HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Մարքսիստը համաներումը մեծահոգություն է համարում

Երեկ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ մայիսի 28-ին նախագահը կհայտարարի համաներման մասին: Այսօր լրագրողները Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանից փորձեցին ճշտել, թե ինչ նպատակ է հետապնդում այդ որոշումը և արդյո՞ք ՀԱԿ-ը պետք է գնա երկխոսության իշխանությունների հետ, քանի որ քաղբանտարկալները ազատ են արձակվելու: Դավիթ Հակոբյանը նախ հայտարարեց, որ համաներում շնորհելը մեծ մեծահոգություն է, որն արվելու է ազգային միասնությունը պահովելու համար: «Մեծահոգությունն աստվածատուր անհատների առաքելությունն է»,-ասաց նա: Հետո էլ հայտարարեց, որ ինքը «որպես ՀԱԿ-ի ձախ արմատական թև, գտնում եմ,  որ համագործակցել իշխանությունների հետ նշանակում է դավաճանել հիմնական սկզբուքներին: Դավաճանություն է համագործակցել այն իշխանությունների հետ, ովքեր այսօր ռազմական դիվանագիտության փոխարեն օգտագործում են դրսից պարտադրվող քաղաքական դիվանագիտություն»: Դավիթ Հակոբյանը կարծում է, որ այսօր մեզ անհրաժեշտ է նոր ազգային հայեցակարգ և հատկապես դիվանագիտությանը վերաբերող նոր հայեցակարգ. «Մունիցիպալ ինստիտուտում իշխանության գալուց հետո, արդեն կորոշվի թե ՀԱԿ-ի արմատական թևն իր գաղափարախոսությունն առաջ կտանի, թե աջ լիբերալ թևը, որը ուզում է համագործակցել իշխանությունների հետ»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter