HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Լևոն Զուրաբյան. «Մենք այդ մանդատները ստացել էինք ոչ թե ժողովրդից, այլ կեղծարար իշխանություններից»

10_04-l_zurabyanԱյսօր «Փաստարկ» ակումբում Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանին խնդրեցինք պատասխանել ՀԱԿ-ի հասցեին հնչեցված այն մեղադրանքներին, թե ավագանու կազմում իրենց ստացած մանդատներից հրաժարվելով` ժողովրդին հիասթափեցրին: «Խայտառակ ընտրություններ անցկացրած այդ իշխանությունները բարոյականություն են կարդում, ասում են, որ ժողովրդից ստացած մանդատ չի կարելի գցել, ես համաձայնվում եմ այդ փարիսեցիների հետ, բայց մենք այդ մանդատը չենք ստացել ժողովրդից, եթե այդ մանդատը ստացած լինեինք ժողովրդից, մենք այսօր Երևանի ավագանում կունենայինք 35-ից ավելի մանդատ, բայց ժողովրդից ստացած մանդատները նրանք գողացել են և որպես փոխհատուցում փորձում են մեզ տալ 12-13 մանդատ: Եթե մենք ստանայինք այդ մանդատները, դա կստանայինք ոչ թե ժողովրդի ձեռքից, այլ իշխանության ձեռքից, կեղծարար իշխանության ձեռքից, այո, մենք մանդատ չենք ընդունի»,- ասաց նա: Լևոն Զուրաբյանը կարծում է, որ եթե ընտրությունները կեղծված լինեին պառլամենտի դեպքում, գոնե կարելի էր վերցնել մանդատները` պառլամենտական տրիբունան ընդդիմության քաղաքական օրակարգը առաջ տանելու նպատակով օգտագործելու համար: «Երևանի ավագանին նույնիսկ այդ նպատակին չի կարող ծառայել, մեր քաղաքական օրակարգը հնարավոր կլիներ առաջ տանել, եթե մենք հաղթեինք ավագանու ընտրություններում և, քաղաքապետի պաշտոնը ստանալով, իրագործեինք ամբողջ քաղաքական համակարգի առողջացման ծրագիրը, որ մենք առաջարկել էինք, այս վիճակում այդ մանդատները ոչինչ չեն տալիս, բացի մանր հարցերի վրա ազդելու հնարավորությունից»,- ասաց նա: «Մամուլում լուրեր կային նաև, որ ԲՀԿ-ն կարող է հրաժարվել իր մանդատներից, դուք նման զարգացումը հնարավոր համարում եք» մեր հարցին էլ Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես չեմ տեսնում, որ նրանց կբավարարի քաղաքական համարձակությունը` այդ քայլն անելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter