HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Գագիկ Մինասյան. «4-րդ եռամսյակից սկսած այլևս ավելի վատ չի լինի»

22_05-g-minasyanԱյսօր «Փաստարկ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, տնտեսական ճգնաժամին անդրառնալով, ասաց, որ Հայաստանում այն սկսվեց մեկ եռամսյակ ավելի ուշ քան Եվրոպայում:  Գագիկ Մինասյանը կարծում է, որ 3-րդ եռամսյակի վերջում համաշխարհային տնտեսությունը դուրս կգա ճգնաժամից, իսկ մենք, հետևելով Եվրոպային, դուրս կգանք ճգնաժամից արդեն այս տարվա 4-րդ եռամսյակում: «Դա չի նշանակում, որ  մենք կունենանք տնտեսական աճ, դա նշանակում է, որ 4-րդ եռամսյակից սկսած այլևս ավելի վատ չի լինի»,- ասաց նա: Ճգնաժամից դուրս գալու համար իշխանությունները 500 մլն դոլար վարկ են վերցրել Ռուսաստանից, որի մարումը սկսվելու է 5 տարուց: Այսօր լրագրողները փորձեցին ճշտել, թե կոնկրետ ինչի է վրա են ծախսվելու այդ վարկային գումարները: Գագիկ Մինասյանն ասաց, որ այդ միջոցները տրամադրվելու են փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, աջակցելու են տնտեսվարողներին, իրականացնելու են բյուջետային ծրագրերը: Նա նշեց, որ կոնկրետ սահմանափակում չկա, թե այդ միջոցները ինչի վրա պետք է ծախսվեն: «Դա օպերատիվ լուծման խնդիր է, դրանք կուղղվեն այն ծրագրերի իրականացմանը, որոնք կառավարությունը կհամարի առաջնահերթ»,-ասաց Գագիկ Մինասյանը: Անդրադարձ եղավ նաև երեկ Ազգային ժողովում բուռն քննարկման արժանացած հարցին` խոշոր հարկատուների մոտ հարկային տեսուչի ինստիտուտի ներդրմանը: Ըստ Գագիկ Մինասյանի` և պատգամավորները և կառավարության ներկայացուցիչները միակարծիք են, որ խոշոր բիզնես հետ կապված 3 խնդիր պետք է լուծել` արտադրողակարգերի հստակեցում, ապրանքների բացթողման գների հստակեցում, ապրանքների փաստաթղթաշրջանառություն, սակայն կան տարաձայնություններ այն հարցում, թե այդ խնդիրները ինչ մեխանիզմով պետք է լուծվեն: Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Ազգային ժողովի օլիգարխները հնարավորություն կտան վերահսկել խոշոր բիզնեսը, պատգամավորը պատասխանեց. «Եթե ես ճիշտ եմ հասկանում, թե դուք ինչ եք հասկանում օլիգարխ ասելով, ապա օրենսդրությունն արգելում է, որ տնտեսվարությամբ զբաղվող որևէ մարդ Ազգային ժողովի դահլիճում պատգամավոր լինի և այդ առումով խնդիրը լուծված է»: Երբ լրագրողներից մեկը կոնկրետ անուններ տվեց ` Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեսքանյան, Գագիկ Մինասյանը արձագանքեց. «Եթե որևէ մեկն ունի այդպիսի կարծիք, որ նրանք օրենք են խախտում, թող դիմի դատարան»: Այն դիտարկմանը, որ միգուցե այդ բիզնեսները նրանց անունով չեն, Գագիկ Մինասյանը պատասխանեց, որ դա օրենքը չի արգելում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter