HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Արամ Սարգսյան. «Երկաթգծի բացումը մեզ բավարար է»

a-sargsyan_28.08.09Հայ-թուրքական հարաբերություններն այս պահին ոչ մի զարգացում չեն ունենա, անգամ եթե Արցախի հիմնահարցի հետ կապված չլինեն: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Թուրքիայի հետաքրքրությունը այս գործընթացի նկատմամբ սառել է ոչ թե ադրբեջանցիների պատճառով, այլ որովհետև Եվրոպան մերժեց իրենց մուտքը Եվրամիություն: Սա փաստ է: Հենց այն պահից, երբ Սարկոզին և Մերկելը դա հայտարարեցին, Թուրքիան մի անգամից փոխեց իր դիրքորոշումը»,- ասաց Արամ Սարգսյանը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` հոկտեմբերին Թուրքիա գնալ-չգնալու հարցին` Արամ Սարգսյանն ասաց, որ նախագահը կարող է գնալ Թուրքիա` զուտ ֆուտբոլ դիտելու, որպես իր երկրի թիմի երկրպագու: «Մյուս կողմից, հաշվի առնելով, որ թուրքական կողմից կեցվածքը այսպիսին է, որ ինքը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները և ժամկետները, կարծում եմ, որ նախագահը նաև բոլոր իրավունքներն ունի ասելու, որ «ես շնորհակալ եմ և չեմ գալիս»,- ասաց Արամ Սարգսյանը: Միաժամանակ, նրա խոսքերով, պետք է հաշվի առնել աշխարհաքաղաքական այն իրողությունը, որ Թուրքիան ու Ռուսաստանը առնվազն 8 պայմանագիր են կնքել: Այս տնտեսական պայմանագրերը նաև քաղաքական ենթատեքստ ունեն, և այստեղ Հայաստանը պետք է գտնի իր շահը: Արամ Սարգսյանն ասաց, որ ինքը շատ բավարարված կլիներ, «եթե հայ-թուրքական հարաբերությունների, այսպես կոչված, «բարելավման» արդյունքում միայն ու միայն երկաթգիծը բացվեր»: «Մնացյալը թող մնա, մինչև տեսնենք` ինչ է լինելու ապագայում` հատկապես հաշվի առնելով այդ դիվանագիտական հարաբերությունների ստեղծման խնդիրը: Ես այնքան էլ համոզված չեմ, որ մեր Արտաքին գործերի նախարարությունը ճշգրիտ ձևակերպումները կգտնի, որպեսզի մենք հանկարծ մյուս անգամ, ոնց որ Լևոն Տեր-Պետրոսյանի պատճառով չենք կարողանում Ադրբեջանին ներկայացնել համապատասխան պահանջներ (92 թ. ՄԱԿ ընդունվելու ժամանակ ստորագրեց անվերապահ նրանց տարածքային ամբողջականության տակ), հիմա էլ հանկարծ այս իշխանությունները նույն բանը չանեն: Դրա համար կարծում եմ, որ երկաթգծի բացումը մեզ բավարար է»,- ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter