HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

«Տաշիր ինվեստի» աջակցությամբ հեռուստահեռարձակում՝ Լոռիում

Լոռու մարզում թվային հեռուստահեռարձակման արտոնագիր ստացած «Ֆորտունա» հեռուստաընկերությունն արդեն հեռուստատեսային տարածք ունի Վանաձորում և մարզային հեռուստաեթեր է ապահովում: «Հետքի» հարցերին պատասխանում է հեռուստաընկերության տնօրեն Կարեն Արշակյանը:

-Հեռուստատեսային ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել:

-Ունենալու ենք լրատվական բլոկ: Նախատեսում ենք 3 լրատվական բլոկ՝ առավոտյան, երեկոյան և գլխավոր: Մի քիչ ռիսկով եմ խոսում: Բայց պիտի կարողանանք որոշ հեռուստաընկերությունների լրատվականից առաջ անցնել: Տեղական նկատի չունեմ, հանրապետական: 21.00-ն «Հայլուրի» ժամն է, պետք չի շեղել հեռուստադիտողին: Կամ 21.30-ին կամ 22.00-ին կլինի մեր գլխավոր թողարկումը: Շաբաթվա մեջ կունենանք 3 վերլուծական թողարկում: Կլինեն ծրագրեր Արտակարգ իրավիճակների վարչության հետ: Սա նոր մոտեցում է: Կունենանք թոք-շոուներ, հետագայում նաև ֆիլմերի արտադրություն:

-Հեռուստաընկերությունների թվային հեռարձակման մրցույթում Լոռու մարզից միակ հայտատուն «Ֆորտունա» հեռուստաընկերությունն էր: Գուցե հենց մրցակից չունենալու հանգամա՞նքը ապահովեց ձեր հաղթանակը:

-Հաշվի առնելով «Ֆորտունայի» պատմությունը, զարգացման տեմպը՝ Ազգային հանձնաժողովը լիցենզիա տրամադրեց՝ ըստ մեր ներկայացրած մրցութային առաջարկի:

-Կարելի՞ է ասել, որ մարզի մյուս հեռուստաընկերությունների նկատմամբ ձեր առավելությունը ֆինանսական ներդրման հնարավորությունն էր: Այն ունենալով՝ հայտ ներկայացրիք մրցույթում:

-Եթե ես չունեմ գումար, բնական է՝ չեմ մտնի սրա տակ: Ինչքան էլ Ազգային հանձնաժողովը ասի՝ «ինչքան լավն է «Ֆորտունան», բերենք իրեն լիցենզիա տանք», պետք է մտածեմ՝ եթե լիցենզիան տվեցին, ժամկետ գոյություն ունի, այդ ժամկետում պարտավոր եմ մտնել եթեր, այլապես պիտի լիցենզիան հետ վերադարձնեմ: Բավականին մեծ գումարներ պիտի ներդրվեին: Եվ այդ ներդրումը կատարելիս պիտի նաև մտածես՝ նպատակահարմա՞ր է, թե՞ չէ, էդ գումարները հետ կգա՞ն, թե՞ չէ:

-Ո՞վ է «Ֆորտունայի» ֆինանսական աջակիցը:

-Մեր աջակիցը «Տաշիր ինվեստ գրուպն» է:

-Ի դե՞մս:

-Հասկանում եմ, որ ուզում եք անուն լսեք: Անուն չեմ տալիս, որովհետև «Տաշիր ինվեստ գրուպը» ընդհանուր կազմակերպություն է:

-Մրցույթի ընթացքում որպես «Ֆորտունայի» ֆինանսական երաշխավոր նշվում էր նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի անունը:

-Բնական է, եթե՝ «Տաշիր ինվեստ», պիտի պրն Կարապետյանին անպայման պատկերացնեք: Բայց չեմ ուզում՝ քաղաքականացվի:

-Դո՞ւք եք դիմել ձեր ֆինանսական աջակցին, թե՞ նա է ձեռք մեկնել «Ֆորտունային»:

-Մարդիկ տեսել են, թե «Ֆորտունան» ինչ մոտեցում ունի ընտրություններին: Ստացել ենք պատվոգիր, հազար ու մի շնորհակալական նամակներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Մեր աշխատանքը տեսնելով, բացի դրանից՝ շփվել ենք ժամանակ առ ժամանակ: Ժամանակին ուզում էինք, որ Տաշիր-Ստեփանավանը ավելի հզոր լինի, ավելի մեծ հեռուստաընկերություն լինի: Տարիների ընթացքում մեր փորձը տեսնելով, հետո իմ առաջարկը լսելով՝ մարդիկ մտածեցին՝ ինչի՞ չէ:

-Ինչո՞ւ «Տաշիր ինվեստ գրուպը» ձեռք մեկնեց ոչ թե ձեր նշած Տաշիրի հեռուստաընկերությանը, այլ հենց «Ֆորտունային»:

-Չեմ կարող ասել: Երևի թե նախորդ պատասխանը, որ տվեցի, միգուցե այդ պատճառով: Մարդիկ իրար ճանաչում են, իրար համակրում են, միջանձնյա հարաբերություններ են:

-Ի՞նչ նպատակով է «Տաշիր ինվեստ գրուպն» աջակցում մարզային հեռուստաընկերությանը:

-Եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկին մի բանում աջակցում է, դա կլինի 10 դրամ, թե 10 միլիոն, լրագրողների կողմից հարց է առաջանում՝ ինչի է դա անում, ինչ շահ ունի: Բայց մեծ գովազդային շուկա էլ չկա էստեղ: Չնայած մարզը մեծ է՝ բայց բոլորս էլ գիտենք էսօրվա Հայաստանի սոցիալական վիճակը: Դեռ այն պետությունը, երկիրը չի, որ ունենանք ֆինանսական մեծ ակնկալիքներ:

-Սևանի 3 հեռուստաընկերությունները միավորվելով ստեղծեցին հոլդինգ: Լոռիում չկա՞ր համագործակցության նման տարբերակ:

-Մինչև մրցույթին մասնակցելը հանդիպել եմ բոլոր հեռուստաընկերությունների տնօրենների հետ, փորձել եմ համագործակցության եզրեր գտնել: Բայց ես հարգում եմ իմ գործընկերներին, որ այնքան խոհեմ եղան, որ չմասնակցեցին: Ես էլ որ լինեի իրենց տեղում, ես էլ չէի միանա: Հաստատ խնդիրներ առաջանալու էին: Ամեն հեռուստաընկերություն ունի իր ձեռագիրը, իր կոնցեպցիան, ուզում է առանձին աշխատի, որովհետև ունի գրանտային որոշակի ծրագրեր, պարտավորություններ: Այժմ Վանաձորի «Միգ TV»-ի հետ ունենք ստեղծագործական համաձայնագիր. մենք մարզային եթեր ունենք, իրենք՝ պատմություն. կարող են հաղորդումներ ստեղծել մարզային եթերի համար: Նաև կարող ենք համատեղ ծրագրեր մշակել:

-Ասվում էր, որ «Ֆորտունան» պատճենել է իր մրցութային առաջարկները գործընկերների հեռուստածրագրերից: Օրինակ՝ «Ֆորտունայի» գործարար ծրագրի հետևյալ միտքը՝ «Իմաստային առումով և մոտեցման ձևով հեռուստահաղորդումները պետք է կրեն լավատեսական բնույթ և հույս ներշնչեն հեռուստադիտողին», բառացիորեն համընկնում է «Կենտրոն» հեռուստաընկերության մրցութային առաջարկի հետ: Ինչպե՞ս կբացատրեք սա:

-Մրցույթ-առաջարկները որ բացեք, մերը, մյուսինը, մյուսինը, կգտնեք լիքը նման տողեր: Ասեմ՝ ինչի: Կան օրենքի դրույթներ. հեռուստաընկերությունը պիտի լինի այսպես, այսպես. Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը, Հեռարձակողների մասին օրենքը: Մրցութային առաջարկի մեջ գրված է՝ այս կետում այսպես լինի: Օրենքի դրույթ է, վերցրել ենք, մի քիչ կրճատել ենք: Դրանից լավ չէինք գրի:

-Մարզային հեռարձակման համար որքա՞ն ներդրում է արվել այս պահի դրությամբ:

-70-80 հազար դոլար: Դա փոքր թիվ է հեռուստատեսության համար: Ճիշտ է, մեծ ծախսը՝ հաղորդակների հետ կապված, արված է, բոլոր հեռուստաաշտարակներում՝ Վանաձոր, Սպիտակ, Տաշիր-Ստեփանավան, Ալավերդի, անալոգաթվային հաղորդակներ են տեղադրված, և արդեն եթեր ունենք, բայց ֆինանսական միջոցները ինքս եմ հայթայթում: Գովազդի միջոցով, միայն գովազդ: Համարում եմ, որ բացի նրանից, որ հեռուստաընկերությունը լրատվական միջոց է՝ նաև կոմերցիոն միջոց է: Այն նաև գումար պիտի աշխատի:

-Որքա՞ն է գովազդի արժեքը մարզային հեռուստաընկերությունում:

-Այս պահին գովազդի գինը չի բարձրացել. ոնց որ կար, շարունակում է մնալ: Մեզ մոտ 500-600 դրամով ցածր է, քան «Լոռի», «Միգ TV» հեռուստաընկերություններում: Գինը ոչ թե ցածր դրել ենք, այլ պահել ենք: Հեռուստադիտողը մեզ պիտի սիրի, պիտի վարկանիշ ունենանք: Մեր վարկանիշը հենց բարձրացավ, գինը կբարձրացնենք:

-Գովազդի ցածր սակագները կպահպանվե՞ն խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ:

-Նախընտրական քարոզարշավի ժամանակ գովազդի գները 3-4 անգամ բարձր են լինում: Հիմա, որ մարզային ենք, կարող է ավելի շատ բարձրանա: Էս տարիների ընթացքում ես սովորել եմ, ու ամբողջ աշխարհն է աշխատում այս օրենքով. 1 ժամի ընթացքում սահմանվում է 10 րոպե գովազդ: Յուրաքանչյուր 20 րոպեն մեկ պիտի բաշխես. ասենք՝ 3, 5, 3, 5, 3 րոպե: Գովազդատուն 10 րոպե եթերաժամանակից օգտվում է այսօրվա գնով: Ենթադրենք՝ կա մի ուրիշ գովազդատու, որ ուզում է մտնել այդ 10 րոպեի տարածք, բայց տեղ չկա: Առաջինի հետ պայմանագիրը ավարտելուց հետո ասում ենք՝ գինը բարձրանում է, ով ուզում է մնա, պետք է վճարի: Էս սկզբունքն է: Նույնն էլ՝ ընտրություների ժամանակ. 10 րոպե գովազդի մեջ պիտի տեղավորվեն այն քաղաքական ուժերը, որոնք գումարներ կունենան, վճարունակ կլինեն: Նույն բանն է, ոնց որ հեռուստաընկերությունների մրցույթում. ով գումար ուներ, մասնակցեց, ով չէ՝ չէ:

Մեկնաբանություններ (39)

es
http://www.youtube.com/user/Fortuna1TV
Հրաչյա Պապինյան
40. Alik -ին Շնորհակալ եմ Ալիկի
Կարինա
42. Սոնա ջան էդ ինչքան պարտականություն դրեցիր վրաս, ես որտռեղից իմանամ, Անկյունի լրագրողի աշխատավարձի մասին ես գիտեմ, որովհետեւ մեր ՀԿ գրանտով հաղորդումա անում, ունի անեւ այլ հաղորդում, իսկ ֆորտունայի տիրոջ մասին թերեւս քչերը չգիտեն, խնդրում եմ պարզապես կարրդա խմբագիր Էդիկ Բաղդասարյանի մեկնաբանությունը,ա մեն ինչ պարզ կդառնա: մնացածը ինձ հետաքրքիր չի բայց որքան տեղյակ եմ մարզային հեռուստաընկերություն կա ընդհանրապես աշխատավարձ չի տալիս, ով ինչպես կարողանումա փողա հայթայթում, այսպես կոչված գրդոն: Մնացած տեղեկությունները նեղություն քաշի ինքդ ճշտի:
Սոնա
Լուսաբանիր Կարինա, եթե այդքան ինֆորմացված ես, թե ումն է Ֆոռտունան: Եթե դժվար չի, ասա նաեւ թե այլ հեռուստաընկերություններն ում են պատկանում, հաստատ դու կիմանաս/դե դու կրթված մարդ ես/: Մեկ էլ այդ հեռուստաընկերություններում միջին աշխատավարձը ինչքան է: Հա, մեկ էլ ՀԸ տերերը ասենք ամեն ամառ ուր են գնում հանգստանալու:
Սոնա
Կարինե, կամ Կարինա, ուրիշներին դիտողություն անելու փոխարեն, լավ կլիներ սրբագրեիր քո գրածը: Իսկ իմ կողմից նորից կասեմ, հարգելի Կարեն Արշակյան, բանի տեղ չդնեք նման չարախոսություններին: Կարեւորը Դուք հարգված եւ սիրված եք արժանի մարդկանց կողմից: Իսկ մնացածը ......
Alik
Paron Papinyan , ete chem sxalvum Duq HH chanachvats lragrox eq. Es liovin hamamit em Dzer kartsiqin u mtatsum em, vor shat shatery kmianan Dzer kartsiqin. Uzum em mi ban nshel im koxmits: Ete paron Arshakyan Kareny chliner ayn andznavorutiuny , vor harganq chvaeler tekuz ev bardzrastichan ishxanavorneri koxmits , voch mi depqum Fortuna herustatesutiuny cher shahi mrtsuytum. Im kartsiqov aysorva qaxaqakanutian xary vichaknerum chlinelov qaxaqakan gortsich unenal harganq u vstahutiun mot mardkayin arzheqneri bardzr voraki masin e hushum. Hareli Karen Arshakyan ete hnaravor e , xndrum em patasxaneq karox em tsanotanal Dzez het? [email protected] Zhurnalistikiayi fakulteti II kursi usanox Alik
Հրաչյա Պապինյան
ժողովուրդ ջան , կարծում եմ նրբորեն հատվել է այն սահմանը, որից այն կողմը պարզապես դատարակախոսություն է, իրականում մարզի բոլոր կայաններն էլ արժանի էին ստանալու այդ լիցենզիան, մեկը պիտի ստանար չէ? է հիմա ֆորտունան ժպտացել է Ֆորտունային, եկեք հաջողություն մաղթենք Կարենին եւ եթե չենք կարող օգնել չխանագարենք լավ կայան դառնալուն,թե չէ էս կայանը էսպես, էն մեկը էնպես, բոլորն էլ եւ թերություններ ունեն եւ առավելություններ, որ կայանն էլ ստանառ լիցենզիա ստեղծելու էր թվային կայան, հաջողություններ ֆորտունային:
karina
30. ԱՐՄԱՆ-isk du chgites te umne fortunan?
ԿԱՌԻՆԱ
32-Սոնա-ին, հարգելիս դու երեւի կրթության հետ կապված պրոբլեմ ունես, կողտ մարդ չկա ասա կարդան ու բացատրեն կարինա թփ-ի գրածը, որտեղա գրված որ Անյուն 3 ում միջին աշխատավարձը 120-140000 դրամա , գրվածա 60 000 դրամմ խորհուրդ եմ տալիս էդ կրթությամբ սայտ մի մտի առավել եւս մեկնաբանույուններ մի գր:ի: Իսկ 25. Արմենին կասեմ որ դա ճշմարիտ փաստնա անկախ նչրանից հավատում եք թե չե, այդ աղջիկը, ում ամսին գրել եմ երկու ահղորդաշար ունի որոնք հովանավորներ ունեն, իսկ ինչ վերԱԲԵՐՈՒՄ ՄԻՋԻՆԻՆ< ԻՍԿԱՊԵՍ ԷԴՊԵՍ ԷՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՓՈՔՐ ԱԼԻՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆԵՐԻՆ ՀԱՎԱՍՐ< ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԹԵ ԻՆՉՈՒ ՉԵՔ ՀԱՎԱՏՈՒՄ
Նարեկ Արեգունի
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մի հիմար քարը գցում է փոսը, փորձում են այն հանել.. կամ ավելի ճիշտ, արդեն աճուրդ են սարքում վաղվա ձկնորսության ընթացքում բռնվելիք ձկան համար: Ես 2004--ից տարբեր հեռուստաընկերություններում ածխատել եմ, ածխատել եմ նաև Շանթում, ու հիտեմ, որ ոչ որոկյալ մասնագետ Շանթում կարող էր աշխատել մի երկու ամիս միայն, էնտեղ երկար չես դիմանա, Սիկ որքան գիտեմ Կարեն Արշկյանը Շանթում էաշխատել մի քանի տարի, մոտ երեք, այն էլ այնպիսի պատասխանատու պաշտոնում... Շանթում Արթուր Եզեկյանի հետաշխատել մետ երեք տարի, լինել նրա հեուստաընկերության ծրագրերի տնօրեն ու չլինել մասնագետ???? Առնվազն աբսուրդ ե.. Իսկ եեթ անգամ պատկերացնենք, որ դա այդպես է, և Կարենը մասնագետ չի, ու իր կենսագրությունում նշված հեռուստատեսային բնագավառի մրցանակները պարզապեսգնել, ապա մի բան պարզ է, որ հանրապետության առաջատար հեռուստաընկերությունում նրա աշխատանքը միայն իր օգուտը պիտի ունենար... Այն էլ այն ընթացքում, երբ Շանթի ռեյտինգը բավական բարձր էր.... Իսկ ռեյտինգ ապահովել, այն էլ Երևանյան միրզակցային շուկայում, դժվար է: Եկեք թողենք ջհուդությունն ու աբիժնիկությունը, և օգնենք, որ մարզերնն էլ զարգանան, ու մարդիկ չփախչեն Երևան լավ կյանքի հույսով: Իսկ հեռուստատեսությունը որպես կարևոր օղակ հասարակության ինֆորմացվածության ու դիրքորոշման հարցում, պիտի շատ ուժեղ լինի.... Իսկ թե այն կլինի կամակատար, թե ուժեղ , կախված է հեռուստադիտողի ակտիվությունից.. Ընդհանրապես մեր երկրում շատ բան իր տեղում չի, որովհետև տեր չկա.. ժողովուրդը տեր չի կանգնում իր ունեցածին ու ու ամեն ինչ մատնում է անտերության.. դրա համար էլ մեր երկրում սա է վիճակը.... Ես միայն ուրախ կլինեմ,որ Լոռու մարզում ուժեղ հեռուստատեսություն լինի, որոկով լինի, համարձակ լինի, թող նաև կենտրոնամետ ու պետականամետ լինի...միայն թե իշխանամետ չլինի, բայց իր դիրքորոշումներով օգնի, որ իշխանությունը իր գործը տեղին ու հօգուտ մեր ազգի կատարի.... Ես էլ կարող եմ օգտակար լինել իմ գիտելիքով ու փորձով... թեկուզ ընկերական պայմաններով, թեկուզ անվճար P.S. Հա, Կարեն Արշշակյան, խորհուրդ կտամ այս բոլոր թեր ու կողմ գրվածքները լավ կարդաքմ նախ լավ PR է ձեզ համար, համ էլ կարող է շատ օգտակար լինել.. Եթե մի բանի շուրջ համ վատն են ասում, համ լավն ուրեմն դա մի արժեքավոր բան է, պետք էմիայն պինդ պահել..
A.M.
miamit loreciner )))))) vazgen es inches plan-plstan es, te palan es: txa exi u axchka het tenc mi xosa: et axjiky txa e isk du axjik!))))))))))))))))))))))) es saxin el chanajum em: saxi het el ajxatel em shut. ai miamit loreciner vor erevanm yleq, kimanaq, vor saxt el qashvac eq)))))))))))) arden imanm em vor thenca)))))) kareni kensagrutyny vor imanas))))))))) kposhmanes vor vanadzorum mi avantiurist el avelacav)))) ski stepanavanm mi normal ban charav studian qisoyi hery zeric xlec ))))))))) sax giden inchi))))))))))) oxormi et mardun))))))))))))) kalugayi samoyi poxerov paps el kasxati: karenn el asma ira poxerna))))))))) karapetyany mec sxala arel: sax el et en asm: narinei asac loru kuratory lorin chi chnanchum)))))) te che senc vecher cher lini: te che talan palan karenin marzi studyayi pet cher dni ))))))))))) cheq hskanm vor sax vecheri pachary karenna))))) iskakanic miamit loreci eq)))))))))
Garik
Անկեղծ ասած՝ զուր է ամբողջ այս աղմուկը: Կանաչ ճանապարհ : Ամենայն բարիք:
Սոնա
Կարդում ես, ու զարմանում, թե մեր շրջաններում ինչքան լավ են ապրում: Պարզվում է, որ Անկյուն +3 միջին աշխատավարձը 120 000-140 000 դր է: Եթե այդ ստուդիան այդքան հնարավորություններ ունի, ինչու սեփական հաղորդումների արտադրություն չունի: Նաեւ հասկացա, որ Ֆորտունան այս չարաղոսությունների հետ կապ չունի: Որ ստուդիան էլ ստանար լիցենզիա, այդ մարդիկ մեկ է, պետք է թույն թափեին: Ֆորտունային մախթում եմ միայն անխափան եթեր: Թող Լոռու մարզում լինի իսկապես ժամանակակից, որալյալ եթեր: Կարեն Արշակյան, բանի տեղ մի դրեք: Ես հույսով եմ որ բարին ցանկացողները ավելի շատ են քան չուզողները:
ԱՐՄԱՆ
էդ ով չգիտի որ անկյուն +3 -ը *պղնձի մագնատիննա*?
Սարգիս
Հեռուստաընկոըրությունն իր գործունեության ընթացքում արժանացանացել է մրցանակների և հեռարձակել է բազմաթիվ հետաքրքրաշառժ սեփական հաղորդումներ: Ուստի հավատացած եմ, որ լոռեցիները ինչպես մենք` Ստեփանավանցիներս, բազմաթիվ առիթներ կունենան ուրախանալու և հուզվելու: Դեռ կտեսնեք.... )))))))))))
Սարգիս
Ես Ստեփանավանի բնակիչ եմ, և ֆորտունա հեռուստաընկերության երկար տարիների հեռուստադիտող: Հետաքրքիր եր կարդալ բոլորի կարծիքները, բայց ցավալի է այն առումով, որ կարծիքներ գրում են ոչ թե հեռուստադիտողները, այլ նրանք ովքեր կամ ինչպես վերևներում նշված է այլ հռուստաընկերություններից են, կամ էլ սովորականի պես, ցանկացաշ լավ բանի մեչ տեսնում են քաղաքական շահ: Սիրելիներս, երբևե փորձել եք հետաքրքրվել, թի ինչ ճանապարհ է անցել շահարկվող հեռուստաընկորությունը: Իմ խոսքը լրացնելու համար, ասեմ որ Ֆորտունան իմ տարիքին է եւ միգուցե ավելին, փեքրիկ Ստեփանավանում գործել ավելի քան քսան տարի, չունեննալով հովանավորներ կարողացել է հասնել այսօրվան. Եվ եթե այսօր կան մարդիկ ովքեր աջակցում են Ֆորտունայի աշխատանքներին, ես միայն ուրախ եմ:
Արմեն
Հարգելի Կարինա ես անկեղծ ասած չգիտեմ թե ինչքան են ստանում Վանաձորի լրագրողները, մեկ լուրի համար 300 դրամ, թե ողջ ամսում 120 000 դրամ, բայց լավատեղյակ եմ, որ Երևանյան լրատվամիջոցներում աշխատողների մեծ մասը մաքսիմում 50-60 հազար դրամ են ստանում, դրանց կողքին իհարկե կան մեկ-երկուսը, որ հասկանալի պատճառներով 300 000 -500 000 հազար են ստանում, հիմա ինչ եք կարծում կարո?ղ ենք ասել, որ Երևանի լրատվականններում 500 000 են ստանում, էնպես, որ միամիտ բաներ պետք չի ասել
Ռուբեն
Կարդալով հարցազրույցը շատ ուրախացա, որ Հայաստանի մարզային հեռուստատեսություններն այսօր հնարավորություն ունեն ժամանկակից տեխնիկայով զինվել ու նորմալ եթեր ապահովել մեր մարզի բնակիչների համար: Հոգնել ենք հնամաշ ու հոգնած մտքերից ու հայկական նախանձից, փոխանակ ուրախանաք, մոնիտորինգներից եք մեջբերումներ անում, մեկ էլ մի բան ասեմ, այսօրվա ժուռնալիստիկան իջել է դալանի սեմուշկա ծախողների բաբասանքի մակարդակին, մի քիչ աճեք էլի այ ժուռնալիստներ, հերիք չի բաբասանքով զբաղվեք...
Կարինա
Տհաճ մեկնաբանություններ են, երեւում է, որ մի կողմը իրականում մրցույթի արդյուքններից դժգոհ հեռուստաընկերությունների աշխատակիցներ են, մյուս մասը ստեփնավանցիներ, կամ Կարենի բարեկամներ: հասկանալի է որ անեւ եթե իրական ազատ մրցույթ լիներ ֆորտունան էն կանալը չէր որ շահեր, այո ունեցել աստեղային ժամանակներ, բայց դա երբ էր, մրցույթից դեռ տարիներ առաջ այս կայանը իրականում գոյություն չուներ, բայց դա չէ կարեւորը, ես կարծում եմ փող լինի կարենը շնորքով տղայա մի բան կանի: բայց էքստեղ խնդիրը նա է, որ Կարենը չի որոշելու ոչինչ, այլ Մեծ Կարենը, իսկ նրան պետք են ինֆանտիլ, ընտրություններից առաջ ակտիվացող կայան, ինչպիսին նրա տաշիր կայանը: Իսկ Արշակյանը մի օր կհոգնի նրանցից փող խնդրելուց ու վերջ: Հետո որտեղ եք թվային ֆորտունա տեսնում ժողովուրդ, դա լինելու է 2015 թվականին, եւ մի բան էլ Lragrox-ը ասում է թե Լոռու մարզում լրագրողներն ստանում են 300 դրամ, Ես ՀԿ նախագահ եմ եը տեղյակ եմ զանագեք Անկյուն գումարած ես ենտեղ լրագրող եմ ճանաչում, որ ստանում է 120 000 դրամ, Մերի Կոլոլյան, օպերատոր որ ստանում է 140000 դրամ, իսկ միջինը 60-70 000 է:իսկապես դրանով այդ կայանը առանձնահատուկ է մարզում
ՀԱԸԿ
Չարախոսներին ունկնդրելը պարապ զաղմունք է: Ինչպես ժողովուրդն է ասում : Պր. Արշակյան, ես Ձեզ չեմ ճանաչում, սակայն կասեմ, որ չվարանեք ու չերկմտեք: Ձեր անձնակազմին մաղթում եմ համընթած քամի և համոզված եմ, որ Աստված միշտ բարեհաճ կգտնվի Ձեր հանդեպ: Մաղթում եմ թեզ անսասանձ կամք ու անխափան եթեր: Ձեզ բարի երթ:
Արսեն
Պարզվում է դեռ Հայաստանում կան մարդիկ, որոնք կարող են հանգիստ վերաբերել ուրիշ մարդկանց հաջողություններին, էլ չեմ ասում ուրախանալ: Հարգելի պարոն Արշակյան, ես շատ մարդկանցից Ձեր մասին միայն լավն եմ լսել, գիտեմ որ 4 տարի աշխատել եք Շանթ ՀԸ, որպես ծրագրերի տնօրեն: Չեմ հանդիպել հեռուստատեսային դաշտից մեկին, որը վատը խոսի` թե մարդկային Ձեր որակի, թե մասնագիտական: Եվ իզուր չէ, որ Լոռու մարզում հենց Ձեր հեռուստաընկերությունն է ստացել մարզային եթեր: Ավելի քան համոզվաց եմ, որ Դուք կապացուցեք, որ լավագույնն եք:
Տամարա
Բայց ջոգում եք, թե մարդկանց մեջ ինչքան նախանձություն ու չրություն կա... Լուրջ եմ ասում, չէի պատկերացնում, որ էս աստիճանի մարդը կարա չար լինի, բամբասանկչի, իսկական գեղցի... Աստվացաշնչում մի խոսք կա. Արաջ քո աչքի գերանը տես, հետո եղբորդ աչքի փուշը: Մի հատ պետկա քո շուրջը նայես, հետո նոր մյուսների... Կարողա մի մեշ աղբ կա քո կողքին ու չես էլ նկատում: Երբ ուրիշին լավն ես ցանկանում, Աստվաց էլ քեզ է լավը կամենում: Ձուգը ջրում շուկա էք անում, բամբասանք... Սրան տվեցին, սրան չտվեցին, սա էր կռիշը... Անիմաստ չի... Պետք է մի քիչ բարի լինել:
Նվարդ
Ժողովուրդ ինչ լավ է, որ դեռ մնացել են լավատես ու բարի մարդիկ, որ կարող են սրտանց ուրախանալ ու բարություն տարածել: կարող եմ վստահ ասել, որ Ֆորտունա աստվածուհւո պատգամը տեղ է հասել, այն էլ, ոչ ավել-ոչ պակաս Վանաձոր ... Ուրախացեք ու վայելեք: Ինչ վերաբերում է Կարեն Արշակյանին, ապա կարող եմ վստահեցնել, որ նա բազմափորձ ու իր գործի գիտակ մասնագետ է: Հեռուստատեսության բնագավառում նրա նման մասնագետներ մատերի վրա կարելի է հաշվել: Շնորհավոր Ֆորտունայի մուտքը Լոռու մարզ, անխափան եթեր.....
Lragrox
Hrach jan, uzum em mianal qo kartsiqin u eli balor nrants kartsiqnerin , ovqer tekuz irents xosqov vogevorum en Fortunain. Knereq, vor grum em latinatar. Es herustatesutiany shat tsanot u qajatexyak em. Chei tsnkanum grel, mtatsum ei, vor hertakan naxandzutiunn e mer azgi. Bayts menq shat lav hatkanishner el unenq... Konkret andznavorvats voch mi anun chtalov, bayts npatakauxxvats uzum em hartsnel , ov karox e asel te vor herustaynkerutiuny , vorqan e vcharum ir ashxatakitsnerin? Ete hima nshem ov vorqan ashxatavardz e stanum, kam statsel, parzapes cheq havata... Ete asem, vor lragroxi mijin ashxatavardzy kazmum e 300-400 dram mek reportazhi hamar khavataq? Uzum em vor havataq, kam el stugeq , dzhvar chi... Hima kaseq te aydqan e hnaravorutiunnery? Migutse nayenq te inch nyutakan mijotsneri en tirapetum herustaynkerutiunneri tnorennery. Heto el xosum enq kasharakerutiunits, koruptsayits u eli ampagorgor ankaxutiunits. Inch em uzum asel, ayn vor arajin hertin dzer ashxatoxnerin vardzatreq gone pahpanelov mijin ashxatavardzy, heto pahanjeq vorakyal gorts. Fortunayi erexeqits shateri het lav tsanot em, shat shateri het seminarneri em masnaktsel u tox neren indz nranq, vor asem misht naxandzel em, erb asel en, vor poqr Stepanavanum gortsox Fortunayum ashxatelov kareli er im verynshats zgali bardzr ashxatavardz stanal, pargevatrumn el gomarats. Ete hnaravor liner es el kashxatei ayntex. Ekeq , ete chenq ognum , chxangarenq. Paron Arshakyany uni herustatesayin ashxatanqi ev krtutian aynqan harust pordz, vor haziv te marzum gtnvi meky, vor unena aydpisi ashxatanqajin harust kensagrutiun u harganq. Anyndhat grum eq Karen Karapetyani anuny, um inch vatutiun e arel ayd mardy? Te lavutiun anoxi gluxy tsak e? Ete hark ka ev uzum eq grem te Loru marzum gortsox herustaynkerutiunneri taniqnern ov en , kam el um patvernern en katarel, sirov kpatasxanem. Es Fortunayin maxtum em xaxax u stextsagorts ashxatanq. U tox Astvats Fortunayi het lin misht . P.S. URISH ANUN GRELU POXAREN PARZAPES NERKAYANAM -LRAGROX. Shnorhakalutiun
ԱՐՄԻՆԵ
ՀԱՐԳԵԼԻՆԵՐՍ ՖՈՐՏՈԻՆԱՆ ԱՇԽԱՏԵԼ Է ԴԵՌևՍ 1992 ԹՎԱԿԱՆԻՑ՝ ՑՈԻՐՏ ՈԻ ՄՈԻԹ ՏԱՐԻՆԵՐԻՆ,ՉԻ ՈԻՆԵՑԵԼ ՈՉ ՄԻ ՏԵՍԱԿԻ ԱՋԱԿՑՈԻԹՅՈԻՆ,ՈԻՆԵՑԵԼ Է ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈԻՄՆԵՐԸ ՝ Ի ԳԻՏՈԻԹՅՈԻՆ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ ՈՎՔԵՐ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ և ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ ,ՈՐ ՀԻՄԱ ՆՈՐԻՑ ԿՈԻՆԵՆԱՆ :ՀԵՏԱՔՐՔԻՐՆ ԱՅՆ Է,ՈՐ ԽՈՍՎՈԻՄ Է ԻՇԽԱՆԱՄԵՏ ԼԻՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ,ԿԱ ԱՐԴՅՈՔ ՀԸ,ՈՐՆ ԻՇԽԱՆԱՄԵՏ ՉԻ:ՀՐԱՉ ՋԱԳԱՐՅԱՆԸ ԼԱՎ Է ԳՐԵԼ-ՀԱՅԻ ԲՆԱՎՈՐՈԻԹՅՈԻՆ Է ՓՆՈՎԵԼ ՈԻ ՎԱՏԱԲԱՆԵԼ,ԳՐԵԼ ԱՆՀԻՄՆ ՈԻ ԱՆՏԵՂԻ: ՖՈՐՏՈԻՆԱՅԻՆ ՄԱՂԹՈԻՄ ԵՄ ԱՆԽԱՓԱՆ ԵԹԵՐ ՈԻ ՆՈՐԱՆՈՐ ՀԱՋՈՂՈԻԹՅՈԻՆՆԵՐ:
Հակոբ
Հարգելի Կարեն Արշակյան: Ես Ձեր համար շատ ուրախ եմ: Ես ինքս Դսեղ գյուղից եմ, բայց տվյալ պահին ընտանիքիս հետ ապրում եմ Ստեփանավանում: Դեռ երբ Ֆորտունան հեռարձակվում էր միայն Ստեփանավանում, մենք միշտ նայել ենք Ձեր ալիքը: Ես շատ ուրախ եմ, որ Ֆորտունան է շահել մրցույթը, եւ շարունակելու է հեռարձակվել: Հաղորդումները պլանավորելու ժամանակ չմոռանաք փոքրիկ հեռուստադիտողների մասին: Երեխաներս շատ մուլտֆիլմեր են սիրում եւ կենդանիների մասին հաղորդումներ: Ակնկալում ենք որ Ֆորտունան լավ ծրագրեր կհեռարձակի եւ կդառնա մեր մշտական ուղեկիցը: Արշակյան ջան, հեչ չնեղվես մարդկանց չարախոսությունից: Մախթում եմ, որ քո եթերում երբեք ГЦП չլինի ::::::::::::))))))))))))))))))))))))))))))
Գոհար
Հարգելի Հերիգնազ Ես տենց հասկացա, որ Դուք հեռուստադաշտի մարդ եք: Լավ ինֆորմացվաց եք: Հակառակ դեպքում դեպքում Դուք բամբասանքով եք զբաղվաց: Ենթադրենք, որ Ֆորտունան իշխանամետ հեռուստաընկերություն է: Դա չի նշանակում, որ վատ ալիք է: Հայաստանում չկա մի հեռուստաալիք, լինի մարզային, հանրապետական թե քաղաքային, որը չի ենթարկվում իշխանություններին: Եվ հեքիաթ մի պատմեք, թե Լոռու մարզում բոլորը անկախ եւ ազատ հեռուստաընկերություններ են եղել, բացի Ֆորտունայից: Թողեք, թող մարդը աշխատի, բավական է կռկռաք եւ ինչ-որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի մոնիթորինգի տվյալների մասին խոսեք: Ես ինքս տեսել եմ Ֆորտունա ՀԸ մրցույթային առաջարկը: Նա իր գոյության տարիների ընթացքում ստացել է տարբեր միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպություններից պատվոգրեր եւ շնորհավորագրեր, ավելի քան 60 հատ: Նշեմ, որ դրանց մեծ մասը հենց լրատվական դաշտին է վերաբերում: Ում ինչ եք ուզում ապացուցել: Եթե Դուք դեմ եք իշխանություններին, գրեք դրա մասին: Հանգիստ թողեք Ֆորտունա հեռուստաընկերությանը: Թող մարդիկ աշխատեն: Իսկ արդյուքների մասին կարելի է խոսել ժամանակի ընթացքում:
Heriqnaz
Ինչ չարախոսելու, ինչ նախանձի մասին է։ Ոնց կարելի է նախանձել չստացվածներին։ Լավ, թող Անկյուն գումարած 3 ՀԸ չհամեմատենք Ֆորտունայի հետ։ Ախր էդ ալիքն առանց համեմատելու էլ, պարզ էր, որ բանի պիտանի չէ։ Ես հիշում եմ, 2008-ից առաջ, երբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հեռուստաընկերությունների նախընտրական մոնիթորինգ էին անում Լոռու մարզում։ Ձայնագրում էին բոլոր հեռուստաընկերությունների տեղեկատվական բլոկները, արձանագրեցին, որ մարզի ամենավատ հեռուստաընկերությունը Ֆորտունան է, իսկ ամենալավը` Անկյուն գումարած 3-ը։ Սա նշանակում է, որ միայն անհատները չեն ասում դրա մասին, այլ մասնագետները և Արթուր Սաքունցի նման խելացի մարդը։ Հիմա ժողովուրդ ջան ինչ ուզում եք մտածեք, գրեք, քննարկեք։ Մեկ է ՜հաղթել՜ է Ֆորտունան, իսկ մնացած հեռուստաընկերությունները չեն մասնակցել, քանի որ մեր սիրելի իշխանությունները չեն թողել։ Քանի որ մի օր Կարեն Կարապետյանը հեռուստաընկերությունների տնօրեններին հավաքել ու ասել է, որ եկեք համախմբվենք։ Նրանք, ովքեր մեր անազատ երկրում, այնուամենայնիվ, որոշել եմ փոքր-ինչ ազատ մնալ, չեն համաձայնել։ Այնպես որ, Ֆորտունա ջան գնա ու առաջիկա ընտրություններին խաբող, լափող, ստող ու գցող իշխանական ուժերի գովքն արա։ Աստված ու մենք էլ վերևից կնայենք ու կզարմանանք.....
Հրաչ
Տիգրան, ես չգիտեմ թո Դուք որտեղի բնակիչ եք, եւ ինչ մասնագիտություն ունեք որ այդքան վստահ խոսում եք, լավ կլիներ վատաբանելուց առաջ Լոռու մարզի բոլոր հեռուստաընկերությունների եթերին ծանոթանայիք եւ նոր կարծիք արտահայտեիք: Ես կողքից տեսնելով Ձեր վերաբերմունքը, կարող եմ միայն եզրակացնել, որ Դուք ունեք անձնական հակակրանք, եւ չեք ուրախանում այլ մարդկանց հաջողություններով:
Գոհար
Ես ինքս հեռուստատեսության աշխատող եմ, եւ անհատը չէ,որ պետի ասի Անկյուն գումարաց 3 լավ հեռուստատեսություն թե Ֆորտունան: Գոյություն ունեն վարկանիշային տվյալներ: Եվ եթե այդքան լավն էին մնացած Լոռու մարզի հեռուստաընկերությունները, թող բարի լինեին մասնակցել մրցույթին: Ստեղծել նոր հեռուստաընկերություն,այն էլ մարզային, նոր աշխատակազմով, նոր եթերացանցով, արդիական մոտեցումով այնքան էլ հեշտ գործ չէ: Եվ պետք ցուցաբերել առնետի քաղաքականություն: Ժողովուրդ ջան, ուրախացեք, Լոռու մարզը ունի թվային հեռուստաընկերություն: Եվ ժամանակը ցույց կտա, Ֆորտունան արդարացնում է իրեն թե ոչ:
Տիգրան
Հարաչ Հովհաննիսյանին- Ֆորտունան հաղորդումներ չունի, որ պրոֆեսիոնալիզմի մասին եք խոսում, որտեղ եք տեսել այդ պրոֆեսիոնալիզմը, լուսավորեք մենք էլ իմանանք:
Հրաչ Հովհաննիսյան
Հարգելի պրն Արշակյան Ես շատ ուրախ եմ որ հենց Ձեր հեռուստաընկերությունն է հաղթել: Ճանաչում եմ Ձեր աշխատողներից մի քանիսին, եւ բոլորը միայն լավ են արտահայտվում Ձեր մարդկային հատկանիշների եւ պրոֆեսիոնալիզմի մասին: Ես հասկանում եմ ինչքան դժվար կլինի Ձեր հեռուստաընկերության համար մրցակցության մեջ լինել արդեն ֆինանսապես կայուն եւ հայտնի հեռուստաընկերությունների հետ: Բայց չեմ կասկածում որ Ձեր հեռուստաընկերությունը ժամանակի ընթացքում կդառնա կայուն եւ հետաքրքիր հետուստաալիք: Իսկ չարախոսությունը, նախանձությունը, չկամենալը եւ մեծ-մեծ խոսելը բնորոշ է մեր ազգին: Ուշադրություն չդարձնեք նման մարդկանց թունավոր խոսքերին հարգելի Արշակյան: Կանաչ լույս Ձեր գործին եւ անխափան եթեր:
Heriqnaz
Մեկնաբանություն անող Հրաչ Ջագարյանը երևի Հայաստանում չի բնակվում, քանի որ պետք է դեռ էն ժամանակից, երբ սկսեցին խոսել թվայնացման մասին, նա իմանար, թե ինչի համար է թվայնացումը.... Էդ մարդուն մենք չէ, որ պետք է թողնենք աշխատի։ Կարեն Կարապետյանը կթողնի, կաշխատի։ Նույնիսկ իրենք չեն էլ նայի հեռուստադիտողը բա ուզում է՞։ Կրկին եմ ասում. հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցույթն ինքնին իշխանության քմահաճույքն էր։ Ֆորտունան էլ, որ մարզային դառնա, դա էլ Կարեն Կարապետյանի քմահաճույքն էր։ Ոչ մի ԶԼՄ չկարողացավ դեմ գնալ սրան և ոչ մի ուժեղ լրագրող չանդրադարձավ այս խնդրին, թե ինչու մարզի ամենթույլ հեռուստաընկերությունը դարձավ մարզային։
Грач Джагарян
Այ ժողովուրդ ջան, մենք էս ինչ տեսակ ազգ էնք?...Ախր, մեր պապերի մեզ փոխանցած պատգամ - ադաթից ինչու ենք ուզում շեղվենք...Էս ինչ է մեզ հետ կատարվում?...Թվում է...Դե, սրանից էլ լավ ուրախանալու առիթ...Հայաստանի ևս մի մարզում թվային ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող նոր հեռուստաընկերություն է ծնվում...Կարդացի, ամեն տողի հետ ինքս իմ մեջ ուրախության ու հպարտության զգացումով լցվելով ու արդեն հոդվածին հավանութըան արժանացնելուց ( ի դեպ` մի շնչում, հաճույքով ընթերցվեց, ապրի հեղինակը), արդեն ուզում էի շարունակեմ, մեկ էլ`կոմենտներն աչքովս ընկան...Ինչ էմ տեսնում... Շնորհաորանքների, հաջողության բարեմաղթանքների փոխարեն ...Դրել, կներեք, բայց (էտ բառը էստեղ ամենատեղինն է)... խեղճ տղային...Թողեք էդ մարդը հլա աշխատի, իրան դրսևորի...Թերի բան կլինի (դե,աշխատողին` թերություն կլինի, էլի) կօգնեք-կշտկեք, էն ոնց էր` մի բուռ ենք, բա մնացել...Եթե էդ մարդը ՇԱՆԹ-ում է աշխատել, չի կարող պատահել, որ լավ մասնագետ չլինի...Դառը , անբարյացակամ, նույնիսկ` թշնամական , ձեր էս մեկնաբանություններից ջանս փշաքաղվեց...Կաշխատի, կերևա...Լավը կլինի`կնդունվի , կսիրվի ...Վատը կլինի`դուրս կմնա, հրեն ինքն էլ է էդ մասին ասում...Հլա մի աշխատանք է սկսում, ասենք ԲԱՐԻ ՀԱՋՈՂՈՒՄ !!! Իսկ, որ ընտրությունների հետ կապված է ինչ է...Դեռ աշխատանքը չսկսած, խի ենք հալաս անում պիտակ տանք , գուշակ Նաստրադամուսներ ենք, ինչ ենք...
Heriqnaz
Այստեղ հետաքրքիր է, թե Կարեն Կարապետյանի օգուտը որն էր դրանից։։։։ Պարզ է մի բան, որ մարզային հեռուստաընկերությունն ունի հատուկ նպատակ, քաղաքականություն։ Պատրաստվում է առաջիկա ընտրություններին։
Heriqnaz
Ի դեպ... Շրջանառվող պատմությունը Լոռու արդեն նախկին մարզպետ Արամ Քոչարյանի մասին։ Երբ վարչապետ ՏԻգրան Սարգսյանը գալիս է եղել Լոռի, ԱԼավերդի, Կարեն Կարապետյանը զանգել է մարզպետին, թե չգնաս, թող գա ու գնա։ Սա էլ, մոռանալով, որ ինքը ախր մարզպետ է, գնացել է Վրաստան, սակայն ասել է, թե Սանկտ Պետերբուրգում է։ Սակայն, չար ուժերը, մասնավորապես Հենրիկ Քոչինյանը, մտել են վարչապետի ականջն ու ասել, թե Քոչարյանը ոչ թե Պետերբուրգում է, այլ Վրաստանում։ Էսպես էլ սկսվեց մարզպետի պատմությունը։ Ուղղակի, Հենրիկ Քոչինյանը չէր մտածել, որ էս երկրի իշխանությունը հազիվ կարող է մի կարգին բան անել։ Իրա փոխարեն մազրպետ նշանակել աշխատող ու կարգին մարդու` ԱՐթուր Նալբանդյանին։
Գագիկ
Կարեն Կարապետյանը ընտրությունների է պատրաստվում: Եթե հաշվի առնենք նրա հակասությունները Միշիկի հետ, որը մեդիա ոլորտը վաղուց իրանով է արել, ապա մի քիչ կարելի է հասկանալ Կարեն Կարապետյանին: Նա գոնե իր ծննդավայրում է ուզում հեռուստաընկերություն ունենա, այստեղ չեն թողնում:
Տիգրան
Այդպիսի հեռուստաընկերություն չկա, այն չէր աշխատում տարիներ շարունակ, անհասկանալի է թե ինչու են լիցենզիա տվել այս տղային, որը Շանթ հեռուստաընկերությունում է աշխատում:
Heriqnaz
՜Հաշվի առնելով «Ֆորտունայի» պատմությունը, զարգացման տեմպը՝ Ազգային հանձնաժողովը լիցենզիա տրամադրեց՝ ըստ մեր ներկայացրած մրցութային առաջարկի:՜ Շատ ծիծաղելի են այս տողերը։ Թող ների ինձ Ֆորտունայի տնօրենը և աշխատակիցները, բայց մարզում ամենաթույլ հեռուստաընկերությունն է եղել։ Ցավալին այն է, որ հիմա ամբողջ մարզով էս մարդիկ ինչ են հեռարձակելու։ Միայն փող ունենալը բավարար չէ, մարդկային լուրջ ռեսուրսներ են անհրաժեշտ։ Իմ խորհուրդն է գոնե մի լավ փող տվեք լուրջ մեդիա մասնագետ բերեք, որ խայտառակ չլինեք։ Լոռու մարզում 1 աճող և այսօր արդեն համեմատաբար կայացած հեռուստաընկերություն է եղել։ Դա ԱԼավերդու ՜Անկյուն գումարած 3՜ հեռուստաընկերությունն է։ Վերջ... էլ Միգ, Լոռի, չգիտեմ ինչ, փլան-փստան ձեզ մեջ չգցեք....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter