HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Վարչապետը դաս է քաղել բարձր տեխնոլոգիաների ֆորումից

19_06-DigiTecՖինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման լավագույն ձևերից մեկը արտադրողականության բարձրացումն է: Բարձր տեխնոլոգիաներն այն բացառիկ ոլորտներից մեկն է, որը տնտեսության բոլոր ոլորտներին ներկայացնում է արտադրողականությունը բարձրացնելուն միտված առաջարկություններ` դրանով իսկ նպաստելով տնտեսության տարբեր ճյուղերի մրցունակությանը: Այս մասին այսօր բացված «DigiTec Business» ցուցահանդեսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հունիսի 19-20-ը Երևանում անցկացվում է DigiTec Business 2009 ֆորումը և Մայքրոսոֆթ ինովացիոն ֆորումը, որի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ իրենց արտադրանքը և ծառայությունները ներկայացրին բարձր տեխնոլոգիաների ոլորտի տարբեր ընկերություններ: «Ինձ համար շատ ուսանելի էր այն, ինչ ես տեսա այսօր այստեղ, որովհետև կառավարությունը նույնպես հաճախորդ է ընկերությունների համար, և բազմաթիվ նորամուծություններ կան, որոնցից կառավարությունը ինքը պետք է օգտվի: Այսինքն` մենք նույնպես պետք է գնենք որոշ ծառայություններ, որ այստեղ առաջարկվում են: Եվ, բնականաբար, կառավարությունն ինքը պետք է ցուցադրի իր օրինակով, որ հակված է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը, որովհետև կառավարությունում արտադրողականության բարձրացումը նույնպես արդիական խնդիր է, իսկ առանց ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիայի օգտագործման` մենք նաև կառավարման համակարգում չենք կարող բարձրացնել որակը և արտադրողականությունը: Այսինքն` մենք ինքներս պետք է հաճախակի հանդիպենք ձեզ հետ: Մենք շատ բան ունենք ձեզանից սովորելու: Անհրաժեշտ է երևի հենց կառավարությունում կազմակերպել պրեզենտացիոն հանդիպումներ, որպեսզի մեր ղեկավար անձնակազմը տեղյակ լինի, թե ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ինչ հնարավորություններ կան հենց պետության կառավարման օղակներում: Սա այն դասն է, որ ես ինձ համար քաղեցի»,- ասաց Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով` նախորդ տարվա համեմատ` ցուցահանդեսի մասնակիցների թիվն ավելացել է շուրջ 30 տոկսով, և հայկական ընկերությունները հնարավորություն ունեն ներկայացնելու մեկ տարվա ընթացքում արձանագրած հաջողությունները: Ըստ Տիգրան Սարգսյանի` ընկերությունները նշում են, որ այս մեկ տարվա ընթացքում ավելացել է ոչ միայն իրենց ծառայությունների, այլև հաճախորդների թիվը: «Եվ սա առավել ևս ուրախալի է այն պատճառով, որ մենք տեսնում ենք, որ տնտեսական և ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքների ներքո նույնիսկ IT ոլորտում կա բավականին լուրջ արդյունք»,- ասաց վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter