HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Տիգրան Կարապետյանի կարծիքով ՀԱԿ-ը կհրաժարվի իր տեղերից

«Ընտրությունների արդյունքներն իրական պատկերը չեն արտացոլում»,- մեզ հետ զրույցում նման գնահատական տվեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` մեկնաբանելով ավագանու ընտրությունների հրապարակված արդյունքները: Տիգրան Կարապետյանը ստացել է ձայների ընդամենը 2,14 տոկոսը. «Ես իմ ձայների համար չեմ ասում, իմ ձայները ջհանդամ, ես խոսում եմ ընդհանրապես ընտրությունների գործընթացի մասին: Ընտրությունները պետք է լինեն կամովի, բայց դրանք ուղեկցվում են ընտրակաշառքներով և ընտրակեղծիքներով»: Տիգրան Կարապետյանը ընտրական նման գործընթացների մեղավոր համարում է բոլորիս, բայց առաջին հերթին իշխանություններին և կոալիցիայի անդամներին. «Հենց այդպես իրենց այդ ձայները բերեցին տվեցին, իրենք չէին արժանացել այդ ձայներին»,- ասաց նա: «Տեղական և Տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ղեկավարն արդեն հայտարարել է, որ ընտրություններն անցել են եվրոպական չափանիշներին համապատասխան, ինչպես է վերաբերում այս գնահատականին» հարցին պատասխանելով` Տիգրան Կարապետյանը նշեց, որ հնարավոր է դիտորդները մի քանի տեղամասեր են մտել, որտեղ  ընտրությունների ընթացքը համապատասխանել են եվրոպական չափանիշներին: «Նրանք պետք է գնային Զատիկյանի անվան դպրոց, համար 39 դպրոց  և տեսնեին ինչ է կատարվում»,- ասաց Տ.Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ ինքը վաղը հանդես կգա ընտրությունները դատապարտող մամլո ասուլիսով, իսկ իրենց հետագա անելիքները կորոշեն կուսակցական խորհրդում: Սակայն, դատարան դիմել Ժողովրդական կուսակցությունը չի պատրաստվում. «Դա ոչ մի բան չի տա, միայն ժամանակ կխլի: Մենք միայն մեր դիրքորոշումը կներկայացնենք հասարակությանը»,- ասաց նա: Տիգրան Կարապետյանը ասում է, որ ինքը  Հայ ազգային կոնգրեսի փոխարեն  ինքը  կհրաժարվեր Երևանի ավագանու տեղերից: Նա կարծում է, որ այդպես էլ կլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter