HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Սեպտեմբերին քաղբանտարկյալները Սասունի գլխավորությամբ ազատ կարձակվեն»

07_08-A-Bozinyan«Սասուն» ջոկատի անդամ, ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը «Հետքին» տված հարցազրույցում ասել էր, որ Հայ ազգային կոնգրեսը բանակցում է իշխանությունների հետ, որպեսզի 8 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սասուն Միքայելյանին ազատ արձակեն: «Բայց վանատուրցիները սպասելու շատ ժամանակ չունեն, ես իրենց ասել եմ` դուք արագ բանակցեք, եթե չէ, մենք մեր ձեւով էս հարցը կլուծենք»,- ասել էր Արշավիր Բոզինյանը: Այս հայտարարությունից ուղիղ մեկ ամիս է անցել, որի ընթացքում Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սասուն Միքայելյանի դատավճիռը, իսկ վերջերս Կոնգրեսը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Սասուն Միքայելյանի տուն էր այցելել: «Նախագահը եկավ, ահագին զրուցեցինք, հիմա բանակցությունները շարունակվում են, սեպտեմբերին մեր բոլոր տղաները` քաղբանտարկյալները, Սասունի գլխավորությամբ ազատ են արձակվելու, պայմանավորվածությունը կա, հույսեր ունենք, տեսնենք»,- այսօր «Հետքին» հայտնեց Արշավիր Բոզինյանը: Մեր այն հարցին, թե բանակցություններն ում մեջ են ընթանում, ազատամարտիկը պատասխանեց. «Առաջին նախագահը Եվրամիությունից եկած ներկայացուցիչների հետ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter