HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հովսեփ Խուրշուդյան. «Դա զառանցանք է»

«Միայն մի բան կարող եմ ասել, որ ամբողջությամբ զառանցանքներ են»,- «Հետքին» ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Հիշեցնենք, որ «Հետքը» մեկնաբանություն էր խնդրել Հովսեփ Խուրշուդյանից` «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա հոդվածի վերաբերյալ: Թերթը գրել էր, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցության համամասնական ցուցակը ԿԸՀ տանելիս, 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը հայտնվել էր 8-րդում, իսկ 8-րդը զբաղեցնող Մովսես Արիստակեսյանը` 9-րդում: Ըստ թերթի` սա արել է Հովսեփ Խուրշուդյանը, ով Արմեն Մարտիրոսյանի հետ «խաղում է իշխանության խաղը», և նրանց նպատակն է կազմաքանդել «Ժառանգությունը»: Հովսեփ Խուրշուդյանը հավելեց, որ հոդվածի տեղեկություններին քիչ հետո` ասուլիսի ժամանակ, կանդրադառնա «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Մեր այն դիտարկմանը, որ հրապարակման մեջ նշում են իր և Արմեն Մարտիրոսյանի անունները, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Ես ասում եմ` ծայրից ծայր զառանցանքներ են: Ես ի՞նչ մեկնաբանեմ զառանցանքները»: Նա կտրականապես հերքեց այն տեղեկությունները, թե ինքը կուսակցության ցուցակում Արմեն Մարտիրոսյանին 9-րդ հորիզոնականից բարձրացրել է 8-րդ հորիզոնական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter