HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

ԴԱՀԿ-ը չի տրամադրել տեղեկատվությունը որոշված ժամկետում

Դատական ակտերի հարկադիր կատարողները «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությանը դեռեւս չեն հանձնել այն տեղեկությունները, որոնք դատարանի որոշման համաձայն` Երեւանի քաղաքապետարանը պետք է տրամադրեր հ/կ-ին: Դատական ակտերի ավագ հարկադիր կատարող Հայկ Ղուկասյանը օգոստոսի 15-ին որոշում է կայացրել քաղաքապետարանին պարտադրել` կատարել Վարչական դատարանի վճիռը եւ այդ որոշումն իրականացնելու համար սահմանվել է 20 օր ժամանակ: Այսօր 21-րդ օրն է, սակայն ԴԱՀԿ-ը հ/կ-ին դեռ չի ներկայացրել քաղաքապետարանից ստացված տեղեկությունները: Նշենք, որ  դեռեւս սեպտեմբերի 2-ին քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հետք»-ին գրավոր պատասխան են ուղարկել, որտեղ նշված է, որ Երեւանի քաղաքապետարանը դատական ակտերի հարկադիր կատարողներին է տրամադրել Վարչական դատարանի վճռով սահմանված տեղեկատվությունը, որը պահանջել էր «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությունը: Նշենք, որ հ/կ-ն դեռեւս 2006 թվականից քաղաքապետարանից ցանկանում է տեղեկություններ սատանալ «պետական կարիքների» համար վերցված տարածքներում քաղաքաշինական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ, որը փաստորեն, մինչ օրս չի ստացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter