HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Կարեն Բեքարյան. «Եթե անգամ մազաչափ առաջընթաց արձանագրվի, դա կլինի ավելի իրական քան իմիտացիա»

Այսօր հրավիրված ասուլիսում  «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը, խոսելով Սանկտ Պետերբուրգում հունիսի 4-ին  սպասվող Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման հնարավոր արդյունքների մասին, ասաց.«Մենք ապրում ենք այդ պրոցեսում և փոքր քայլերը կամ արդյունքները,  որոնք մենք  ընթացքում տեսնում ենք, այնքան դանդաղ են մեր աչքերով, որ հաճախ ունենք այլ ակնկալիքներ, քան իրականում կան»: Ըստ նրա` Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը բանակցությունների անկյունաքարն է. «Ցանկացած բանակցային գործընթացում լինում է առաջընթաց, երբ դիրքորոշումներն առավել քան հստակ արտահայտված են և ոչ միայն արտահայատված են փակ դռների հետևում, այլ ներկայացված են հանրություններին, հետևաբար  Սանկտ Պետերբուրգում կլինի ինչ որ ծանրացում կարգավիճակի խնդրի և չհամաձայնեցված հարցերի հետ կապված: Բայց մի բան, որ հանրությունը տեղեկանում է այդ հստակեցման գործընթացից ցույց է տալիս, որ եթե անգամ մազաչափ առաջընթաց արձանագրվի, դա կլինի ավելի իրական քան իմիտացիա»,- ասաց նա: Սակայն Կարեն Բեքարյանը չգիտի կարձանագրվի՞ առաջընթաց, թե ոչ.«Տպավարություն կա, որ Ադրբեջանը հիմա վիավորված է ողջ աշխարհից` սկսած Թուրքիայից հայ-թուրքական գործընթացի վրա»: Ըստ նրա` Ադրբեջանում հակված չեն Էրդողանի Բաքվում արված հայտարություններին լիարժեք հավատալ, քանի որ եթե այդպես լիներ, կարիք չէր լինի Թուրքիայի նոր արտգործնախարարին էլ ուղարկել Բաքու՝ նույն հայտարարություններով: Կարեն Բեքարյանի խոսքերով`անգամ արտգործնախարարի 2-րդ այցից հետո էլ ադրբեջանական մամուլում  «հիստերիայի» ալիքը չնվազեց: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն էլ համոզված է, որ  Սանկտ Պետերբուրգում հայտարություն կլինի, որ մեծ քայլ է արվել առաջընթացի առումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter