HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ռիչարդ Կիրակոսյան. «Հայաստանի ապագան մեծապես կախված է մարզերի ապագայից»

09_03-r_girakosyanԿա երկու տարբեր Հայաստան: Սռաջինը Երևանն է և միմիայն Երևանը, իսկ երկրորդ Հայաստանը, որը շատ ավելի կարևոր է, Երևանից դուրս գտնվող շրջանները` մարզերն են: Այս մասին «Գյուղական աղքատությունն ու ժողովրդավարությունը Հայաստանում» թեմայով այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Դարեր շարունակ Հայաստանի զարգացումը միշտ սկսվել է շրջաններից` մարզերից: Ամենակարևորը գյուղերի և ավանների իրավիճակն է: Հայաստանի զարգացման ուժը գալիս է մարզերից: Ես մայրաքաղաք Երևանի այդ առօրյայից և սպառողականությունից այլևս չեմ խաբվում»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքերով` Հայաստանի ապագան մեծապես կախված է մարզերի ապագայից թե' ազգային, թե' պարենային անվտանգության տեսանկյուններից: Մինչդեռ տարիներ շարունակ կենտրոնական իշխանությունները չեն ցանկացել կամ չեն կարողացել լուծում տալ մարզային խնդիրներին: «Եթե խոսենք աղքատության և ժողովրդավարության կապի մասին, ապա մեր պարագայում ամենալուրջ բացթողումը գյուղերն են: Երևանում նստած պաշտոնյաները պետք է նաև լսեն գյուղերում ապրողների ասելիքը: Քաղաքական կուսակցությունների մեծ մասը, ինչպես նաև կառավարությունը անտեսում են մարզերում տիրող իրավիճակը»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: Նա կարևորեց, որ այսօրվա քննարկմանը մասնակցելու էին եկել ներկայացուցիչներ Հայաստանի բոլոր մարզերից` միասին ասելու, որ այլևս չեն հանդուրժում այն, որ մարդիկ չեն լսում իրենց ձայնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter