HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր վաղ առավոտյան ժամը 6.30-ի սահմաններում ոստիկանությունը` գործող վարչախմբի դիմագծին հարիր դաժանությամբ, ի խախտումն ՀՀ սահմանադրության եւ Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների մասին միջազգային կոնվենցիաների դրույթների, հարձակվել է Ազատության հրապարակում հավաքված խաղաղ ցուցարարների վրա եւ ցրել 10 օր տեւող նստացույցի հազարավոր մասնակիցներին:

Կան բազմաթիվ վիրավորներ եւ, նախնական տեղեկությունների համաձայն, նաեւ զոհեր ու անհայտ ուղղությամբ տարված բազմաթիվ քաղաքացիներ:


ՙ«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է բռնությունների լեզվով ժողովրդի հետ հաղորդակցվելու գործելակերպը, որով իշխանությունները հերթական անգամ իրենց դուրս դրեցին օրենքից եւ, ի տես աշխարհի, եւս մեկ անգամ ցուցադրեցին իրենց բռնատիրական էությունը:

2008թ. նախագահական խայտառակ, աննախադեպ խախտումներով անցկացված ընտրություններից հետո սա հերթական հանցագործությունն էր, որը սեփական ժողովրդի հանդեպ կատարեցին գործող իշխանությունները: Նման պայմաններում Հայաստանի Հանրապետությունում նախագահի լեգիտիմ հանրակարգի կայացման մասին խոսելն իսկ ավելորդ է: Այսօրինակ աշխատաոճն անպայման մեծ խնդիրներ կառաջացնի Հայաստանի Հանրապետության առջեւ` թե ներքին, եւ թե արտաքին մարտահրավերներին դիմակայելու առումով:

Սա միաժամանակ իշխանությունների երկակի բարոյականության վառ դրսեւորում է` Ազատության հրապարակում հավաքված «քույրերին ու եղբայրներին» ուղղված համագործակցության կոչերի լույսի ներքո:

ՙ«Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներին կոչ է անում չընկրկել բիրտ գործողությունների առջեւ, շարունակել պայքարը հանուն սեփական քաղաքացիական իրավունքների եւ մարդկային արժանապատվության: Հայաստանի Հանրապետությունն արժանի է օրինական, ժողովրդի վստահությունը վայելող իշխանության, եւ վաղ թե ուշ ժողովրդի ոգեղեն միակամությունն ու արդար ոգորումները կծնեն այդպիսի իշխանություն:

1 մարտի 2008թ.
ք. Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter