HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ լրագրողներն անհանգստացած են Իրանում իրենց գործընկերների ձերբակալություններով

Հիմք ընդունելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության պաշտոնական կայքի հունիսի 25-ի հաղորդագրությունը` հայտնում ենք մեր խորին անհանգստությունը հետընտրական Իրանում կատարվող իրադարձությունների կապակցությամբ: Հունիսի 14 –ից մինչեւ այսօր, Իրանում շարունակվում են ԶԼՄ-ների ներկայացուցիչների ձերբակալությունները:

Չքաղաքականացնելով մեր գործողությունը եւ հանդես գալով անհատապես` մեր լրատվամիջոցներից անկախ, հայտնում ենք մեր բողոքը խոսքի ազատությանը բռնացող ցանկացած գործողության դեմ եւ կոչ ենք անում ապահովել մարդու հիմնարար իրավունքները: Հայտարարության ներքո ստորագրած հայ լրագրող-ֆոտոլրագրողներիս մտահոգում է իրանցի տասնյակ գործընկերների ներկա կարգավիճակն ու ճակատագիրը: Ուժ եւ համբերություն ենք մաղթում ձերբակալված լրագրողների եւ բլոգերների, լուսանկարիչների ընտանիքներին, ովքեր տեղեկություն չունեն իրենց հարազատների մասին: Հույս ունենք, որ մեր գործընկերները ազատ կարձակվեն որքան հնարավոր է կարճ ժամանակամիջոցում եւ կշարունակեն իրենց գործունեությունը: Մենք անհանգստանում ենք նաեւ Իրանում ձերբակալված հարյուրավոր մտավորականների եւ սովորական քաղաքացիների համար:

Թագուհի Թորոսյան, Կարին Գրիգորյան, Անահիտ Հայրապետյան, Սեդա Պապոյան, Սառա Խոջոյան, Սոնա Գրիգորյան, Նազելի Օհանյան, Վաղինակ Ղազարյան, Անահիտ Մինասյան, Նվարդ Մանվելյան, Նազիկ Արմենակյան Լուսինե Պետրոսյան, Օֆելիա Զաքարյան, Հայկարամ Նահապետյան, Հարութ Եկմանյան, Լուսինե Մուսայելյան, Շուշան Հարությունյան, Իննա Մխիթարյան, Անժելա Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter