HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Բելառուսի դեսպանը Սյունիքում

berllarus-ambassador_9.09.0

Երկօրյա այցով սեպտեմբերի 8-9-ը Սյունիքում  է  ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Սուխորենկոն: Այցի նպատակն էր մեդալների  հանձնումը Երկրորդ աշխարհամարտի տարիներին Բելառուսի ազատագրմանը մասնակցած 22 սյունեցի վետերանի (երկու հոգու` հետմահու): Սյունիքի  մարզպետարանում կազմակերպված ընդունելությանը չորս վետերան էր ներկա:

Դեսպանը տեղեկացրեց, որ այս տարվա հուլիսի 3-ին լրացավ Բելառուսի ազատագրման 65-ամյակը, եւ մեդալն այդ առիթով սահմանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այն հանձնվում է երկրի ազատագրմանը մասնակցած բոլոր մարտիկներին: Վետերանները, շնորհակալություն հայտնելով նշեցին, որ սա հայ-բելառուսական բարեկամության եւս մի դրսեւորում է, պատմեցին իրենց մարտական ուղու մասին: Վետերաններին հուշանվերներ հանձնեց նաեւ Կապանի քաղաքապետարանը: Ստեպան Սուխարենկոն առաջին անգամ էր Սյունիքում եւ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նրան հուշանվեր հանձնեց: «Այցի երկրորդ օրը դեսպանը եղավ «Դինո ոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունում (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ): Հանդիպելով տնօրինության հետ` Սուխարենկոն առաջարկեց Բեառուսից gնել «Բելազ» մակնիշի բեռնատար մեքենաներ: Ընկերության գլխավոր տնօրեն ի տեղակալ Ռոն Մոբլին նշեց, որ ձեռնարկության գործունեության վրա ազդել է ֆինանսական միջազգային ճգնաժամը, ու այս պահին նպատակահարմար չեն գտնում նման ծախսեր թույլատրել: Դեսպանն էլ իր հերթին հակադարձելով` ասաց, որ «Բելազ» գործարանը պատրաստ է կրեդիտով էլ տալ մեքենաները:

Ռոն Մոբլին, սակայն, այս առաջարկից էլ հրաժարվեց: Դեսպանին այլ բան չէր մնում անել, քան ցանկանալ, որ միջազգային ճգնաժամը շուտափույթ վերջանա: Սեպտեմբերի 9-ին, օրվա երկրորդ  կեսին դեսպանը ուղևորվեց Ագարակի ու  Զանգեզուրի պղնձամոլոբդինային կոմբինատներ: Մինչ ձեռնարկություններ մտնելը, Ստեպան Սուխարենկոն կկատարի իր կարևոր առաքելությունը` այդ քաղաքներում մեդալներ  հանձնելով Բելառուսի ազատագրմանը մասնակից վետերաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter