HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համագործակցություն Նյու Յորքի «Մարգարեթ Միդ» կինո և վիդեո փառատոնի հետ

Այս տարի «Մարգարեթ Միդ» կինո և վիդեո փառատոնը ներկայացված է «Ոսկե Ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրերի ցանկում: Ծրագրում ներառված են «Մարգարեթ Միդ» կինո և վիդեո փառատոնի տարբեր տարիների մրցանակակիր, ինչպես նաև միջինասիական և հայկական ֆիլմեր: Ծրագիրը նպատակ ունի Հայաստանում` տեղական ֆիլմարտադրողների շրջանակներում զարգացնել վավերագրական ֆիլմերի այս կինոփառատոնը, ներկայացնել հայկական և տարածաշրջանային վավերագրական ֆիլմերը Մարգարեթ Միդի ընտրված ֆիլմերի հետ և խրախուսել փոխանակմանը: Նյու Յորքի «Մարգարեթ Միդ» կինո և վիդեո փառատոնը արտասահմանյան վավերագրական ֆիլմերի ամենածավալուն և առաջնակարգ ամենամյա ցուցադրությունն է Միացյալ Նահանգներում: Փառատոնը հիմնադրվել է ազգային պատմության ամերիկյան թանգարանի կողմից` առաջատար մարդաբան Մարգարեթ Միդի ծննդյան 75-ամյակի և թանգարանում նրա գործունեության 50-ամյակի պատվին: Ամեն տարի փառատոնը ներկայացնում է աշխատանքների լայն ընտրանի թե’ ձևի, թե’ նյութի առումով: Փառատոնն աչքի է ընկնում ֆիլմերի գերազանց ընտրությամբ, որտեղ շոշափվում են բազմազան ու հրատապ թեմաներ, և ներկայացվում է խնդիրների ու հեռանկարների լայն շարք: Փառատոնի ծրագրավորողները խիստ ընտրություն են կատարում` հաշվի առնելով թե’ հայտերի որակը, թե’ ռեգիոնալ և թեմատիկ բազմազանությունը: Ֆիլմերը կներկայացնի Նյու Յորքի Ազգային Պատմության Ամերիկյան Թանգարանում Մարգարետ Միդ Կինո և Վիդեո Փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Արիելլա Բեն-Դովը: Ծրագիրը, բացի Երևանից, ցուցադրվելու է նաև շրջաններում` Գյումրիում և Կապանում: Այս մասին ասված է «Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնի մամլո հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter