HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Պետք չի ժողովրդին վերաբերվել որպես հպատակների, որոնց պետք է խուզել, կթել»

«Իհարկե կա արտագաղթ, և այն արդեն վտանգավոր չափերի է հասնում,-ասում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:- Հիմա չեմ հիշում, թե որ կազմակերպությունն էր ասել վերջերս, որ դա համազգային աղետ է, ու ես համամիտ եմ այդ մտքի հետ: Այո, դա համազգային աղետ է: Անգամ BBC-ով էդպիսի մի նյութ գնաց, որ գյուղերը դատարկվում են, միայն կանայք են մնացել, և այդ կանանց ամուսինները օտար երկրներում երկրորդ ընտանիքն ունեն: Սա նույնպես անհանգստացնող հանգամանք է, սա էլ իր տեսակի մեջ է աղետ»:

Ոչ միայն Գյումրին է դատարկվում, գյուղերն արդեն դատարկված են, փաստում է Սրբազան հայրը, որ իր հովվական պարտքն է համարում գրեթե ամեն կիրակի լինել մարզի գյուղական համայնքներում: Թեմի առաջնորդի կարծիքով՝ բնակչության նոսրացումն անզեն աչքով էլ է նկատելի:

«Վերջերս Գյումրիում մի թուրք տուրիստ, իմանալով, որ թեմի առաջնորդը թուրքերեն է խոսում, այցելեց ինձ: Պարզվեց, որ այս մարդը երկար տարիներ է ապրում է Մոսկվայում, ու խոսքի մեջ նշեց, թե այնտեղ «խոպան» գնացած բոլոր հայերն ունեն երկրորդ ընտանիք: Ես վատ զգացի, որովհետև նույնիսկ թուրքի պատկերացումներն են հայի մասին փոխվել: Մեր հայ ընտանիքների պատկերն է աղավաղվել: Թուրքը միշտ իմացել է, որ հայը բարոյականության չափանիշ է, իսկ այսօր լրիվ այլ կերպ ենք ներկայանում: Սա համազգային աղետ չի՞, ինչ է»,-մտահոգվում է Միքայել Սրբազանը:

«Եվ երբ այս մասին խոսում ես, անմիջապես ելնում է մեկը և հայտարարում, թե հոգևորականը, փոխանակ լավատեսությամբ լավ բանի մասին խոսի, վատ բաներից է խոսում, փոխանակ լավատեսություն ներշնչի՝ հոռետեսություն է ներշնչում: Անպայման կգտնվի մեկը ձեր ընթերցողներից, որ սա կարդալիս կհայտարարի, թե Սրբազանի տվյալները չեն համապատասխանում իրականությանը, չկա արտագաղթ, ահագնացող չեն չափերը, ամեն ինչ նորմայի սահմաններում է և այլն: Բայց այդ մարդիկ մոռանում են, որ մենք պատասխանատու ենք մեր հոտի ամեն մի անդամի համար, որ մենք ևս պարտավոր ենք հոգ տանել նրանց մասին, որ մեր սիրտը ցավում է ամեն մի հեռացողի համար, ու մենք իրավունք չունենք լռելու»,-նշում է հոգևոր հայրը:

«Չի գնում նա, ով հնարավորություն չունի, և նա ով ապահովված է, այսինքն՝ հնարավորություն ունի իր գլուխն այստեղ էլ պահելու,- շարունակում է իր դիտարկումները թեմի առաջնորդը:- Եվ մեղադրել գնացողներին մի տեսակ չի ստացվում: Հացի խնդիր կա: Օրինակ՝ Շիրակի թեմում առկա հաստիքացուցակն ուռճացված է, ու մենք այդ քայլին գնացել ենք գիտակցաբար: Թեպետ բարձր չէ վարձատրությունը, և իր էության մեջ տվյալ մարդու գործն էլ ոչ այնքան անհրաժեշտ, բայց մենք այդպիսով փորձում ենք նրան կապել այս քաղաքին, որ չհեռանա, ընտանիքը չլքի: Եվ ես շատ հաճախ քննադատության եմ արժանանում, թե «Սրբազան, ավելորդ մարդկանց ես պահում»: Ես դա գիտեմ, բայց նաև գիտեմ, որ այդ մարդը գնալու տեղ չունի, որ այդ մարդը ընտանիք է պահում»:

Միքայել Սրբազանի կարծիքով՝ խնդիրը կառավարումն է: Ժողովրդի մի զգալի հատված իր ապագան կապում է դրսի հետ: Իշխանություններն իրականացնում են «Արի տուն» ծրագիրը, բայց դրա փոխարեն արժեր, որ տնեցիներին պահեին տանը: Հարևան Վրաստանի նախագահի մասին ասում են, որ ծամում է փողկապը, բայց դա չի խանգարում նրան բարեփոխումներ կատարելու: Թեմի առաջնորդը համոզված է, որ պետք չէ ջայլամի քաղաքականություն որդեգրել, միայն դրական բաներից խոսելով՝ հնարավոր չէ առկա խնդիրը լուծել:

«Ինչու հարևան պետությունում հնարավոր է ամեն բան փոխել, իսկ մեզ մոտ՝ չէ: Մեր ժողովուրդը հարմարվող է: Այսօր նրա առաջ խնդիր է դրված գնալ 9 ամսով խոպան ու վերադառնալ, ինքը գնում է, այսինքն՝ հարմարվել է այդ վիճակին: Եթե հային հրամցվի լավը, ինքն անպատճառ դրան կհարմարվի: Հասարակ բան. ասացին մի կես բերան, որ պիտի ամրագոտիներ կապեն, բոլորը կապեցին,- ասում է Միքայել Սրբազանը:- Կնշանակի՝ ցանկություն է պետք, կամք է պետք բացասականը դրականի փոխելու:

Հարկային տեռորը թուլացնել է պետք: Վրաստանում այսօր խորհրդային արտադրության մեքենա չկա, չես տեսնի, որովհետև այդ երկրի իշխանությունն այնպես է արել, որ իր երկրի բնակիչը կարողանա շատ հեշտությամբ արտասահմանյան մեքենաներ ներկրել՝ առանց 30 տոկոս հարկ վճարելու: Բարձր հարկեր սովորաբար դրվում են ներկրողի վրա: Երբ դու այդ ապրանքից քո երկրում արտադրում ես, դրանով պաշտապանում ես քո արտադրողին, խթանում քո ներքին շուկան: Բայց մի՞թե մենք մեքենա ենք արտադրում:

10 տարի առաջ, երբ մտնում էիր Վրաստան, Վրաստանը քեզնից հետ էր, այսօր մտնում ես Վրաստան, քեզանից մի քանի քայլ առաջ է: Ու հավատացեք, որ դրա պատճառը ոչ ծովն է, ոչ էլ տուրիզմը: Սրանով ուզում եմ ասել, որ պետք չի ժողովրդին վերաբերվել որպես հպատակների, որոնց անպատճառ պետք է խուզել, կթել: Պետք է սիրել, հոգալ մարդկանց մասին առանց «փայ» պահանջելու»:

Մեկնաբանություններ (22)

Ara
Իսկ այդ տոպրակներով կինն ո՞վ է...
ԱՐՄԻ
Աստված քեզ պահապան սիրելի սրբազան, իրոք դուք արժանի եք Ձեր տիտղոսին և դեռ շատ ավելիին, ոչ թե իրենց առաքելությունը ուրացած շատ շատերին: Ձեր նմաններն են որ պիտի ազգի հովիվը լինեն ու ազգը այս աղետալի իրավիճակից փրկեն, Դուք եք որ պիտի` Ձեր ցավող սրտով և սուրբ հոգով ազգի ներկան ու ապագան անխնա լափող, մայն-փող,միայն-փող առաջնորդների սառած սրտերը մի քիչ ետ բերեք, դրանց մթնած հոգիները մի քիչ լուսավորեք... Կեցցե սրբազան, թող մնացյալը գոնե ամաչեն...
Ararat
Es el kuzei Srbazanin tesnel mer azgi hogevor arajnord:
SONA
VORKAN SHAT ARTAGAXTEN AJNKAN ISHXANUTUNNERI GORC@ KHESHTANA,,,KLUCVI GORCAZRKUTYAN HARC@,,,SOCIALAPES ANAPAHOV MARDKANC TIV@ KNVAZI,,,EREVI TE PETAKAN CRAGIR E...
aram
shat chishta asum srbazan@,es hamamit em hmr 12 ev 19 i het es el kuzei kathoxikos iren tesnei,heto vrastanum irenc kathoxikosin pashtum en,inchpes menq mer Vazgen 1in,uxaki srbazan@ et cher karox nshel,haskanali patcharnerov,ekeq aktivacnenq daregini dem payqar@,mez Miqael episkoposi pes mardik en petq,qani joxovurd@ lriv chi heracel ekexecuc.darer sharunak hayi hogin u huys@, havatn u ser@ ekexecin a exel.
musheg
Մերօրյա պատմության մեջ նոր Խրիմյան Հայրիկ...
Natik Qocaman
Правильно сказано - надо любить людей, не взирая на национальность, религию и социальное положение, Ибо всех и вся создал единый Бог, И не случайно, ПРИЧИНА ПОРОЖДАЕТ РЕЗУЛЬТАТ! Спасибо Hetq.am за объективность,
Yashar
There are more options to solving the problem of Armenia, other than sticking to Russia and being a distant province of Russia. This is what I think as an Iranian about Armenia. It never existed independently. It is tied to Russia. It will surely be ruined even after only a year Armenia is not supported by Russia. This is a reality. The first and most important option is then to solve Karabakh issue. If you do not solve it, then Armenians will lose dignity, land, pride, family as a result of emigration and marriage, etc. YOU, Armenians, are so obssessed with your vitory over Azerbaijan due to the latter's instability at the time that you have forgotten about your future. I want to see what Armenians will do in case Iran takes sides with Azerbaijan. Iran never sided with Azerbaijan as Turkey did. But if Armenia solves Karabakh issue, profits will pour in from all the borders that are now closed. Turkey is ahead of even Iran. Iran is oil-rich whereas Turkey is not. But be the judge which one is ahead.
gayane
Ահա հոգևորականի սրտացավ զրույց, գովեստի արժանի: Տեր Հայրը ասում է այն ճշմարտությունը, որ տարիներ շարունակ լռեցվել է: Եթե այսպիսի Սրբազան Հայրեր կան, ինչու են հանդուրժում Հայ Առաքելական Եկեղեցու ներկա վիճակը: Ձեր լռելու հետևանքն է հավատացյալի աղանդավոր դառնալը:
Գառնիկ
Ես միշտ հիացել եմ սրբազանի տված հարցազրույցներով ու հեռուստաելույթներով, ես նույնպես շատ կուզեի Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռին տեսնել Միքայել Եպիսկոպոս Աջապահյանին:
Asatur
joghovurd herqia govaq mi mardu vor@ @Ndamen@ ir gortsn e voroshel anel tariner sharunak lreluts heto. aveli asem es iroq tesnum em ev qajateghyak em hayastani tsayrastijan ankman masin bayts togh na skszbits ir nshats vijvatsqnerov li andastan@ maqri ev heto nor karavarutyan vra tsex neti. na nmeghadrum e hay avetaranakan ekeghetsun vijelu hamar. isk hay avetaranakan ekeghetsun ov vijets?
Kostya
Կարդացի հարցազրույցը ու շատ ուրախացա, որ Հայաստանում գոնե մի ազնիվ հոգևորական կա, ես շատ կուզեի Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռին տեսնել Միքայել եպիսկոպոս Աջապահյանին
Asatur
shat urax em vor irar vra sksel en tsex netel. mi qani or araj karavarutyun@ sksets ekeghetsu dem ashxatel isk hima hakara@ ekeghetsin 20 tari heto voroshets xosel. sireli srbazan xdrum em hisheq aghandavorneri bazmatsum@ ev lutsum gtnel. voch artaqin ashqarhn e hayastanum normal ev voch el nerqin. ayl kerp asats djoghqum enq haytnvel Ayo jisht e srbazan@ amen ban asum. ev avelin asem hents es pahin rusastan meknelu toims hayastanits ches jari. mardik sksel en ogtvel avtobusnerits, meknelu hamar rusastan.
Անժելա
Սրբազանի ասածը ճիշտ է ոչ միայն Շիրակի մարզի համար: Վերջերս Գորիսում էի, այնտեղ էլ վիճակը շատ է, իսկ գյուղերում մեծամասնությունը պարզապես թշվառ վիճակում է: :
tigran
what is a(n) (Osmani-)Turk who is familiar with Moscow, doing as a tourist in Gyumri? Is he a Turkish Spy collecting sensitive data on their project 'to depopulate Armenia'?
Gaidzag
His Grace Bishop Achabahian,put his blessed finger on the wound,any Armenian whether in our Motherland or in Diaspora would not agree more.We need more healthy voices from the Armenian Clergy.
ed
@haykUSA HayUSA , your living in US open yours eyes…‎ You better do not complain about Russia. I admire US civil society but nevertheless US ‎politic is one of the most corrupt one! If you have enough money you can buy it…!‎ Armenia can and should be a strategic partner of Russia and still fight corruption. A change of ‎mentality is needed and the solution should become form inside Armenia! Making dirty ‎propaganda against Russia will solve nothing but will add to Armenian problems! ‎
haykUSA
Prekrasno Skazano! Great article. Exactly Georgia with its eccentric president is way ahead and because they got rid of corrupt Russians. Our president is sitting inside the Russia's bottom. Our government structure is exact copy of Russia corrupted society. We need to cut the ropes loose and embrace same way as Georgians did. That does not mean we need to be hostile with Russia, but we still can be independent. I do not see that independence today we are slaves of corrupt Armenian government, mafia president and corrupt Russian interest. I do not want to give up my country to these vultures.
Մանե Հակոբյան
Ամեն անգամ, երբ կարդում կամ լսում եմ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խոսքը, որ միշտ ճշմարիտ է, նույն միտքն է իմ ուղում ծագում,-«Եթե նա լիներ Ամենայն Հայոց Կաթողիկոսն, ապա Հայաստանի Հանրապետությունը, հաստատ, այս վիճակին չէր հասնի»: Ափսոս:Խորին հարգանքով` Մանե Հակոբյան:
Ամալյա
Վերջապես մի ճիշտ ու հավաստի գնահատական տրվեց առկա իրադրությանը: Կեցցես, սրբազան: Ես ինքս Գյումրիից եմ և հաճախ եմ այցելում գյումրեցի հարազատներիս: Իրավիճակն ավելի քան տխուր է: Մնում է, որ հետևություններ լինեն, որոնք ուղղված կլինեն վիճակի բարելավմանը: Ինչ է, քիչ մեծահարուստներ կան, որոնք ծագումով Գյումրիից լինելով, իրենց քաղաքն իսպառ մոռացել են: Ցանկություն է պետք, հնարավորություններ կան: Վրաստանում մարդիկ էլի նույնն են, այ ղեկավարությունն ` ուրիշ...
vardan
Մարդը ինչ է ասում` ասում է այն ինչ կա: Ոչ քրիստոնեության հավատքի քարոզ է անում ոչ համոզում է քեզ ինչ որ բանում: Հայ առաքելական եկեղեցին միայն այսպիսի հոգևորականներով կարող է մեր ազգի մի մասին նորից հավատքի բերել ու զերծ պահել աղանդավորությունից: Ես անձամ այսպիսի մարդու առաջնորդությամբ ուր էլ տաներ կգնաի, որովհետև համոզված եմ նրա ազնվության վրա:
Հովնան
Սրբազանը, ինչպես միշտ, ճշգրիտ և ազնիվ գնահատական է տալիս ապաշնորհ իշխանությունների վարած քաղաքականության աղետալի հետևանքներին: Եվ դա հենց նրա գործն է, ինչպես և բոլորիս: Սրբազանը մասնավորապես շատ դիպուկ նշում է, որ Վրաստանի այսօրվա հաջողությունները ծովի ու տուրիզմի հետ հետ չեն կապված: Ուրեմն` ինչի? հետ են կապված` եկեք մտածենք: Մտածենք, ոչ թե վարչակազմի հեռուստաալիքներով վարչակազմի սերիալները նայենք ու դեգրադացվենք, փչանանք, հավ դառնանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter