HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր առավոտյան ժամը 7:30-ին մոտ հինգ հազար ոստիկան ներխուժել են Ազատության հրապարակ

Այսօր առավոտյան ժամը 7:30-ին մոտ հինգ հազար ոստիկան ներխուժել են Ազատության հրապարակ և ցրել խաղաղ ցուցարարներին: Ոստիկանական ուժերը` Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ, փորձել են ձերբակալել ՀՀ առաջին նաագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Վերջինս պահանջել է ցույց տալ ձերբակալման սանկցիան, ինչը նրանք չեն արել: Այս պահին Լևոն Տեր-Պետրոսյանը ոստիկաններով շրջապատված գտնվում է Ազատության հրապարակում: Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների որոշ մասի գտնվելու վայրը հայտնի չէ: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ փորձելու են այսօր ժամը 15:00-ին շարունակել բողոքի խաղաղ ցույցը:

 Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ

 Լուսանկարը` Գերման Ավագյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter