ խոսում համագործակցության մասին, բացառվում է»,-ասաց նա: «Հետքի» այն հարցին, որ եթե Կոնգրեսը հաղթի ընտրություններում և Լևոն Տեր-Պետրոսյանը դառնա քաղաքապետ, ապա ինչպիսին էլ լինելու հարաբերություններրը Երևանի ավագանու և պետական իշխանության մյուս մարմինների միջև, Դավիթ Շահնազարյանն ասաց. «Երևանում հաստատվելու է օրենքի իշխանություն և փոքրամասնություն կազմող իշխանությունը ավագանիում չի կարող դրան խոչընդոտել»,- ասաց նա: Ըստ Դավիթ Շահնազարյանի` եթե Երևանում հաստատվի օրենքի իշխանություն, դա կլինի այս իշխանության վերջը. «Ավազակապետական այս իշխանությունը ճկունություն չունի, որ մի մաս անգամ զիջի, մի մաս պոկվելու դեպքում, այն ամբողջությամբ փլուզվելու է, այս իշխանության հիմքը սուտն ու կեղծիքն է»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter