HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձիերը քաղաքում

horses Օտարերկրացիներին առաջին հայացքից Ալավերդին կարող է մի մեծ գյուղ թվալ:  Զբոսաշրջիկների հոսքը  վաղուց արդեն սկսվել է, եւ նրանք  Սանահինի վանք գնալու  ճանապարհին կարող են տեսնել զանազան կենդանիների: Քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասում կովերն ու ձիերն  անհոգ զբոսնում են մարդկանց հետ:  Թափառող անասունները ոչ միայն կեղտոտում են քաղաքն, այլեւ վնաս պատճառում այգիներին ու ծառերին: Razmik3Թաղամասի բնակիչ 73-ամյա Ռազմիկ պապը նեղսրտում է. «Ի՞նչ  գործ ունեն անասունները մարդկանց մեջ: Անասունը սարում են պահում, եւ ոչ թե քաղաքում: Սա գյուղա՞, թե՞ քաղաք»: Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանն ասաց, որ 15 օր առաջ ԲՇՏ-ներին  հանձնարարել է  տուգանել թափառող անասունների տերերին: Ռազմիկ պապը  կարծում է, որ պատժի հին մեթոդներն ավելի ազդեցիկ էին:  Իսկ թե ինչպես էին  կոմունիստների ժամանակ դաս տալիս թափառող անասունների տերերին՝  նա լավ է հիշում. «Տնային կառավարիչը  գռուզավիկը բերում էր, անասուններին բարձում-տանում ուղիղ Կիրովական՝ մյասըկոմբինատ:  Հաջորդ օրը քաղաքում ինչ կով, ինչ ձի»: Արմանուշ Նիյազյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter