HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Վիտալի Բալասանյան. «Մինսկի խումբը ոչ մի ազդեցություն չունի»

vitali_balasanyan-290509«ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն իսկ սպառել է իր գործունեությունը»,-այս կարծիքն է այսօր արտահայտել ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը` «Հետք»-ին տված հարցազրույցում: Նա գտնում է, որ Մինսկի խումբը ոչ մի ազդեցություն չունի ոչ Հայաստանի, ոչ Ղարաբաղի եւ ոչ էլ Ադրբեջանի վրա, ինչի վկայությունն է այն, որ շփման գծում հրադադարի խախտման եւ դեպքերին ոչ գնահատական է տրվել, եւ ոչ էլ համապատասխան քայլեր ձեռնարկվել: Խմբի հովանու ներքո ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում չեն կազմակերպվում նաեւ համատեղ բնապահպանական միջոցառումներ` ուղղված հրդեհների, կրծողների եւ միջատների դեմ, որոնք լուրջ վնաս են հասցնում բնությանը: «Մինսկի խումբը չի ներկայացնում նաեւ բանակցություններում քննարկվող այն հարցերը, որոնք վերաբերում են ԼՂՀ բնակիչներին, ուստի այստեղից էլ առաջանում է անվստահությունը»,-ասում է Վիտալի Բալասանյանը: Նա միաժամանակ նկատում է, որ բանակցությունների ձեւաչափը սպառել է իրեն նաեւ այն պարզ պատճառով, որ բանակցություններ են վարվում մադրիդյան սկզբունքների շուրջ, որոնք անընդունելի են ղարաբաղյան կողմի համար: Այս մասին տարբեր առիթներով հայտարարել է նաեւ ԼՂՀ արտգործնախարարը: Ժամանակն է, ըստ Վ.Բալասանյանի, փոխել բանակցությունների ֆորմատը, ըստ որի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջնորդությամբ հարկ է պայմանագիր կնքեն պայթյունավտանգ Կովկասում խաղաղություն հաստատելու մասին: Եւ դա պետք է անեն կովկասյան պետությունները, հարեւանները եւ Կովկասով շահագրգիռ երկրները`Հայաստանը, Ղարաբաղը (որպես բոլոր ժամանակներում պարտադրված պատերազմի կողմ), Ադրբեջանը,Վրաստանը, Աբխազիան, Հարավային Օսիան, Իրանի Իսլամական հանրապետությունը, ՌԴ-ն եւ Թուրքիան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter