HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Մ. Մինասյան. «Հանրապետության հրապարակում չի կարելի հյուրանոց կառուցել»

«Փորձ կարվի Հանրապետության հրապարակի բակը՝ իր շատրվաններով, նույնպես մտցնել այդ կառույցի շրջանակներում», - այսօր հայտարարեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրիտչ Մինասյանը` խոսելով Հանրապետության հրապարակի տարածքում նոր հյուրանոցի կառուցման մասին:

Նա նշեց, որ չնայած ճարտապետ է, սակայն ընդամենը մեկ շաբաթ առաջ է իմացել, որ այդտեղ նախատեսվում է կառուցել 7 հարկանի հյուրանոց՝ 4 աստղանի: Սակայն համոզված է, որ դա այն վայրը չէ, որտեղ կարելի է կառուցել նման հյուրանոց:

Նախ՝ նման հյուրանոցի համար անհրաժեշտ է ավելի մեծ տարածք, որպեսզի ապահովվի այցելուների պահանջները. չկա մեքենաների համար նախատեսված կանգառի հատված, մյուս կողմից էլ հասարկությանն ավելի շատ անհրաժեշտ են ազատ և բաց տարածնքեր: Բացի դրանից` մետրոյի 5 րոպե պարբերականությամբ կրկնվող ցնցումները նույնպես բարենպաստ պայման չեն նման կառույցի համար:

Ըստ ճարտարապետի` պետք էր ավելի մանրամասն հաշվարկել, քանի որ իրականում այդ փոքր հատվածում անհնար է լուծել հյուրանոցային խնդիրները, եթե մետրոյի բակը ևս չվերցնեն կառուցապատման տակ: Իսկ ինքը, որպես Մետրոյի նախագծի հեղինակներից մեկը, դեմ է դրան: Բացի այդ՝ նախկինում պետական մրացանակի արժանացած Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանն այժմ բարձիթողի վիաճկում է:

«Կարծում եմ, որ մի քիչ հապշտապ է եղել այդ որոշումը, չի նայվել բազմակողմանի»,- հավելեց Մ. Մինասյանը:

Վերջնիս նաև նշեց, որ մոտ 3 ամիս առաջ Հանրային խորհրդի քննարկման ժամանակ Երևանի քաղաքապետարանի ավագանի, ճարտարապետ Լևոն Իգիթյանն իրեն ասել է, որ շուտով մետրոյի այդ կայարանը կքանդեն և կազատվեն դրանից: Ճարտարապետի կարծիքով` ամեն մեկը կարող է իր առաջարկներն անել, բայց նախկինում կառուցված, իսկ այժմ ապամոնտաժվող կառույցների թիվը կարող է ավելանալ:

Նա նշեց, որ անցած տարիներին բազմաթիվ առաջարկներ են արվել այդ հատվածի կառուցապատման հետ կապված, սակայն ինքն այդտեղ որեւէ կառույց չի տեսնում: Հյուրանոցը կարելի է կառուցել այլ վայրում, դա առաջնային խնդիր չէ, իսկ հասարկությանն անհրաժեշտ է նաև գեղեցիկ միջավայր: 

«Հյուրանոցը միշտ էլ շահ է, չգիտեմ` ում համար, քաղաքի համար երևի», - հավելեց Մ. Մինասյանը:

Նա ասաց, որ քաղաքաշինարարական խորհուրդը կարող է միայն խորհուրդ տալ, իսկ որոշում ընդունում են գլխավոր ճարտարապետն ու քաղաքպետը, եթե նույնսիկ խորհուրդը դեմ է դրան: Տվյալ պարագայում ճարտարապետը հարգում է թե Սամվել Կարապետյանին, թե քաղաքապետին,  բայց նրանց խորհուրդ տվողները պետք է շատ զգույշ լինեն, չանեն մերկապարանոց հայտարարություններ, ըստ որի` կառաուցապատման համար խնդիր չկա: Իսկ ինքն իր աղբյուրներից գիտի, որ Սամվել Կարապետյանը չի պնդել, որ հյուրանոցը կառուցվի հենց այդ վայրում, դա իրեն առաջարկել են: Չնայած հյուրանոցի նախագիծը դեռ չկա, բայց ճարտարապետը չի կարող երաշխիք տալ, որ այդտեղ կարող է կառուցվել նորմալ հյուրանոց:

«Երբ արդեն իսկ առանց հարցնելու որոշում է կայացվում, շատ դժվար է հետո հանրությանը ասել, որ սխալ որոշում է եղել», - ասաց Մ. Մինասյանը:

Նա կցանկանար, որ հաշվի առնվեր իրենց կարծիքը, սակայն դժվար է գնալ առճակատման, երբ արդեն կա Կառավարության որոշումը: Եվ տվյալ դեպքում առաջարկի հեղինակներին հաջողվել է «համոզել նրանց, ովքեր ուզում են համոզված լինել»: Սակայն եթե չեն լսում, դա արդեն իրենց խնդիրն է: Իսկ ինքը կպայքարի դրա դեմ այն դեպքում, երբ իրեն միանան նաև իր գործընկերները:

«Բայց ես մինչև վերջ լինելու եմ իմ կարծիքին, որ այդտեղ չի կարելի հյուրանոց կառուցել», - հավելեց Մկրտիչ Մինասյանը:

Մեկնաբանություններ (2)

Bruce Waynyan
Probably another move by a oligarch that bought some illegal permits (if he even bothered to apply for a building permit at all) and is now going full steam ahead violating every conceivable building code in Armenia. This is the result of replacing intelligent people of a nation with a bunch of thugs named and having a leadership that is also full of thugs and criminals. The day is coming in which the Armenian people inside and outside Armenia are going to be bled dry and will violently take all of these ciminals and their families and butcher them on the streets of Armenian and abroad . . . .
arutyun
Կեցցեք, պարոն Մինասյան: Միայն թե, Ձեզ ցանկանում եմ ավելի շատ եռանդ պայքարելու հանուն մեր Երեւանի: Եթե պետք լինի, որպես Երեւանը սիրող քաղաքացի պատպաստ եմ Ձեր պայքարին միանալու: Վստահ եմ, որ ես մեկն եմ շատ-շատերից: Ես ամեն անգամ, երբ մեր Հրապարակին եմ մոտենում Տիգրան Մեծ պողոտայի կողմից, մեծ ցավ եմ ապրում: Որովհետեւ հրապարակի մաս կազմող Արտաքին գործերի նախարարության հոյակապ շենքը անճանանչելիորեն խեղճ տեսք ունի անմիջապես իր ետեւից բարձրացող այսպես կոչված էլիտար բազմահարկ շենքի ֆոնին: Չեմ պատկերացնում մի ֆրասիացու, որի մտքով կարող է անցնել, Էյֆելյան աշտարակին կից, նրանից ավելի բարձր որեւէ բան կառուցել: Շատ ենք խոսում թուրքերից, իսկ ինչ ենք անում մենք մեր ազգային հպարտություն հանդիսացող Հրապարակի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter