HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

«Տնավարի» ընտրություններ Շենգավիթում

Շենգավիթի 12/21 ընտրատեղամասում կուտակումներ են լինում: Իսկ ընտրատեղամասի մուտքի մոտ 5-7 ամրակազմ երիտասարդներ ուշադիր հետևում են ընտրությունների ընթացքին: Տեղամասի հանձնաժողովի նախագահ Գոռ Ասատրյանն ասում է, որ իրենք «երևակայական պատ են ստեղծել», և այդ երիտասարդները այդ պատից դուրս են: Սակայն թւյլատրելի 50 մետրը խախտվում է, քանի որ քվեախցերից ընդամենը 2-3 մետր հեռավորություն կա այդ երիտասարդների միջև: Նույն համայնքի 12/09 ընտրատեղամասում քվեախցիկները թարս են դրված: 12/13 տեղամասում «տնավարի» ընտրություններ են ընթանում. քվեախցիկներին մոտենում են զույգերով, զույգերով էլ ընտրում են: Նման երկու զույգի ընտրությանն ականատես է եղել նաև մեր լրագրողը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter