HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Պահանջում են արտգործնախարարի հրաժարականը

22_05-puchik«Մտահոգված լինելով Հայաստանի արտաքին քաղաքականության ստորացուցիչ ընթացքով` ՀՀ իշխանությունների կողմից անպատասխան մնացող Թուրքիայի և Ադրբեջանի աշխուժացած լկտի պահվածքով, մեր Հայրենիքի վարկանիշի անկմամբ, Հայաստանի հանդեպ սփյուռքում առաջացած անվստահությամբ` մենք մեղադրում ենք գործող իշխանություններին պարտվողական և անգրագետ քաղաքականություն վարելու մեջ և պահանջում ոլորտի պատասխանատուի` ԱԳ նախարար Է. Նալբանդյանի, հրաժարականը»: Նման պահանջով այսօր արտգործնախարարության շենքի առաջ բողոքի ակցիա են կազմակերպել «Նոր Հայաստան» հ/կ նախագահության անդամներ Էլեոնորա Մանանդյանը և Գայանե Եսայանը: Նրանք արտգործանախարարության շենքի դիմացի ծառին մի շարք փուչիկներ էին փակցրել, որոնց վրա, Էլեոնորա Մանանդյանի խոսքերով, մակագրված են «ԱԳ նախարարության կողմից փչած` «Առանց նախապայմաննների...», «Ֆուտբոլային դիվանագիտություն», «Ճանապարհային քարտեզ», և իրենց համար փուչ`«Ազգային շահ», «Հայ Դատ», «Հայանպաստ քաղաքականություն», «Ազգային անվտանգություն»  հասկացությունները: 22_05-e-manandyanԷլենորա Մանանդյանի մեկնաբանությամբ` իրենք, հաշվի առնելով լրագրողների և այլ մարդկանց հանդեպ կիրառվող բռնությունները, որոշել են երկուսով ստանձնել ակցիայի պատասխանատվությունը և այլ մարդկանց չներառել ակցիայում, անգամ իրենց կազմակերպության անդամներին: Ըստ նրա` այսօր բոլորն են վախեցած` սկսած լրագրողներից մինչև քաղաքական գործիչները: Էլեոնորա Մանանդյանի կարծիքով` ամենևին կարևոր չէ, որ իրենք այսօր 2-ով են ակցիա անում: «Հաճախ ոչ թե մարդկանց քանակն է խնդիրը լուծում, այլ այդ պատասխանատվության միանշանակ ստանձնումը»,- Է.Մանանդյանը: Ակցիայի 2 մասնակիցներն իրենց նամակը հանձնեցին արտգործնախարարություն: Էլեոնորա Մանանդյանի խոսքերով` իրենք մի շաբաթ, տաս օր կսպասեն արտգործնախարարի հրաժարականին և եթե նա հրաժարական չտա, ապա այլ «այլընտրանքային» քայլերի կդիմեն: Էլեոնորա Մանանդյանի խոսքերով` իրենք կհամագործակցեն ցանկացած ուժի հետ, ով մտահոգված է Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրներով. «Քաղաքական հարցերի շուրջ տարաձայնությունները հետին պլան են մղվում, երբ հարցը ազգային հարց է և այդ իմաստով մենք որևէ մեկի հետ չհամագործակցելու խնդիր չունենք»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter