HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ավագանու ընտրություններին կմասնակցի 771 հազար 477 քաղաքացի

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը տեղեկացրեց, որ վերջնական տվյալներով` մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում ընտրելու հնարավորություն կունենա 771 հազար 477 քաղաքացի: Ըստ նրա` մինչև մայիսի 26-ը քաղաքացիները, կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները կարող էին դիմել լիազոր մարմնին ընտրացուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում: Նորայր Մուրադխանյանի խոսքերով` այս ընթացքում վարչությունն անճշտությունների հետ կապված միայն երկու գրություն է ստացել` մայիսի 25-ին ՀԱԿ լիազոր ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանից: Ըստ Ն. Մուրադխանյանի` Պատվական Հովակիմյանի ներկայացրած անճշտությունների ցուցակը կազմված է եղել 9 էջից: Գրության համաձայն` ցուցակներում ընդգրկված է 106 մահացած անձ, 189 անձ այդ հասցեում գրանցված չէ, 34 անձինք գտնվում են ժամկետային զինծառայության մեջ, եւս 4 անձ կալանավորված է: «Ցուցակում նշված բոլոր անճշտությունները ճշտվել են: Մենք նրանց գրավոր պատասխանել ենք»,- ասաց Ն. Մուրադխանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter